Ռուսաստանի կողմից օկուպացված Ցխինվալիի շրջանում անօրինական կերպով ձերբակալվել են Վրաստանի ևս երկու քաղաքացիներ՝ Սաչխերի մունիցիպալիտետի Պերևի գյուղի բնակիչ Գելա Յոբաշվիլին և Քարելիի մունիցիպալիտետի բնակիչ Նուկրի Կալաշնիկովը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
Վրաստանի պետանվտանգության ծառայության վերլուծական դեպարտամենտի փոխտնօրեն Իրակլի Անթաձեի խոսքով՝ օկուպացիոն ռեժիմը Գելա Յոբաշվիլիին ձերբակալել է սեպտեմբերի 14-ին, սակայն այս մասին Պետանվտանգության ծառայությունը տեղեկացել է միայն երեկ՝ սեպտեմբերի 22-ին։ Անթաձեի խոսքով, այսպես կոչված դատարանը Յոբաշվիլիին դատապարտել է երկամսյա նախնական կալանքի։
Ինչ վերաբերում է Նուկրի Կալաշնիկովին, ապա Անթաձեն միայն ասել է, որ Ցխինվալիի դե ֆակտո դատարանը Նուկրի Կալաշնիկովի հանդեպ որպես խափանման միջոց ընտրել է երկամսյա կալանքը, և որ նա նախկինում նույնպես կալանավորվել է օկուպացիոն ռեժիմի կողմից։
Էրգնեթիում այսօր տեղի է ունենում հերթական հանդիպումը ռուսական օկուպացիոն ուժերի ներկայացուցիչների հետ, որի օրակարգային հիմնական հարցերից մեկը ապօրինի բանտարկյալների ազատ արձակումն է։
Բացի Գելա Յոբաշվիլիից և Նուկրի Կալաշնիկովից, Ցխինվալիի բանտում անօրինական կալանքի տակ են գտնվում Մամուկա Չխիկվաձեն, Կախաբեր Նաթաձեն և Լաշա Խեթերելին։
Նախկին զինծառայող Մամուկա Չխիկվաձեն ձերբակալվել է 2021 թվականի դեկտեմբերին Գորիի մունիցիպալիտետի Նիքոզի գյուղի մոտ։ Այսպես կոչված սահմանն ապօրինի հատելուն զուգահեռ՝ նա մեղադրվում է թմրանյութերի տեղափոխման մեջ։ 2022 թվականի մայիսին դե ֆակտո դատարանը Չխիկվաձեին դատապարտել է 5,6 տարվա ազատազրկման, որը բողոքարկվել է նրա տեղի փաստաբանի կողմից և անօրինական պատիժը կրճատվել է մինչև 3,8 տարի։
24-ամյա Լաշա Խեթերելին տեղահանված է Լիախվիի հովտից և հարազատներ ունի օկուպացված տարածքում։ Օկուպացիոն ռեժիմի ներկայացուցիչները նրան վեցերորդ անգամ ձերբակալել են 2021 թվականի դեկտեմբերին։ Վերջին անգամ (հինգերորդ անգամ) նա ձերբակալվել է 2020 թվականի հունիսի 30-ին և մեկ տարվա ապօրինի պատիժ կրել Ցխինվալիի բանտում։
1977 թվականին ծնված Կախաբեր Նաթաձեն նույնպես Հարավային Օսիայի դե ֆակտո անվտանգության կոմիտեի կողմից մեղադրվում է սահմանն ապօրինի հատելու մեջ։ Նա ձերբակալվել է 2021 թվականի դեկտեմբերի 10-ին օկուպացված Ծինգարի գյուղի մոտ։ Կախաբեր Նաթաձեն Գորիի բնակիչ է։
