Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Պետական աուդիտի ծառայության գլխավոր աուդիտորի պաշտոնում առաջադրել է ֆինանսների փոխնախարարի պաշտոնակատար Ցոտնե Կավլաշվիլիի թեկնածությունը։ Գլխավոր աուդիտորի թեկնածուի առաջադրումը խորհրդարանի նախագահի բացառիկ իրավասությունն է։
«Ցոտնե Կավլաշվիլին երկար տարիներ աշխատել է ֆինանսների նախարարությունում, պրոֆեսիոնալ և բարեխիղճ քաղաքացիական ծառայողի օրինակ է։ 15 տարվա ընթացքում նա անցել է հանրային ծառայության բոլոր մակարդակները՝ շարքային մասնագետից մինչև փոխնախարար։ Փոխնախարարի պաշտոնում նա ղեկավարել է աուդիտորական աշխատանքները և խորապես տիրապետում է այս ոլորտին։ 2013 թվականից նա միաժամանակ պետական գանձարանի ղեկավարն է»,- ասել է Պապուաշվիլին։
Գլխավոր աուդիտորի ընտրության քվեարկությունը կանցկացվի հաջորդ շաբաթ։
Գործող գլխավոր աուդիտոր Իրակլի Մեքվաբիշվիլիի պաշտոնավարման ժամկետը լրանում է սեպտեմբերի 20-ին։
Պետական աուդիտի ծառայությունը անկախ աուդիտորական մարմին է։ Նրա հիմնական գործառույթներն են հանրային աուդիտի իրականացումը, բյուջեի կատարման և ծախսերի վերահսկումը, կուսակցությունների ֆինանսական գործունեության մոնիտորինգը:
Լաշա Թորդիան, ով 2012-2017 թվականներին ղեկավարել է Պետական աուդիտի ծառայությունը, օրեր առաջ ԱՄՆ-ի կողմից ստացել է քաղաքական փախստականի կարգավիճակ։
