Իշխող «Վրացական երազանք» կուսակցության պահանջով Հաղորդակցության հանձնաժողովը 118 688 լարիով տուգանել է ֆինանսական ճգնաժամում գտնվող «Մթավարի» հեռուստաընկերությանը։ Նույն գործի առնչությամբ հանձնաժողովը գրավոր զգուշացրել է «TV Պիրվելի» «Ֆորմուլա» հեռուստաընկերություններին: «Մթավարի» ալիքի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գիորգի Գաբունիան խոսքով՝ չեն պատրաստվում վճարել տուգանքը և որոշումը բողոքարկելու են դատարանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Վրացական երազանքը» օգոստոսի 5-ին բողոք է ներկայացրել Հաղորդակցության հանձնաժողով և պահանջել պատժամիջոցներ կիրառել քննադատական ալիքների նկատմամբ։ Գործը վերաբերում է «Սիրցխվիլիա» շարժման տեսահոլովակին, որը ալիքներով հեռարձակվել է հունիսի 23-ին և 24-ին։ Տեսանյութում տեղ են գտել իշխանության ներկայացուցիչների հակաեվրոպական հայտարարությունները, իսկ հոլովակի վերջում ցույցի կազմակերպիչը քաղաքացիներին կոչ է անում հունիսի 24-ին ժամը 20:00-ին հավաքվել խորհրդարանի դիմաց։ Վրաստանի եվրոպական ընտրությունը պաշտպանելու համար Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում հունիսին հավաքվել էին տասնյակ հազարավոր մարդիկ։
Հաղորդակցության հանձնաժողովը կիսել է «Վրացական երազանքի» դիրքորոշումը և ասել, որ հեռուստաընկերությունները իրավունք չունեին տեղադրել նշված տեսանյութը։
«Տվյալ դեպքում ակնհայտ է, որ հեռարձակողների եթերում տեղադրված գովազդի նպատակը եղել է մի կողմից հունիսի 24-ին կայանալիք ցույցի գովազդը, որպեսզի հնարավորինս շատ քաղաքացիներ մասնակցեն դրան, իսկ մյուս կողմից՝ բացասական համատեքստում ներկայացնել «Վրացական երազանք-ժողովրդավարական Վրաստան» կուսակցությանն ու նրա առաջնորդներին։ Ուստի նշված տեսանյութը, ելնելով իր բովանդակությունից, տեղեկություն է կուսակցության ղեկավարների մասին, որը նախատեսված է անորոշ շրջանակի համար, ծառայում է այս կուսակցության և նրա անդամների նկատմամբ բացասական կարծիք ձևավորելուն և նրանց ընտրությունը կանխելուն։ Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ ցույցն ինքնին քաղաքական ենթատեքստ ուներ, և կազմակերպիչները, որոնք գովազդի պատվիրատուներն են, քաղաքական պահանջներ են ներկայացրել, օրինակ պահանջում էին կառավարության հրաժարականը»,- նիստի ընթացքում ասել է հանձնաժողովի աշխատակից Թեա Կավելիձեն։
Հանձնաժողովի օգոստոսի 23-ի նիստին ներկա են եղել բոլոր հինգ անդամները։ Բոլոր անդամները կողմ են եղել հեռարձակողների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու որոշումանը:
Ըստ հանձնաժողովի՝ նախընտրական/քաղաքական գովազդի տեղադրումը սահմանափակվում է հեռարձակողի համար, եթե նախընտրական քարոզարշավ չի ընթանում, իսկ 2022 թվականի հունիսի 23-ին և 24-ին նախընտրական քարոզարշավ չի եղել։
Հանձնաժողովի տեղեկություններով, հիմք ընդունելով այն փաստը, որ «TV Պիրվելին» և «Ֆորմուլան» վերջին մեկ տարում նշված օրենքը չեն խախտել, հանձնաժողովը գրավոր զգուշացրել է հեռարձակողներին: «Մթավարի» ալիքի դեպքում նմանատիպ իրավախախտումներ են արձանագրվել 4 անգամ՝ 2019, 2020 և 2021 թվականներին։ Հանձնաժողովի տեղեկություններով՝ վերջին մեկ տարում նշված օրենքի խախտումը «Մթավարի» ալիքը թույլ է տվել երկրորդ անգամ, և հեռարձակողն արդեն տուգանված է եղել։ Ընկերության նկատմամբ հանձնաժողովը տուգանք է կիրառել տարեկան եկամտի 1%-ի չափով, որը կազմում է 118 688 լարի։
«Մթավարի» ալիքի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Գիորգի Գաբունիայի խոսքով, հանձնաժողովը հնարավորությունը բաց չի թողնում հեռարձակողի առանց այն էլ ծանր ֆինանսական վիճակը էլ ավելի բարդացնելու.
«Մենք նաև ուղիղ սպառնալիք ենք ստացել, որ եթե այսպես շարունակենք և ևս մեկ եվրոպամետ հոլովակ տեղ գտնի մեր եթերում, մեզ ընդհանրապես կզրկեն լիցենզիայից։ Սա նույնպես ինձ չի զարմացնում։
Մենք այս տուգանքը չենք պատրաստվում վճարել, նախկինի պես կբողոքարկենք, տեսնենք՝ ինչ կլինի»։
Մեդիայի շահերի պաշտպանության կոալիցիան կարծում է, որ Հաղորդակցության հանձնաժողովի որոշումը քաղաքական է, չհիմնավորված և զգալիորեն վատթարացնում է Վրաստանում մեդիա միջավայրը։