Նոյեմբերի 30-ին Թբիլիսիի Ռուսթավելիի պողոտայում տեղի ունեցած բողոքի ցույցից շտապ բուժօգնության բրիգադները կլինիկաներ են տեղափոխել 44 տուժածների։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
Առողջապահության նախարարության տվյալներով՝ 44 հոգուց 27-ը ակցիայի մասնակից են, մեկը՝ լրատվամիջոցի ներկայացուցիչ, 16-ը՝ ՆԳՆ աշխատակիցներ։
«Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում։ Նրանց մի մասը լքել է բուժհաստատությունները, մի մասն էլ մնում է կլինիկայում` բժիշկների հսկողության ներքո»,- հայտնել են առողջապահության նախարարությունից։
Գերատեսչությունը նշում է, որ բողոքի ցույցի շրջակայքում բուժօգնություն է ցուցաբերվել տասնյակ քաղաքացիների, այդ թվում՝ ԶԼՄ-ների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների, ովքեր հոսպիտալացման կարիք չեն ունեցել։
Նոյեմբերի 29-30-ը բողոքի ակցիայից հոսպիտալացվել է 40 տուժած, իսկ նոյեմբերի 28-29-ը՝ 33-ը։
Թբիլիսիում և շրջաններում քաղաքացիները բողոքում են «Վրացական երազանքի» որոշման դեմ, ըստ որի Վրաստանը մինչև 2028 թվականի վերջը օրակարգ չի մտցնի Եվրամիության հետ բանակցություններ սկսելու հարցը։
Ներքին գործերի նախարարությունը ցույցերի բոլոր երեք գիշերները ցրել է ցուցարարներին՝ օգտագործելով ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ և այլ հատուկ միջոցներ։ Հատուկ ջոկատայինները դաժան ծեծի են ենթարկել հանրահավաքի մասնակիցներին։
Հարձակման ընթացքում վիրավորվել է ԶԼՄ-ների մոտ 50 ներկայացուցիչներ։ Վարչական կարգով բերման ենթարկվածների թիվը հասնում է 200-ի։
