Կաշառք առաջարկելու մեղադրանքով ձերբակալվել է Ռուսաստանի քաղաքացի: Դատախազության տվյալներով՝ մեղադրյալը Վրաստանի Դարիալի սահմանային անցակետում գտնվող սահմանապահին առաջարկել է 100 դոլար կաշառք՝ մեքենայով սահմանը հատելու համար անհրաժեշտ փաստաթղթեր չներկայացնելով երկիր մուտք գործելու դիմաց:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Ռուսաստանի քաղաքացին ձերբակալվել է տեղում: Մեղադրող կողմը միջնորդում է կալանավորվածի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել ազատազրկումը:
«Կալանավորվածին մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 339-րդ հոդվածի 2-րդ մասով (կաշառք տալ անօրինական գործողություն կատարելու համար), որը նախատեսում է չորսից յոթ տարվա ազատազրկում», - ասվում է դատախազության հայտարարության մեջ:
Ավելի վաղ Ներքին գործերի նախարարությունը տեղեկություն էր տարածել Դարիալիում օտարերկրյա քաղաքացու ձերբակալության մասին: Գերատեսչության տվյալներով՝ ձերբակալվել է 1986 թվականին ծնված տղամարդ, որը «պարտադիր սահմանային հսկողության ժամանակ կեղծ փաստաթղթեր է ներկայացրել և կաշառք է առաջարկել սահմանապահին»:
