Եվրոպական միությունը առանց Օրբանի մասնակցության է Ուկրաինայի վերաբերյալ որոշում կայացրել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

ԵՄ երկրների ղեկավարները առանց Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի են որոշում կայացրել Ուկրաինայի անդամակցության շուրջ բանակցություններ սկսել։ Ինչպես գրում է Deutsche Welle-ն, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ելք է գտել Օրբանի ստեղծած փակուղուց ու Հունգարիայի ղեկավարին առաջարկել լքել նիստը։ Հետևաբար, Հունգարիան չի կարողացել օգտվել վետոյի իրավունքից։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Կատարվածի վերաբերյալ մանրամասները լրագրողներին հայտնել է Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռիուտեն։

«Մենք լավ քննարկում ունեցանք, բայց քննարկման վերջում ես զգացի, որ դժվար կլինի համաձայնության գալ, իսկ հետո Շոլցն առաջարկեց Օրբանին՝ հնարավոր չե՞ք համարում, որ որոշում կայացնենք առանց ձեր ներկայության։ Ըստ կանոնների՝ դա հնարավոր է։ Կհամարվի, որ միաձայն որոշում է կայացվել՝ պարզապես առանց Հունգարիայի մասնակցության։ Նա դուրս եկավ»,- ասել է Ռիուտեն։

Կարճ ժամանակ անց Օրբանը տեսաուղերձ է հրապարակել, որտեղ ասում է, որ Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելը սխալ է, և Հունգարիան չի մասնակցել այս որոշման կայացմանը։

«Ստեղծված իրավիճակում Ուկրաինայի հետ բանակցություններ սկսելը լիովին իռացիոնալ ու սխալ որոշում է, և Հունգարիան չի փոխում իր դիրքորոշումն այս հարցում։ Քանի որ ԵՄ 26 այլ անդամներ պնդում էին նման որոշումը, Հունգարիան որոշեց, որ իրենք կարող են գնալ իրենց ճանապարհով: Հունգարիան չի ցանկանում մասնակցել այս վատ որոշմանը, ուստի այսօր ձեռնպահ մնաց»,- ասել է Վիկտոր Օրբանը։

Միաժամանակ Հունգարիան վետո է դրել Ուկրաինային 50 մլրդ եվրոյի չափով օգնություն հատկացնելու գագաթնաժողովի որոշման վրա։ «Գիշերային հերթափոխի ամփոփում. Վետո՝ Ուկրաինային լրացուցիչ գումար տալու համար։ Վետո MFF-ի (բյուջե - խմբ.) վերանայման վրա։ Այս հարցին մենք կանդրադառնանք հաջորդ տարի՝ Եվրոպական խորհրդում պատշաճ նախապատրաստվելուց հետո»,- գրել է Օրբանը X սոցիալական ցանցում։

Դեկտեմբերի 14-ին՝ Եվրոպական խորհրդի գագաթնաժողովի առաջին օրը, ԵՄ երկրների ղեկավարները որոշում են կայացրել պաշտոնապես սկսել Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության շուրջ բանակցությունները և Վրաստանին տրամադրել ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ։

Հունգարիան՝ Օրբանի գլխավորությամբ, դեմ է արտահայտվել Ուկրաինայի հետ բանակցությունների մեկնարկին։ Վիկտոր Օրբանն ասել է, որ երկիրը պատրաստ չէ դրան։

Ինչ վերաբերում է Ուկրաինային օգնությանը, Օրբանը փորձել է օգտագործել Ուկրաինայի թեման՝ Եվրամիության կողմից Հունգարիայի համար սառեցված 30 միլիարդ եվրոն ստանալու համար։ Գագաթնաժողովից մի քանի օր առաջ նրա գլխավոր քաղաքական խորհրդական Բալաշ Օրբանն ասել է, որ Հունգարիան վետո չի դնի Ուկրաինային 50 միլիարդի հատկացման վրա, եթե Եվրամիությունը հատկացնի Հունգարիայի համար արգելափակված ընդհանուր գումարը։

Դեկտեմբերի 13-ին՝ գագաթնաժողովից մեկ օր առաջ, Եվրահանձնաժողովը որոշում է կայացրել փոխանցել Հունգարիայի համար նախատեսված ԵՄ-ի միջոցներից 10 միլիարդ եվրոն։ Հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ Եվրահանձնաժողովը բացատրել է, որ Բուդապեշտը կատարել է դատական ​​համակարգի անկախության հետ կապված պայմանները։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):