Համացանցում գողացված բովանդակության տարածումն օրենքով արգելվեց

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ֆիլմերի վրացական երկու ամենահայտնի կայքերը՝ imovies.cc և adjaranet.com-ը, օգոստոսի 23-ից չեն աշխատում։ «Կայքը վերակառուցման փուլում է» - նման գրության կհանդիպեք այս էջեր այցելելիս: Երկու կայքերն էլ տարածում էին գողացված ֆիլմեր։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Վրաստանի Հաղորդակցության ազգային հանձնաժողովի տվյալներով՝ անցած շաբաթ հանձնաժողովը հերթական անգամ դիմել է այն կայքերին, որոնք անօրինական ճանապարհով ձեռք բերված նյութեր են տարածում, որպեսզի իրենց հարթակները ազատեն նման բովանդակությունից։ Մի քանի կայքեր չեն կատարել պահանջը, որից հետո հանձնաժողովը դիմել է ինտերնետ ծառայություններ մատուցողներին՝ նրանց նկատմամբ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար։

Հանձնաժողովի տվյալներով՝ նմանատիպ արտադրանք տարածող կայքերին, մինչև անջատումը, տրվել է առավելագույն երկու տարի ժամկետ՝ իրենց գործունեությունը օրենքին համապատասխանեցնելու համար։

«Հեղինակային իրավունքի խախտմամբ համացանցային տարածքում աուդիո-վիզուալ բովանդակության տեղադրումը լուրջ ֆինանսական վնաս է հասցնում այն ​​ընկերություններին, որոնք գնել և օրինական կերպով առաջարկում են օգտատերերին միևնույն բովանդակությունը, որոնք տարբեր կայքեր ապօրինի են տարածում և հետևաբար վնասում են իրավունքների օրինական սեփականատերերին։ Միևնույն ժամանակ, սա վնասում է երկրի իմիջին և հեղինակությանը»,- ասված է հանձնաժողովի հաղորդագրության մեջ։

Օրեր առաջ վրացական շուկայում է հայտնվել CAVEA.PLUS-ը, որն առաջին օրինական վրացական առցանց կինոթատրոնն է։ «Կավեա Պլուս»-ը միավորում է տեղական և համաշխարհային առաջատար կինոստուդիաների (Disney, Sony, Warner, Paramount, Universal, HBO) ֆիլմերն ու հեռուստասերիալները:

«Cavea Plus»-ի ֆիլմերի և հեռուստասերիալների գրադարանը բաժանված է երեք խմբի՝ անվճար հավաքածու, բաժանորդագրության հավաքածու և գնման հավաքածու: «Անվճար հավաքածուն» ներառում է այն ֆիլմերն ու սերիալները, որոնք դիտելու համար բավական է միայն գրանցվել կայքում: Փորձնական հեռարձակումից հետո բովանդակության մի մասը կտեղափոխվի բաժանորդագրության և գնման հավաքածուների բաժին: «Բաժանորդագրության հավաքածուում» ներառված ֆիլմերը և սերիալները դիտելու համար պարտադիր է գրանցվել և ամսական վճարել 9 լարի։ Մեկ բաժանորդագրից կարող են օգտվել 5 հոգի։ Ֆիլմերը ներկայումս միայն օրիգինալ լեզվով են: Imovies.cc-ն և adjaranet.com-ը որոշ ֆիլմեր թարգմանում էին նաև վրացերեն: Երկու կայքերում էլ մի քանի տասնյակ մարդ էր աշխատում ֆիլմերի թարգմանության, կրկնօրինակման և կառավարման համար:

2019 թվականին Վրաստանը նախազգուշացում է ստացել ինտերնետ պիրատության պատճառով։ Ամերիկյան կինոստուդիաները մտահոգություն են հայտնել Վրաստանի կայքերում անօրինական ֆիլմերի ցուցադրման կապակցությամբ և զգուշացրել են պատժամիջոցներով՝ եթե խնդիրը չլուծվի, ինչը կարտահայտվի համաշխարհային պրեմիերաների ուշացումով կամ որոշ դեպքերում դրանց ամբողջական չեղարկումով։

Ամերիկյան կինոստուդիաների խնդրանքով վրացական պիրատական կայքերի (adjaranet.com, iMovies.cc, croconet.com, srulad.com, movies.ge, geosaitebi.ge, qartulad.com, hoovies.net) Ֆեյսբուքյան և Ինստագրամյան էջերը 2021 թվականի նոյեմբերին ջնջվել են։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։