Եվրամիության խորհուրդը կասեցրել է Եվրամիության և Ռուսաստանի միջև 15 տարի առաջ ընդունված պարզեցված վիզային ռեժիմի համաձայնագիրը։ Չեխիայի արտաքին գործերի նախարար Վիտ Ռակուշանի խոսքով՝ այս որոշումը Ռուսաստանի գործողությունների անմիջական արդյունքն է և Ուկրաինայի հանդեպ ԵՄ-ի անսասան հավատարմության ևս մեկ դրսևորումը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
Սեպտեմբերի 12-ից ՌԴ քաղաքացիների վրա կգործեն վիզային օրենսգրքի ընդհանուր նորմերը։ Արդյունքում նրանց համար վիզայի վճարը 35-ից կհասնի 80 եվրոյի, անհրաժեշտ կլինի լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնել, վիզայի տրամադրման համար ավելի երկար ժամանակ կպահանջվի, բազմակի վիզաների տրամադրումը կսահմանափակվի։
«Վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագիրը տրամադրում է արտոնյալ մուտք դեպի ԵՄ՝ վստահելի գործընկերների քաղաքացիների համար, որոնց հետ մենք կիսում ենք ընդհանուր արժեքներ: Վարելով պատերազմ, ներառյալ խաղաղ բնակչության դեմ անկանոն հարձակումները, Ռուսաստանը խախտել է այս վստահությունը և խախտում է մեր միջազգային հանրության հիմնական արժեքները»,- ասել է Վիտ Ռակուշանը։
Եվրամիության եւ Ռուսաստանի միջև վիզային ռեժիմի պարզեցման մասին համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2007 թվականից: Համաձայնագրի նպատակն էր դյուրացնել երկու կողմերի համար կարճաժամկետ վիզաների տրամադրումը։ 2022 թվականի օգոստոսի 31-ին ԵՄ երկրների արտգործնախարարները չկարողացան պայմանավորվել Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման ամբողջական արգելքի շուրջ, ինչը պահանջում էին Ռուսաստանին սահմանակից եվրոպական երկրները։
Այդ պատճառով Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Լեհաստանը որոշել են սեպտեմբերի 19-ից թույլ չտալ տուրիստական վիզա ունեցող Ռուսաստանի քաղաքացիներին հատել իրենց սահմանները։
Ռուսաստանի նախագահն Ուկրաինայում այսպես կոչված հատուկ ռազմական գործողություն անցկացնելու մասին հայտարարեց 2022 թվականի փետրվարի 24-ի լուսադեմին, որին հաջորդեցին հրթիռային և հրետանային հարձակումներ Ուկրաինայի խոշոր քաղաքների, այդ թվում՝ Կիևի վրա։ Ռուսաստանը ռմբակոծել է խաղաղ բնակիչներին, բժշկական կենտրոնները, դպրոցներն ու ապաստարանները։ Պուտինն օպերացիայի նպատակներն է նշել Ուկրաինայի «ապառազմականացումն» ու «ապաազգայնացումը»։ Մինչ հարևան երկիր ներխուժելը, նա ճանաչեց Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների անկախությունը և այնտեղ զորքեր ուղարկեց «խաղաղապահ առաքելությամբ»։ Արևմտյան երկրները սկսեցին պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ և ռազմական և ֆինանսական օգնություն տրամադրել Ուկրաինային։
ՄԱԿ-ի տվյալներով՝ պատերազմի մեկնարկից հետո Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքում զոհվել է 5 718 խաղաղ բնակիչ, 8199-ը՝ վիրավորվել։ Միլիոնավոր մարդիկ ստիպված են եղել լքել երկիրը։ ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վերջին տվյալների համաձայն՝ Եվրոպայում կա 7,156,748 ուկրաինացի փախստական։
Օգոստոսի վերջից Ուկրաինայի զինված ուժերը հակահարձակման են անցել մի քանի ուղղություններով։ Ինչպես հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին, Խարկովի մարզի ավելի քան 30 բնակավայր ազատվել է ռուս օկուպանտներից։