«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելիին ձերբակալելուց հետո ոստիկանները հայհոյել են նրան։ «Քեզ քրեական կարգով եմ բռնելու»,- ըստ «Բաթումելեբիի» տարածած տեսանյութի, այս խոսքերով Ամաղլոբելիին սպառնում է Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Ջեբուաձեն և շարունակում հայհոյել նրան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 3 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 6 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
Դատախազությունը անկախ լրատվամիջոցի ղեկավարին մեղադրանք է առաջադրել Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածի առաջին մասով, որը պատժվում է չորսից յոթ տարի ազատազրկմամբ։ Մզիա Ամաղլոբելին մեղադրվում է Իրակլի Ջեբուաձեի վրա հարձակվելու մեջ։ Դատախազությունն արդեն Ջեբուաձեին տուժողի կարգավիճակ է տվել։
Հունվարի 11-ի գիշերը Մզիա Ամաղլոբելին երկու անգամ ձերբակալվել է Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ։ Առաջին անգամ նրան ձերբակալել է Աջարիայի ոստիկանության պետ Գրիգոլ Բեսելիան՝ բաժանմունքի շենքի պատին «Վրաստանը գործադուլ է անում հունվարի 15-ին, ժամը 15։00-ին» մակագրությամբ պաստառ փակցնելու համար։ Մինչ այդ նույն պատրվակով ձերբակալվել էին բաժանմունքի դիմաց ընթացող ակցիայի մյուս մասնակիցները։ Ամաղլոբելին և երեք այլ կին ակտիվիստներ մոտ երկու ժամից ազատ են արձակվել՝ իրենց ստորագրությունների հիման վրա։
Մզիա Ամաղլոբելին մնացել է ցուցարարների հետ: Ըստ «Բաթումելեբիի», ոստիկանությունն առանց պատճառի ձերբակալել է նախ հանրահավաքի մեկ, ապա երկրորդ մասնակցին։ Երկու ձերբակալվածներն էլ Ամաղլոբելիի հարազատներն են եղել։ Ոստիկանների սադրիչ գործողությունների պատճառով բախում է տեղի ունեցել հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև։ Լարվածության ժամանակ Մզիա Ամաղլոբելին կրկին ձերբակալվել է, այս անգամ քրեական կարգով։
Անկախ լրատվամիջոցների, մասնագիտական և լրատվամիջոցների իրավունքների պաշտպան կազմակերպությունների գնահատմամբ՝ Մզիա Ամաղլոբելիի ձերբակալությունը «նախապես ծրագրված հանցավոր սադրանք» է, իսկ «Վրացական երազանքի» քարոզչական լրատվամիջոցների կողմից տարածված ձերբակալության տեսագրությունը՝ կիսատ, այն մշակվել է և չի արտացոլում տեղում կատարված կարևոր իրադարձությունների մի մասը։
Այսօր՝ հունվարի 13-ին, ժամը 19:00-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչները ակցիա են կազմակերպելու Բաթումիի մեկուսարանի դիմաց և պահանջելու են անհապաղ ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին։
