2024-2025 ուսումնական տարվա առաջին դասարանցիների գրանցումը սկսվում է մարտի 6-ից։ «Հանրակրթության մասին» օրենքում կատարված փոփոխության համաձայն՝ առաջին դասարան ընդունվելու համար կարող են գրանցվել այն երեխաները, որոնք մինչև դեկտեմբերի 1-ը կդառնան 6 տարեկան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 3 Գախարիայի կուսակցությունից հայտնել են, որ ԿԸՀ-ում առկա ընտրակեղծիքների ապացույցները վտանգի տակ են
- 4 Եվրահանձնաժողովի գնահատմամբ՝ Վրաստանը չի կատարել անցյալ տարվա հանձնարարականները
- 5 Բայդենի հայտարարությունից պարզ է դառնում, որ այս ընտրությունները չեն կարող լեգիտիմ ճանաչվել․ «Ուժեղ Վրաստան»
- 6 Եվրահանձնաժողովը խորհուրդ չի տալիս սկսել Վրաստանի անդամակցության շուրջ բանակցությունները
Կրթության նախարարությունը պարզաբանում է, որ հաշվի առնելով երեխայի պատրաստակամությունը և նրա լավագույն շահերը՝ ուսումնական տարվա մեկնարկի հաջորդ օրվանից մինչև դեկտեմբերի 1-ը ծնված անձանց ծնողները կամ օրինական ներկայացուցիչները իրավունք կունենան ընտրություն կատարել՝ շարունակել ստանալ նախադպրոցական կրթություն, կրթական ծառայություններ՝ ընդգրկվելով դպրոցական պատրաստության ծրագրում, թե գրանցվել որպես առաջին դասարանցիներ։
Առաջին դասարանցիների գրանցումը կիրականացվի չորս փուլով։
I փուլ – գրանցման առաջին փուլում՝ 2024 թվականի մարտի 6-ից մինչև մարտի 20-ը, դպրոցներում գրանցվում են հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաները։
Առաջին փուլում գրանցման ենթակա երեխաների ծնողները պետք է դիմեն ցանկալի հանրային դպրոց։ Դպրոցի տնօրինությունը երեխային կգրանցի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգում (EMIS): Հատուկ կրթական կարիքը հաստատելու համար ծնողը դպրոցում լրացնում է համապատասխան դիմում-հայտը, որից հետո բազմամասնագիտական թիմը կգնահատի երեխային և կորոշի նրա կրթական կարիքը։ Կրթության առանձնահատուկ կարիքների հաստատման դեպքում դպրոցը համապատասխան փաստաթղթերի հիման վրա կապահովի աշակերտի ընդգրկումը։ Առաջին փուլում գրանցված երեխաների փաստաթղթերի ներկայացման և գրանցման ժամկետը 2024 թվականի մարտի 21-ից մինչև ապրիլի 26-ն է։
Հատուկ կրթական կարիքներ ունեցող աշակերտ կարող է համարվել երեխան, որը ունի՝ ա) ֆիզիկական հաշմանդամություն, բ) մտավոր զարգացման խախտում, գ) սովորելու կարողության խախտում, դ) զգայական զարգացման (լսողության և (կամ) տեսողության) խախտում, ե) խոսքի զարգացման խանգարում, զ) վարքային և հուզական խանգարում, է) երկարատև հոսպիտալացման անհրաժեշտություն, ը) սոցիալական գործոններով պայմանավորված ուսուցման դժվարություններ, ինչի պատճառով նա չի կարողանում հաղթահարել ազգային ուսումնական պլանի պահանջները, թ) աուտիզմի սպեկտր:
Հատուկ կրթական կարիքներ ունեցող երեխաները հնարավորություն կունենան գրանցվել հաջորդ փուլերում։
II փուլ – գրանցումը հնարավոր կլինի մայիսի 1-ից մինչև մայիսի 16-ը ներառյալ, և դպրոցում կգրանցվեն այն երեխաները, որոնք՝ ա) քույր-եղբայրը սովորում է ցանկալի հանրակրթական դպրոցում, բ) ծնողը/խնամակալը ցանկալի հանրակրթական դպրոցի աշխատող է, գ) ընտանիքից երկու և ավելի երեխաներ միաժամանակ ընդունվում են հանրակրթական դպրոցի առաջին դասարան։
Երկրորդ փուլում գրանցումն իրականացվում է հանրակրթական դպրոցներում՝ ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից ընդունելության համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացման հիման վրա։ Գրանցումն ապահովում է հանրակրթական դպրոցը։
III փուլ – ընդհանուր գրանցումը կմեկնարկի մայիսի 20-ից և կշարունակվի մինչև հունիսի 13-ը ներառյալ:
Գրանցումը կկատարվի Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի՝ register.emis.ge պաշտոնական կայքում։ Գրանցումն իրականացվում է ծնողի/օրինական խնամակալի կողմից: Էլեկտրոնային եղանակով գրանցված աշակերտին ընդունելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ներկայացումը կիրականացվի հունիսի 14-ից հունիսի 25-ը ներառյալ։ Նշված ժամկետում փաստաթղթերը չներկայացնելու դեպքում գրանցումն ինքնաբերաբար կչեղարկվի։
IV փուլը հունիսի 27-ից հուլիսի 12-ը ներառյալ կիրականացվի դպրոցներում: Այս փուլում այն աշակերտները, որոնք չեն գրանցվել I, II և III փուլերում, կամ որոնք ցանկանում են փոխել գրանցումը, կգրանցվեն մնացած ազատ կամ նախորդ փուլերում ազատված տեղերում։
Չորրորդ փուլում հանրային դպրոցն ապահովում է աշակերտի գրանցումը ծնողի/օրինական ներկայացուցչի կողմից ներկայացված անհրաժեշտ փաստաթղթերի հիման վրա։
Առաջին դասարան ընդունվելու համար անհրաժեշտ փաստաթղթերն են՝
- Աշակերտի օրինական ներկայացուցչի հայտարարությունը, որը պետք է պարունակի տեղեկություն օրինական ներկայացուցչի բնակության վայրի և հեռախոսահամարի մասին և պետք է համապատասխանի Վրաստանի ընդհանուր վարչական օրենսգրքի 78-րդ հոդվածով սահմանված այլ պահանջներին, օրինական ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի (առկայության դեպքում) պատճենը: Փաստաթղթերը օտար լեզվով ներկայացնելու դեպքում դրանք պետք է ուղեկցվեն վրացերեն թարգմանությամբ՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով:
- Աշակերտի ծննդյան վկայականի կամ անձը հաստատող փաստաթղթի պատճենը և Վրաստանում բնակությունը հաստատող փաստաթղթի պատճենը (առկայության դեպքում): Փաստաթղթերը օտար լեզվով ներկայացնելու դեպքում դրանք պետք է ուղեկցվեն վրացերեն թարգմանությամբ՝ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վրաստանի կրթության և գիտության նախարարությունը հորդորում է ծնողներին ուշադիր ծանոթանալ գրանցման պայմաններին, որպեսզի կարողանան երեխային ժամանակին և առանց խնդիրների գրանցել դպրոցում: