Եվրամիության դեսպան Պավել Հերչինսկին հաստատել է, որ Եվրամիությունը դադարեցրել է բարձր մակարդակի շփումները Վրաստանի իշխանության ներկայացուցիչների հետ։ Դիվանագետի խոսքով՝ դա է պատճառը, որ վերջին ամիսներին Բրյուսելում նրանց հետ բարձր մակարդակով հանդիպումներ չեն կայացել։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Եվրոպական խորհրդարանը 490 ձայնով ընդունել է Վրաստանի վերաբերյալ ևս մեկ քննադատական բանաձև
- 2 8 եվրոպական առաջարկություն, որոնց չկատարումը կարող է հանգեցնել վիզայի ազատականացման կասեցմանը
- 3 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 4 Հայաստանում պետական հեղաշրջման գործով ձերբակալվել է Վահագն Չախալյանը
- 5 Գախարիայի կուսակցությունը և «Լելոն» ստորագրել են հուշագիր ընտրությունների վերաբերյալ
- 6 Եվրահանձնաժողովը նամակ է պատրաստում Վրաստանի համար վիզայի ազատականացումը կասեցնելու վերաբերյալ․ Յոզվյակ
«Այս տարվա հունիսին մենք ներքին քննարկում ունեցանք մեր անդամ երկրների հետ, թե ինչպես մոտենալ Վրաստանի իշխանությունների վերաբերմունքին, որը մենք համարում ենք ոչ բարեկամական Եվրամիության նկատմամբ։
Քննարկեցինք նաև, թե ինչպես պետք է մոտենանք հակաարևմտյան և հակաեվրոպական նարատիվին, քարոզչությանը և դավադրության տեսությանը, և որպես ԵՄ որոշեցինք բարձր մակարդակի շփումներ չունենալ Վրաստանի ներկայիս կառավարության հետ, և հենց դրա համար էլ վերջին ամիսներին Վրաստան բարձր մակարդակի այցեր չեն եղել, Բրյուսելում չեն եղել բարձր մակարդակի հանդիպումներ Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ։
Եվս մեկ անգամ կրկնում եմ՝ Եվրամիության կառույցները որոշել են դադարեցնել բոլոր բարձր մակարդակի հանդիպումները Վրաստանի կառավարության ներկայացուցիչների հետ»,- ասել է Պավել Հերչինսկին։
Դեսպանը ևս մեկ անգամ նշել է, որ հունիսին Եվրոպական խորհուրդը որոշել է դադարեցնել Վրաստանի՝ Եվրամիությանը միանալու գործընթացը։ Նրա խոսքով՝ խորհուրդը Վրաստանի հարցը ևս մեկ անգամ կքննարկի հոկտեմբերի 17-18-ին՝ խորհրդարանական ընտրություններից մեկ շաբաթ առաջ։
«Մենք կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնեն առաջնորդները Վրաստանի հետ ապագա հարաբերությունների վերաբերյալ։ Այս պահին կրկնում ենք, որ մեր դուռը բաց է։ Հենց Եվրոպական խորհուրդը որոշեց Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ՝ կոնկրետ պայմաններով։ Այս պայմանները պետք է պահպանվեն։ Ես շատ ցավում եմ, որ անհրաժեշտ բարեփոխումներ նախաձեռնելու փոխարեն, ցավոք, մենք շատ ժամանակ կորցրինք և հասանք նրան, որ Եվրոպական խորհուրդը ստիպված եղավ դադարեցնել Վրաստանի՝ Եվրամիությանը միանալու գործընթացը»,- ասել է Հերչինսկին։
Դեսպանի խոսքով՝ ազատությունը, ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, փոքրամասնությունների իրավունքները այն արժեքներն են, որոնց վրա հիմնված է Եվրամիությունը։ Պավել Հերչինսկին հույս է հայտնել, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանի ժողովուրդը կընտրի նոր կառավարություն, որը հավատարիմ կլինի այդ արժեքներին։
