Իվանիշվիլին և 11 այլ անձ Վրաստանից՝ ընդգրկվել են Ուկրաինայի պատժամիջոցների խմբի ցուցակում

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Վրաստանից Բիձինա Իվանիշվիլին և մի քանի այլ անձ ներառվել են Ուկրաինայի Հակակոռուպցիոն գործակալության պատժամիջոցների խմբի ցուցակում, որտեղ մարդիկ ընդգրկված են Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ Ռուսաստանին աջակցելու պատճառով։ Պատժամիջոցների խումբը կոչ է անում տարբեր երկրների կառավարություններին պատժամիջոցներ կիրառել ցուցակում ընդգրկված անձանց նկատմամբ։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Ցուցակում ընդգրկված անձանց վերաբերյալ նշվում են հետևյալ տեղեկությունները.

Բիձինա Իվանիշվիլի - վրացի քաղաքական գործիչ, գործարար, այսպես կոչված ոչ ֆորմալ կառավարիչ, Վրաստանի վարչապետ 2012 թվականի հոկտեմբերի 25-ից մինչև 2013 թվականի նոյեմբերի 10-ը։ Բիձինա Իվանիշվիլին Վրաստանի այսպես կոչված ոչ ֆորմալ ղեկավարն է, որը վերահսկում է Վրաստանի կառավարությանը (տարբեր ժամանակներում դատարանում նրա շահերի պաշտոնական ներկայացուցիչներն են եղել Իրակլի Ղարիբաշվիլին (գործող վարչապետ), Իրակլի Քարսելաձեն (Տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարար), Գիորգի Բաչիաշվիլի (Վրաստանի համաներդրումային հիմնադրամի խորհրդատվական խորհրդի նախագահ) և այլ պաշտոնյաներ։ Նա սերտ կապեր ունի Ռուսաստանի քաղաքական վերնախավի հետ, զբաղված է Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Վլադիմիր Եվտուշենկովի շահերի լոբբինգով՝ շրջանցելու Ռուսաստանի Դաշնությանը սահմանված պատժամիջոցները: Գործարար շահեր ունի Գեորգի Պոլտավչենկոյի հետ՝ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ 2011 թվականի օգոստոսի 31-ից մինչև 2018 թվականի հոկտեմբերի 3-ը, ով գտնվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ, և Աննա Կուվիչկոյի՝ ՌԴ Պետդումայի պատգամավոր 2016 թվականի հոկտեմբերի 5-ից մինչև 2021 թվականի հոկտեմբերի 12-ը, և ռեժիմի հետ, որը պատրաստել և, ՄԱԿ-ի կանոնադրական փաստաթղթերին հակառակ, նվաճողական պատերազմ է իրականացնում Ուկրաինայի դեմ, որի շրջանակներում կատարվում են մարդկության դեմ հանցագործություններ և տեղի է ունենում ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն։ Այսպիսով, սուբյեկտը պատասխանատու է այն գործողությունների նյութական կամ ֆինանսական աջակցության համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը:

Ալեքսանդրե Իվանիշվիլի - Վրաստանի այսպես կոչված ոչ ֆորմալ ղեկավարի, վրացի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի եղբայրը, ով լոբբինգ է անում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Վլադիմիր Եվտուշենկովի շահերը՝ շրջանցելու Ռուսաստանի և Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները։ Նա օգնում է ռուսական ռեժիմին, որը պատրաստել է և, ՄԱԿ-ի նորմատիվ փաստաթղթերին հակառակ, իրականացնում է Ուկրաինայի դեմ նվաճողական պատերազմ, որի շրջանակներում կատարվում են մարդկության դեմ հանցագործություններ և ուկրաինացի ժողովրդի ցեղասպանությունը։ Բացի այդ, իր կնոջ միջոցով [Ալեքսանդր Իվանիշվիլին] բիզնեսներ ունի ռուսական քաղաքական էլիտայի հետ։ Այսպիսով, սուբյեկտը պատասխանատու է այն գործողությունների նյութական կամ ֆինանսական աջակցության համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը:

Ուչա Մամացաշվիլի - գործարար, վրացի օլիգարխ, Վրաստանի այսպես կոչված ոչ ֆորմալ ղեկավարի՝ Բիձինա Իվանիշվիլիի զարմիկն ու վստահելի անձը, ով լոբբինգ է անում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Վլադիմիր Եվտուշենկովի շահերը՝ շրջանցելու Ռուսաստանի և Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները, դրանով իսկ օգնելով ռուսական ռեժիմին:

Տիտե Մամացաշվիլի - Ուչա Մամացաշվիլիի որդին, «GEO ORGANIKS» ՍՊԸ-ի համահիմնադիրը մինչև 2022 թվականի հունիսի 2-ը։ Տիտե Ուչայի Մամացաշվիլին, Բիձինա Իվանիշվիլիի եղբորորդին է, ով լոբբինգ է անում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Վլադիմիր Եվտուշենկովի շահերը՝ շրջանցելու Ռուսաստանի և Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները, դրանով իսկ օգնելով ռուսական ռեժիմին: Բացի այդ, «GEO ORGANICS» ՍՊԸ-ն, որը կապված է նրա հետ, ապահովում է Ռուսաստանի Դաշնության բյուջեի բարձր եկամտային մասը և հանդիսանում է Ռուսաստանի կառավարության եկամտի կարևոր աղբյուր: Ընկերության հասույթը 2021 թվականին կազմել է 367,0 մլն ռուբլի՝ 19,4 մլն ռուբլի զուտ շահույթով։

Քեթևան Խարաիձե - Բիձինա Իվանիշվիլիի եղբոր կինը, «GEOORGANICS LIMITED»-ի համահիմնադիրը։ Քեթևան Խարաիձեն Բիձինա Իվանիշվիլիի բարեկամն է (նրա եղբոր՝ Ալեքսանդր Իվանիշվիլիի կինը) ազգականն է։ Բիզնես է վարում ռուսական քաղաքական էլիտայի հետ: Այսպիսով, սուբյեկտը պատասխանատու է այն գործողությունների նյութական կամ ֆինանսական աջակցության համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը:

Իրակլի Ռուխաձե - Բիզինա Իվանիշվիլիի բիզնես գործընկեր, «HUNNEWELL PARTNERS» ՍՊԸ-ի համահիմնադիր (Մեծ Բրիտանիա, Կ/Կ OC368393):

Դավիթ Խիդաշելին - վրացի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես գործընկերն է, ով լոբբինգ է անում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Վլադիմիր Եվտուշենկովի շահերը՝ շրջանցելու Ռուսաստանի և Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները, դրանով իսկ օգնելով ռուսական ռեժիմին: Բացի այդ, Դավիթ Խիդաշելին, միջնորդ Քարթլոս Էդիլաշվիլիի միջոցով, կառավարում է հունական INTRACOM S.A TELECOM SOLUTIONS-ի հեռահաղորդակցության համակարգերի և լուծումների համաշխարհային մատակարար ՍՊԸ INTRACOM SVYAZ ընկերությունը (Կ/Կ 7703350629), որը մատակարարում է հեռահաղորդակցության սարքավորումներ՝ դրանով իսկ ապահովելով ռուսական բյուջեի բարձր եկամուտ ունեցող մասը։ Ընկերության եկամուտը 2021 թվականին կազմել է 2 միլիարդ ռուբլի։ Այսպիսով, սուբյեկտը պատասխանատու է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը խաթարող կամ սպառնացող գործողություններին նյութապես կամ ֆինանսապես աջակցելու համար:

Սուլխան Պապաշվիլի - գործարար, «Պալիաստոմի 2004» ՍՊԸ-ի համասեփականատեր, ElGreen-ի հիմնադիր։ Էական վերահսկողություն ունի ՍՊԸ «Nanotree»-ի – Կիպրոս, «Restlife Corporation limited»-ի վրա - Մեծ Բրիտանիա, TRAFALGAR INTERNATIONAL INVESTMENTS CORP - Ֆլորիդա, ԱՄՆ, «Baldwin Gardens» ՍՊԸ-ի վրա - Մեծ Բրիտանիա, «Bloomhigh» ՍՊԸ - Մեծ Բրիտանիա, «Beangree Limited» - Մեծ Բրիտանիա, Ճավճավաձե 64» ՍՊԸ –ի վրա՝ Վրաստանում։

Սուլխան Պապաշվիլին եղել է Վրաստանի պետական ​​պահպանության հատուկ ծառայության ղեկավարը։ Ներկայումս նա Մեծ Բրիտանիայի քաղաքացի է։ Սուլխան և Լաշա Պապաշվիլիները Վրաստանի ամենահարուստ մարդկանց ցուցակում են և հանդիսանում են Բիձինա Իվանիշվիլիի բիզնես գործընկերները։ 2007 թվականից Սուլխան Պապաշվիլին իր եղբոր հետ ստեղծել է անշարժ գույքի ներդրումների և զարգացման հոլդինգ, որում յուրաքանչյուրը ունի 50% բաժնեմաս (հոլդինգը գործում է և ունի ակտիվներ Վրաստանում) և «Redix» ՍՊԸ-ն՝ որպես կառավարման կազմակերպություն, ղեկավարում է գլխավոր տնօրեն Լաշա Պապաշվիլին։ 2012 թվականից Redix Group-ը նաև ներդրումներ է կատարել սպասարկման բիզնեսներում, ինչպիսիք են ռեստորանների ցանցերը, ճանապարհորդական ծառայությունները և սպա և առողջ ապրելակերպը: «Ռեդիքս Գրուպ»-ը Փոթիում գտնվող ձկան վերամշակման գործարաններում բաժնեմաս ունի, «Պալիաստոմ 2004» ՍՊԸ-ն: «Ռեդիքս Գրուպը» Բիձինա Իվանիշվիլիի հետ համատեղ ծրագրեր է իրականացնում Ծղալտուբոյում, Աբասթումանիում և Վրաստանի այլ առողջարանային քաղաքներում։

«ElGreen» ընկերությունը և նրա հիմնադիր Սուլխան Պապաշվիլին, Վրաստանի նախկին վարչապետ, ներկայումս «ElGreen» էներգետիկ ընկերության դիտորդական խորհրդի անդամ Զուրաբ Նիղաիդելիի հետ միասին Ադրբեջանից և այլ երկրներից էլեկտրաէներգիա են ներկրում Վրաստան։

Սուլխան Պապաշվիլին բաժնետոմսեր ունի նաև Փոթիում գտնվող «Պալիաստոմի 2004» ՍՊԸ-ի ձկան գործարանում: Փոթիի ծովային նավահանգիստը Սև ծովի արևելյան մասի ամենամեծ նավահանգիստն է և հավանաբար օգտագործվում է Բիձինա Իվանիշվիլիի գործարար գործընկերների կողմից՝ Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցները շրջանցելու համար։

Այսպիսով, Սուլխան Պապաշվիլին սերտ կապեր ունի Բիձինա Իվանիշվիլիի հետ, որն աջակցում է Ուկրաինայի դեմ պատերազմ սկսած ռուսական ռեժիմին, որի շրջանակներում մարդկության դեմ հանցագործություններ են կատարվել և տեղի է ունենում ուկրաինացի ժողովրդի ցեղասպանությունը։

Լևան Վասաձե - «PROMETHEUS CAPITAL» ՍՊԸ-ի հիմնադիր և գլխավոր տնօրեն, «PET RETAIL» ՍՊԸ-ի համահիմնադիր։ Լևան Վասաձեն վրացի և ռուս գործարար է, սերտ կապերով Ալեքսանդր Դուգինի հետ, պրոպագանդիստ և Կրեմլի գաղափարախոս, որի քաղաքական գործունեության նպատակն է ստեղծել եվրասիական գերտերություն՝ Ռուսաստանին ինտեգրելով նախկին խորհրդային հանրապետությունների հետ նոր Եվրասիական միությանը, որին ԱՄՆ-ն և Կանադան պատժամիջոցներ են սահմանել, այն պատճառով, որ նա «Եվրասիայի երիտասարդական միության» ղեկավարն է, որն ակտիվորեն հրավիրում էր ռազմական և մարտական ​​փորձ ունեցող մարդկանց, այսպես կոչված Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության կողմից կռվելու համար և հայտարարել, որ գաղտնի գտնվում է Ուկրաինայում։

Լևան Վասաձեն նաև Ռուսաստանում կենդանիների խանութների խոշորագույն օպերատորի՝ «Բեթհովենի» (ՍՊԸ «PET RETAIL» (Կ/Կ 7726650932) համահիմնադիրն է, որն առևտրային գործունեություն է իրականացնում տնտեսության այն ոլորտներում, որոնք ապահովում են Ռուսաստանի բյուջեի բարձր եկամուտ ունեցող հատվածը։ 2021 թվականին ընկերության եկամուտը կազմել է 6,4 միլիարդ ռուբլի, զուտ շահույթը կազմել է 27,3 միլիոն ռուբլի, ինչը զգալի եկամուտ է պատերազմի իրականացման համար: Այսպիսով, սուբյեկտը պատասխանատու է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անկախությանը խաթարող կամ սպառնացող գործողություններին նյութապես կամ ֆինանսապես աջակցելու համար:

Օթար Փարցխալաձե - Վրաստանի գլխավոր դատախազ 2013 թվականի նոյեմբերից մինչև 2013 թվականի դեկտեմբերը։ Նա հրաժարական է տվել նախկինում դատվածության պատճառով։ Նա օլիգարխիկ կառավարման և Բիձինա Իվանիշվիլիի (նրա վստահված անձի) կողմից իշխանության յուրացման հանցակիցներից է։

Իվանե (Վանո) Չխարտիշվիլի - Բիձինա Իվանիշվիլիի բիզնես գործընկեր, «Eurasian Invest» ՍՊԸ-ի դիտորդ խորհրդի անդամ, «Smart Capital Management»-ի սեփականատեր։ Փոթիի ծովային նավահանգիստը Սև ծովի արևելյան մասի ամենամեծ նավահանգիստն է։ Փոթիի նավահանգստի նավթային տերմինալները պատկանում են Petrocas-ին, որի 49%-ը մինչ ուկրաինական պատերազմը պատկանում էր ռուսական «Rosneft» պետական ​​ընկերությանը։

«Euro-Asian Management Group»-ի 50%-ը պատկանում է «China International Group Corporation Limited»-ին, իսկ 50%-ը՝ «Eurasian Invest» ՍՊԸ-ին։ Իվանե Չխարտիշվիլին «Եվրասիական Ինվեստ»-ի դիտորդ խորհրդի անդամ է, իսկ տնօրենը՝ նրա բիզնես գործընկեր Ռատի Գվամերիան։

Eurasian Invest-ի 50%-ը պատկանում է բրիտանական Brightstone Finance Limited ընկերությանը, որը, ըստ Pandora-ի փաստաթղթերի, պատկանում է Բիձինա Իվանիշվիլիին։

Վրաստանի բիզնես ռեգիստրի համաձայն՝ Բիձինա Իվանիշվիլիի համաներդրումային հիմնադրամի ղեկավար Գիորգի Բաչիաշվիլին սկզբում եղել է «Եվրասիական Ինվեստ»-ի տնօրենը։ Ըստ այդմ, բրիտանական ընկերությունները կապված են Իվանե Չխարտիշվիլիի և Բիձինա Իվանիշվիլիի հետ։

Բացի Փոթի նավահանգստում «Ռոսնեֆտ»-ի ներգրավումից, Չխարտիշվիլին այլ կապեր ունի ռուսական էներգետիկայի հետ։ 2019 թվականի մայիսին ռուսական «Inter RAO» («Ինտեր ՌԱՕ») էներգետիկ հոլդինգը և Լյուքսեմբուրգում գտնվող Իվանե Չխարտիշվիլիի հետ փոխկապակցված «Evg Holding»-ը հիմնել են «Ինտեր ՌԱՕ Վրաստան» նոր ընկերությունը՝ 50,01% և 49,99% բաժնետոմսերով։ Ընկերությունը ներկրում է ռուսական էլեկտրաէներգիա։ 2020 թվականին «Evg Holding» 49,99 տոկոս բաժնեմասը փոխանցվել է նրա հիմնադրած վրացական «AVG Georgia» ընկերության սեփականությանը։ Այս ընկերությունը՝« Smart Capital Management»-ը ղեկավարում է Իվանե Չխարտիշվիլին։

Այսպիսով, Իվանե Չխարտիշվիլին սերտ կապեր ունի Բիձինա Իվանիշվիլիի (այսպես կոչված Վրաստանի ոչ ֆորմալ ղեկավարի) հետ, ով լոբբինգ է անում Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Վլադիմիր Եվտուշենկովի շահերը՝ շրջանցելու Ռուսաստանի և Վրաստանի նկատմամբ Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված պատժամիջոցները, դրանով իսկ օգնելով ռուսական ռեժիմին, որը պատրաստել է և, հակառակ ՄԱԿ-ի նորմատիվ փաստաթղթերի, նվաճողական պատերազմ է իրականացնում Ուկրաինայի դեմ, որի շրջանակներում կատարվում են մարդկության դեմ հանցագործություններ և տեղի է ունենում ուկրաինացի ժողովրդի ցեղասպանությունը։

Գիորգի Կապանաձե - Բիձինա Իվանիշվիլիի բիզնես գործընկեր, զարմիկը: Համահիմնադիր, ընկերությունների գլխավոր տնօրեն՝ ՍՊԸ «GEO ORGANIKS» (Կ/Կ 7736309721), ՍՊԸ «GEO-MED» (Կ/Կ 7736328315), ՍՊԸ «GEO-VED» (Կ/Կ 97292867881): Համահիմնադիր՝ «OV LIMITED» ՍՊԸ (Կ/Կ 7725845181): Գլխավոր տնօրեն՝ «GEO-INNOVATSIYI» ՍՊԸ (Կ/Կ 9729299321): Համասեփականատեր՝ «Ջորջիան Մանգանեզ» ՍՊԸ, «Վարցիխե»:

Գիորգի Դավիթի Կապանաձեն Տիտե Ուչայի Մամացաշվիլիի բիզնես գործընկերն է, որն իր հերթին Բիձինա Իվանիշվիլիի եղբոր որդին է և վստահելի անձը։ Կապանաձեն նաև «GEO ORGANICS» ՍՊԸ-ի համահիմնադիրն ու գործադիր տնօրենն է։ Ընկերությունը մասնագիտանում է դեղագործական արտադրանքի մեծածախ առևտրի մեջ, բիզնես է վարում տնտեսության ոլորտներում, որոնք ապահովում են Ռուսաստանի Դաշնության բյուջեի բարձր եկամուտ ունեցող մասը, որը պատասխանատու է Ուկրաինայում պատերազմի համար: 2021 թվականին ընկերության հասույթը կազմել է 367 մլն ռուբլի, զուտ շահույթը՝ 19,4 մլն։ Այսպիսով, սուբյեկտը պատասխանատու է այն գործողությունների նյութական կամ ֆինանսական աջակցության համար, որոնք խաթարում կամ սպառնում են Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանն ու անկախությանը:

Ուկրաինայի պատժամիջոցների խմբի կայքում նշվում է, որ նախագծի գործընկերներ են Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը և Կոռուպցիայի կանխարգելման ազգային գործակալությունը։

«Միացյալ ազգային շարժման» առաջնորդներից Խատիա Դեկանոիձեի խոսքով, ով 2015-2016 թվականներին գլխավորել է Ուկրաինայի Ազգային ոստիկանությունը, սա ուղիղ հաղորդագրություն է, որ Իվանիշվիլին և նրա շրջապատի հանդեպ պատժամիջոցներ են սահմնավել նրանց ռուսական կապերի պատճառով։

«Ուկրաինայի կողմից Իվանիշվիլիի, Խիդաշելիի, Մամացաշվիլիի, Ռուխաձեի և մյուսների նկատմամբ պատժամիջոցների ընդունումը միջազգային մեծ պատժամիջոցների առաջին քայլն է։ Ամբողջ տեղեկությունը տրամադրվում է մեր միջազգային գործընկերներին: Տեղեկությունը չի սահմանափակվում միայն այս մարդկանցով։ Ցանկացած կառավարություն, խորհրդարանի կամ բիզնեսի ներկայացուցիչ, ով ակտիվորեն օգնում է Իվանիշվիլիին ամրապնդել ռուսական ազդեցությունը, կներառվի պատժամիջոցների ցանկում»,- ասել է Խատիա Դեկանոիձեն։

«Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն անլուրջ է համարել Բիձինա Իվանիշվիլիին և Վրաստանից այլ անձանց Ուկրաինայի պատժամիջոցային խմբի ցուցակում ընդգրկելը.

«Միջազգային մակարդակով ընդունված է, որ Ուկրաինան խեղդվում է կոռուպցիայի մեջ։ Սա միայն այս կառավարության խնդիրը չէ, դա բխում է նախորդ կառավարություններից, բայց մինչ այժմ նրանք այս հարցում զրոյական առաջընթաց են գրանցել։ Երբ նման երկրի հակակոռուպցիոն գործակալությունը ցուցակ է կազմում, դա լուրջ չէ, նույնիսկ ծիծաղելի չէ։

Այս մեկ և մյուսը, սա հո նորություն չէ՞։ Արախամիան (նկատի ունի Ուկրաինայի Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության նախագահ Դավիթ Արախամիային) այս մասին խոսում է ամիսներ շարունակ։ Սա, իհարկե, նրանց օրակարգն է, և մենք շատ լավ գիտենք, թե ինչ կա դրա հետևում։ Պետք է փաստարկ տրվի: Միակ բանը որ ասել է՝ Եվտուշենկովի ազգանունն է, ամեն տեղ գրված։ Եվտուշենկովը, ով Բայդենների ընտանիքին մոտ կանգնած մարդ է: Նա Բայդենի որդու բիզնես գործընկերն է, և այդ գործընկերության և Սպիտակ տան հետ սերտ կապերի պատճառով Ամերիկան Եվտուշենկովին չի ներառել պատժամիջոցների ցուցակում։ Եվտուշենկովը չի ընդգրկվել պատժամիջոցի տակ գտնվող անձանց ցուցակում, իսկ Բիձինա Իվանիշվիլին ներառվել է Եվտուշենկովի հետ կապի պատճառով, այսպիսի աբսուրդի մեջ են նրանք հատնվել»։

Չորս ամիս առաջ համացանցում հրապարակվեց Վլադիմիր Եվտուշենկովի և Բիձինա Իվանիշվիլիի հեռախոսազրույցի ձայնագրությունը, որի մեջ կա նաև Դավիթ Խիդաշելին։ Ըստ ձայնագրության՝ ռուս օլիգարխը Թբիլիսի է ուղարկել իր ներկայացուցիչ Ալի Ուզդենովին, ով Իվանիշվիլի միջնորդությամբ հանդիպել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։ Ձայնագրության հրապարակումից հետո Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան դիմել է Ամերիկայի Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը՝ Բիձինա Իվանիշվիլիի դեմ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով։ Ըստ Արախամիայի՝ վրացի օլիգարխ Բիձինա Իվանիշվիլին սերտորեն կապված է ռուսական քաղաքական էլիտայի հետ և օգնում է Ռուսաստանին։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։