«Վրացական երազանքի» գործող նախագահ Իրակլի Կոբախիձեն կառաջադրվի վարչապետի պաշտոնում։ Այս մասին տեղեկություն է տարածում իշխանական «Իմեդի» հեռուստաընկերությունը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 8 ցուցարարների գործը. ձերբակալվածները դատապարտվեցին 2 և 2.5 տարվա ազատազրկման
«Իմեդի»-ի փոխանցմամբ՝ հունվարի 24-ին տեղի է ունեցել «Վրացական երազանքի» քաղխորհրդի նիստը, որտեղ որոշվել է, որ փետրվարի 1-ին կուսակցության համագումարում վարչապետի պաշտոնում առաջադրվելու է Իրակլի Կոբախիձեի թեկնածությունը։ Իր հրաժարականից հետո Իրակլի Ղարիբաշվիլին կզբաղեցնի «Վրացական երազանքի» նախագահի պաշտոնը։ Բացի այդ` Իրակլի Կոբախիձեն կլինի կուսակցության քաղաքական քարտուղարը։
Խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին այսօր առավոտյան «շահարկում» է անվանել այն տեղեկությունը, որ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մոտ օրերս կարող է լքել իր պաշտոնը։
«Ես չեմ կարող մեկնաբանել շահարկումները։ Նման շահարկումներ մենք բազմիցս ենք լսել։ Այս խոսակցությունները միայն հեռուստատեսությամբ են հնչում։ Ես ոչ մի տեղեկություն չունեմ»,- ասել է Պապուաշվիլին՝ ի պատասխան «Պիրվելի» հեռուստաընկերության հարցին։
Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականություն վերադառնալուց և «Վրացական երազանքի» պատվավոր նախագահ նշանակվելուց հետո իշխող կուսակցությունը փոփոխություններ է կատարել իր կանոնադրության մեջ։ Նոր կանոնադրության համաձայն՝ քաղխորհուրդը «կուսակցության պատվավոր նախագահի առաջարկությամբ է հաստատում Վրաստանի վարչապետի թեկնածուին»։
