Հատուկ քննչական ծառայության մոտ hերթական ակցիան է տեղի ունեցել ի պաշտպանություն Մզիա Ամաղլոբելիի

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Թբիլիսիում՝ Հատուկ քննչական ծառայության շենքի դիմաց, տեղի է ունեցել բողոքի ակցիա, որի մասնակիցները պահանջել են տուժողի կարգավիճակ տալ «Բաթումելեբի»/«Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին, ով այժմ գտնվում է բանտում, ինչպես նաև դադարեցնել Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի լիազորությունները։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Այս ծառայությունը ստեղծվել է պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները հետաքննելու համար։ Մենք գիտենք, որ Մզիա Ամաղլոբելին ենթարկվել է անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի։ Կարևոր է, որ այս հետաքննչական մարմինը կատարի իր գործառույթը, ճանաչի Մզիա Ամաղլոբելիին որպես տուժող և պատասխանատվության ենթարկի այն մարդկանց, առաջին հերթին Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեին, ովքեր կատարել են այս անմարդկային և նվաստացուցիչ արարքը այս կնոջ նկատմամբ»,- ասել է փաստաբան Տատո Քելբաքիանին։

«Բաթումելեբի» և «Նեթգազեթի» առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելին դեռևս հունվարի 12-ին է Հատուկ քննչական ծառայությանը հայտնել իր նկատմամբ դաժան վերաբերմունքի մասին։ Լրագրողը պատմել է, որ ոստիկանական բաժանմունք տեղափոխվելուց հետո Իրակլի Դգեբուաձեն թքել է իր դեմքին և փորձել ֆիզիկական բռնություն գործադրել՝ թույլ չտալով ջուր խմել և օգտվել զուգարանից։ Հատուկ քննչական ծառայությունը գործ է հարուցել «պաշտոնեական լիազորությունները գերազանցելու» հոդվածով (որը ավելի թեթև հոդված է) և ոչ թե «անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի» հոդվածով։

Այսօրվա ակցիայի մասնակիցները, այդ թվում՝ եվրոպամետ հանրահավաքները լուսաբանելիս ոստիկանների և դիմակավորված անձանց կողմից ծեծի ենթարկված լրագրողները, պահանջել են հանդիպում նաև Հատուկ քննչական ծառայության ղեկավար Կոկա Կացիտաձեի հետ, սակայն գերատեսչության դռները փակել են եղել նրանց համար։

«Միլիցիան ինձ քիչ էր մնում սպաներ, իսկ Մզիան ձեռքով դիպել է Բաթումիի ոստիկանապետին․.. նա իսկապես ձեռքով դիպել է... և ինչպես ինքն է գրել իր ցուցմունքում, ցավ է զգացել։ Իրականում ցավ են զգացել հարյուրավոր մարդիկ, որոնց բերանները բռնի կերպով բացել են ոստիկանական մեքենաներում ու այս միլիցիան թքել է նրանց բերաններին՝ սպառնալով բոլորին բռնաբարությամբ։ Այս միլիցիան ունենք այսօր մեր երկրում, ու պարզվում է, ամեն ինչ պետք է հանդուրժենք՝ եթե հայհոյում է մորդ, թքում է վրադ, դու պետք է ասես «շնորհակալություն»։ Իվանիշվիլին մեզ առաջարկում է ապրել նման երկրում, իսկ ովքեր ուզում եք՝ կարող եք ապրել... Մենք չենք ուզում, Մզիան չի ուզում։ Մզիան այն խմբագրական խորհրդի անդամ չէ, որտեղ «Իմեդի»-ի նման Մամուկա Մդինարաձեն որոշում է, թե ինչ պետք է հեռարձակվի։ Դրա համար էլ նա ճաղերի հետևում է», - ասել է «Ֆորմուլա» հեռուստաընկերության լրագրող Գուրամ Ռոգավան, ով նոյեմբերի 29-ին հանրահավաքը լուսաբանելիս ֆիզիկական բռնության է ենթարկվել հատուկջոկատայինի կողմից։ Նրա գործով մինչ օրս ոչ ոք ձերբակալված չէ։

Մզիա Ամաղլոբելին մեղադրվում է ոստիկանի վրա հարձակվելու մեջ և նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Իրավապաշտպանները պնդում են, որ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ռեպրեսիա, քանի որ լրագրողի արարքը՝ երեսին ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։ Նրանք դատախազությանը կոչ են անում անհապաղ դիմել դատարան և միջնորդել փոխել խափանման միջոցը՝ կալանքը։

Ի նշան բողոքի, Մզիա Ամաղլոբելին արդեն 17-րդ օրն է՝ բանտում հացադուլ է անում։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։