Թբիլիսիի քաղաքապետ, «Վրացական երազանք» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն ասում է, որ եթե ՌԴ կառավարությունը որոշի Վրաստանի հետ վերականգնել ուղիղ չվերթները, ինքը դրանում խնդիր չի տեսնում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
«Ուղիղ չվերթեր չկան, սակայն Ռուսաստանի քաղաքացիները սովորականի նման ժամանում են։ Բացի այդ, մեր շատ հայրենակիցներ ապրում են Ռուսաստանի տարբեր քաղաքներում։ Եթե չեմ սխալվում, մեկ միլիոն վրացի կա, ու եթե որոշեն ուղիղ չվերթները վերականգնել, ես դրանում վատ բան չեմ տեսնում։ Ես խնդիր չեմ տեսնում, եթե այս որոշումը կայացնեն։
Ի՞նչ վատ բան կա, եթե այն մարդիկ, ում դուր չի գալիս, թե ինչ է կատարվում Ռուսաստանում, ինչ է կատարվում Ուկրաինայում, գալիս են Վրաստան։ Գալիս են ոչ միայն Ռուսաստանի քաղաքացիներ, այլև բելառուսներ։ Դա իրենց որոշումն է (թռիչքների դադարեցումը): Բարոյական խնդիրն այն է, որ երկրում պետք է խաղաղություն տիրի, ինչը ձեզ այդքան անհանգստացնում է»,- ասել է Կալաձեն։
Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլիի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը պաշտոնապես չի դիմել Վրաստանին ուղիղ չվերթների վերականգնման հարցով։
«Տարբեր միջազգային ավիացիոն կազմակերպությունների կողմից կան որոշակի սահմանափակումներ ռուսական ավիաընկերությունների հետ կապված։ Ուստի այսօր այս հարցը չի կարող այդքան հեշտությամբ լուծվել»,- ասել է Դավիթաշվիլին։
Դեկտեմբերի 10-ին ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Դենիս Գոնչարը «ՏԱՍՍ» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ, հնարավոր է որոշում կայացվի վերսկսել ուղիղ չվերթները Վրաստանի հետ և չեղարկել վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար, եթե «անհրաժեշտ նախապայմանները ձևավորվեն»: Գոնչարի խոսքով, «պայմանները քաջ հայտնի են Թբիլիսիին»։ Կախա Կալաձեի հայտարարությունից հետո «ՏԱՍՍ»-ը գրել է, որ Թբիլիսիի քաղաքապետը պաշտպանել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ չվերթները վերականգնելու գաղափարը։
Ռուսաստանի իշխանությունների որոշմամբ՝ 2019 թվականի հուլիսի 8-ից դադարեցվել է ուղիղ օդային հաղորդակցությունը Վրաստանի և Ռուսաստանի միջև, որին նախորդել են հունիսի 20-ին Թբիլիսիում բողոքի ելույթները՝ կապված ՌԴ Դումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը օդային հաղորդակցության վերականգնման պայմաններից էր նշում «Վրաստանում հակառուսական ցույցերի ավարտը և Ռուսաստանի քաղաքացիների անվտանգության սպառնալիքների վերացումը»։