«Վրացական երազանքի» գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեի հայտարարության համաձայն՝ հանրային ծառայողներին կարգելվի օտարերկրյա աղբյուրներից որևէ օգուտ ստանալ։ «Վրացական երազանքը» մտադիր է առաջիկա երկու-երեք ամսվա ընթացքում ընդունել համապատասխան օրենսդրական փոփոխություններ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 3 Իսրայելը հարվածել է Իրանի միջուկային ենթակառուցվածքին
- 4 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
- 5 Դատարանը Ադրբեջանում ձերբակալված Ռուսաստանի քաղաքացիներին դատապարտել է նախնական կալանքի
- 6 «Վրացական երազանքի» էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին ազատվել է պաշտոնից
«Կսահմանափակվի հանրային ծառայությունում օտարերկրյա աղբյուրներից ֆինանսավորվող օգուտներ ստանալը՝ առանց համապատասխան հաստատության ղեկավարի համաձայնության։ Հանրային ծառայողին կարգելվի օտարերկրյա աղբյուրից որևէ օգուտ ստանալ՝ լինի դա ուղղակի կամ անուղղակի աշխատավարձի հավելավճար, վերապատրաստման ֆինանսավորում, այց և այլն»,- ասել է Մդինարաձեն։
- Համաձայն «Հանրային ծառայության մասին» օրենքի՝ պետական ծառայողը վճարովի աշխատանք է կատարում պետական կամ տեղական ինքնակառավարման հաստատությունում: Հանրային ծառայությունը մատուցում են՝ պետական-քաղաքական պաշտոնյան, ծառայողը, օժանդակ աշխատողը և արտահաստիքային աշխատողը։
Մամուկա Մդինարաձեի խոսքով՝ կպարզեցվի հանրային իրավունքի իրավաբանական անձանց ղեկավարների նշանակումը։ Մասնավորապես, բացառությամբ առանձին դեպքերի, ՀԻԻԱ-ի ղեկավարների նշանակումն ու ազատումը սահմանվում է որպես նախարարի կամ համապատասխան այլ հիմնարկի ղեկավարի հայեցողական լիազորություն։
Բացի այդ, ինչպես ասել է Մդինարաձեն, բացարձակապես բոլոր օրենքներից և ենթաօրենսդրական ակտերից կհանվեն այն նորմերը, որոնք նախատեսում են հասարակական կազմակերպությունների պարտադիր մասնակցությունը հանրային որոշումների կայացման գործընթացում։
