Ներքին գործերի նախարարության hատուկ առաջադրանքների վարչության տնօրեն Զվիադ Խարազիշվիլին, նույն ինքը՝ «Խարեբան», «Թբիլիսի մոլի» մոտ տեղի ունեցած խաղաղ ցույցի ժամանակ ձերբակալված քաղաքացու նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել։
Հատուկջոկատայինները ձերբակալված քաղաքացիներից մեկին ձեռքերը ոլորած մոտեցնում են «Խարեբային», ով ոտքով հարվածում է նրա դեմքին։ Մինչ այդ հատուկ նշանակության ջոկատի պետը հայհոյել է քաղաքացիներին։
Մարդու իրավունքների խախտման համար Զվիադ Խարազիշվիլին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի կողմից ենթարկվել է պատժամիջոցների։ Այս ֆոնին նա հունվարի 30-ին «Վրացական երազանքի» կողմից նշանակված նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի կողմից պարգևատրվել է Պատվո շքանշանով՝ «օրենքի ու կարգի ամրապնդման գործում ունեցած բացառիկ ավանդի համար»։
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։
