«Իմ ձայնը» դիտորդական կոալիցիան կոչ է անում Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը տեղեկատվություն հրապարակել արտերկրում հյուպատոսական հաշվառման մեջ գտնվող Վրաստանի չափահաս քաղաքացիների թվի մասին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Այսօրվա ճեպազրույցում կոալիցիայի անդամ, «Օրենքի գերակայության կենտրոն» կազմակերպության ղեկավար Լոնդա Թոլորաիան հայտարարել է, որ ընտրացուցակում հյուպատոսական գրանցում ունեցող քաղաքացիների հաշվառումը թափանցիկ չէ։
Սեպտեմբերի 26-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, հիմնվելով արտաքին գործերի նախարարության տվյալների վրա, որոշում է կայացրել 42 երկրներում 60 ընտրատեղամաս ստեղծել Վրաստանի 65 508 քաղաքացիների համար, ովքեր երկրից դուրս հյուպատոսական գրանցումով քվեարկելու իրավունք ունեն։ Ինչպես նշել է Լոնդա Թոլորաիան, արտաքին գործերի նախարարության օգոստոսին հրապարակած տեղեկատվության համաձայն՝ 2024 թվականի օգոստոսի 9-ի դրությամբ հյուպատոսական հաշվառման մեջ է եղել Վրաստանի 67 347 քաղաքացի։
«Օգոստոսի 9-ից առ այսօր արտաքին գործերի նախարարության հատուկ կայքում առցանց համակարգի միջոցով հյուպատոսական հաշվառման համար գրանցվողների թիվը օրեցօր ավելանում է։ Ըստ այդմ, հյուպատոսական հաշվառման մեջ գտնվող չափահաս քաղաքացիների/ընտրողների թիվը պետք է լինի ավելի շատ, քան արտաքին գործերի նախարարության կողմից ԿԸՀ-ին տրամադրված տեղեկությունը: Չնայած հանրային բարձր հետաքրքրությանը, արտաքին գործերի նախարարությունը տվյալ փուլում չի հրապարակում հյուպատոսական հաշվառման մեջ գտնվող չափահաս քաղաքացիների թվի մասին տեղեկությունը»,- ասել է Թոլորաիան։
«Իմ ձայնը» դիտորդական կոալիցիան կոչ է անում Վրաստանի արտաքին գործերի նախարարությանը հրապարակել հետևյալ տեղեկությունը.
- Վրաստանի քանի՞ չափահաս քաղաքացի է եղել հյուպատոսական հաշվառման մեջ 2024 թվականի սեպտեմբերի 26-ի դրությամբ,
- Հյուպատոսական հաշվառման մեջ գտնվող չափահաս քաղաքացիներից քանի՞սը չեն հայտնվել ԿԸՀ ներկայացված ցուցակում,
- Քանի՞ քաղաքացի կա հյուպատոսական հաշվառման մեջ յուրաքանչյուր երկրում:
Խորհրդարանական ընտրությունների համար արտասահմանում ընտրատեղամասեր բացելու վերաբերյալ ԿԸՀ-ի սեպտեմբերի 26-ի որոշումը բողոքարկվել է Թբիլիսիի քաղաքային դատարանում, սակայն այսօր՝ սեպտեմբերի 30-ին, «Միասնություն-Ազգային շարժում» կոալիցիայի անդամ Թամար Կորձաիան ասել է, որ դատավոր Սալոմե Սամխարաձեն չի բավարարել նրանց պահանջը և ուժի մեջ է թողել ԿԸՀ որոշումը։
«Ամեն ինչ հաստատում է, որ իշխանության բոլոր թևերը անհավանական բաներ են անում, որպեսզի Վրաստանի քաղաքացիները չկարողանան կատարել իրենց ընտրությունը և չկարողանան պաշտպանել այն»,- ասել է Կորձաիան։
