«Վրացական երազանքի» արդարադատության նախարար Անրի Օխանաշվիլիի տեղակալ Էրեկլե Ղվինիանիձեն հրաժարական է ներկայացրել։ Նախարարությունը չի մեկնաբանել այս որոշման պատճառները։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 5 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
- 6 Դատարանը Նիկա Գվարամիայի նկատմամբ կալանք է կիրառել
Էրեկլե Ղվինիանիձեն արդարադատության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2022 թվականից։ Մինչ այդ, նա տարիներ շարունակ աշխատել է ՀԻԻԱ «Հարկադիր կատարման ազգային բյուրոյում»՝ 2012 թվականից մինչև 2021 թվականը եղել է մասնավոր կատարող, իսկ դրանից հետո՝ մոտ մեկ տարի, աշխատել է որպես «Հարկադիր կատարման ազգային բյուրոյի» նախագահ։
Անրի Օխանաշվիլին ներկայումս ունի չորս տեղակալ՝ Լևան Խարանաուլին, Իրակլի Բերաիան, Բեքա Ձամաշվիլին և Նիկո Թաթուլաշվիլին։
Էրեկլե Ղվինիանիձեն եղել է նաև Արդարադատության տան կուրատորը։ Վերջին երկու ամսվա ընթացքում Արդարադատության տներից տասնյակ աշխատակիցներ հեռացվել են եվրաինտեգրման գործընթացի կասեցմանը դեմ արտահայտվելու համար։ Ազատվածների թվում են տարբեր գերատեսչությունների ղեկավարներ և շարքային աշխատակիցներ, ինչպես նաև Ռուսթավիի և Բաթումիի Արդարադատության տների ղեկավարները։
Նոյեմբերի 28-ին ոչ լեգիտիմ վարչապետ Իրակլի Կոբախիձեն ասել է, որ «Վրացական երազանք» կուսակցությունը մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չի մտցնի Եվրամիությանը Վրաստանի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցը։
Նոյեմբերի 29-ին Արդարադատության տան աշխատակիցները համատեղ հայտարարություն են տարածել։ Նրանք քննադատել են «Վրացական երազանքի» որոշումը՝ հայտարարելով, որ «Վրաստանի եվրաինտեգրման կասեցումը դուրս է քաղաքական ճաշակի հարցից, այն ակնհայտորեն հակասում է Վրաստանի Սահմանադրությանը և մեր երկրի բնակչության մեծամասնության հայտարարված նպատակին»։ Հայտարարության տակ ստորագրել է ավելի քան 600 մարդ։
