GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ

Վրաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակում է 2024 թվականի մարդահամարի արդյունքների մշակման վերաբերյալ տեղեկատվություն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ըստ GeoStat-ի՝ նախնական տվյալներով՝ 2024 թվականի նոյեմբերի 14-ի դրությամբ Վրաստանի բնակչությունը կազմել է 3 միլիոն 914 հազար մարդ, որից 2 միլիոն 78 հազարը (53 տոկոսը) կանայք են, իսկ 1 միլիոն 836 հազարը (47 տոկոսը)՝ տղամարդիկ։

Նաև, նախնական տվյալներով՝ մարդահամարի անցկացման պահին բնակչության առնվազն 93.4 տոկոսը (3 միլիոն 657 հազար) Վրաստանի քաղաքացիներ են, իսկ ոչ ավելի, քան 6.6 տոկոսը՝ երկրում մշտապես բնակվող օտարերկրյա քաղաքացիներ։ Սա նշանակում է, որ Վրաստանում մշտապես բնակվում է օտարերկրյա մոտավորապես 257 քաղաքացի։

Բնակչության և գյուղատնտեսության մարդահամարը անցկացվել է 2024 թվականի նոյեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 31-ը։ Մարդահամարը ընդգրկել է երկրի ամբողջ տարածքը, բացառությամբ օկուպացված տարածքների։

Մարդահամարի են ենթարկվել երկրում մշտապես բնակվող Վրաստանի բոլոր քաղաքացիները, ինչպես նաև երկրում 12 ամսից ավելի բնակվող օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք։

Մարդահամարի արդյունքների համաձայն՝ քաղաքային բնակավայրերում բնակվում է 2 423 000 մարդ (62 տոկոս), իսկ գյուղական վայրերում՝ 1 491 000 մարդ (38 տոկոս)։

Բնակչության 34%-ը բնակվում է Թբիլիսիում։ Բնակչության թվաքանակով երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնում են Իմերեթի և Քվեմո Քարթլի շրջանները, որոնք կազմում են բնակչության համապատասխանաբար 12.9 և 11.2 տոկոսը։

Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ մարդահամարի մանրամասն (վերջնական) արդյունքները կհրապարակվեն 2026 թվականի հունիսին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։