Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ձնահյուսի վտանգի, առատ ձյան և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ճանապարհների առանձին հատվածներում սահմանվել են երթևեկության հատուկ ռեժիմներ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 2 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 3 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 4 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 5 Բաթումիում գտնվող «Երազանքի քաղաքում» 2 երեխա է ընկել ջրով լի փոսը և մահացել
- 6 Մզիա Ամաղլոբելին բոլոր անարդարացիորեն ձերբակալվածների խիզախության խորհրդանիշն է․ Կալլաս և Կոս
Այս պահի դրությամբ [փետրվարի 26-ին, ժամը 11:30-ի դրությամբ]՝ ձյան ինտենսիվ տեղումների, մերկասառույցի, ձնահյուսի վտանգի և օդերևութաբանական բարդ պայմանների պատճառով ժամանակավորապես արգելված է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը.
- Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում,
- Կոդա-Փարցխիսի-Մանգլիսի-Ծալկա-Նինոծմինդա ավտոճանապարհի կմ94-կմ110 հատվածում (Փարվանայի լեռնանցք),
- Քութայիսի (Մոծամեթա)-Տղիբուլի-Ամբրոլաուրի ավտոճանապարհի կմ44-կմ46 (Նաքերալա լեռնանցք) հատվածում,
- Նիչբիսի-Դիդգորի-Դիդի Թոնեթի ճանապարհի կմ2-կմ28 հատվածում,
- Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի կմ185-կմ192 (Ուշգուլի-Լասդիլի) հատվածում,
- Քութայիսի (Ծղալտուբո շրջադարձ)-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի ավտոճանապարհի կմ125-կմ151 (Մելե-Լասդիլի) հատվածում։
Առատ ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով արգելվում է կցորդների և կիսակցորդների տեղաշարժը․
- Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե ավտոճանապարհի կմ42-կմ180 հատվածում (Աղաիանիի տրանսպորտային հանգույց - Զեստափոնի տրանսպորտային հանգույց),
- Գոմի-Սաչխերե-Ճիատուրա-Զեստափոնի ճանապարհին,
- Սամտրեդիա-Լանչխութի-Գրիգոլեթի ճանապարհին,
- Սենակի-Փոթի (Ասաքցևի)-Սարփի ավտոճանապարհի կմ48-կմ119 (Գրիգոլեթի-Սարփի) հատվածում,
- Խաշուրի-Ախալցիխե-Վալե ճանապարհին,
- Ախալքալաք-Կարծախ ճանապարհին,
- Սաչխերե (Սարեկի)-Ուզունտա-Շքմեր-Զուդալի ճանապարհին,
- Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի կմ30-կմ184 (Ջվարի-Ուշգուլի) հատվածում։
Ձյան առատ տեղումների պատճառով միայն արտաճանապարհային մեքենաներով երթևեկել թույլատրվում է․
- Քութայիսի (Ծղալտուբո շրջադարձ)-Ծղալտուբո-Ցագերի-Լենտեխի-Լասդիլի ավտոճանապարհի կմ88-կմ124 (Լենտեխի-Մելե) հատվածում,
- Բաթումի (Անգիսա)-Ախալցիխե ավտոճանապարհի կմ86-կմ106 հատվածում (գ. Պակսաձեեբի-հանգստավայր Գոդերձի);
- Ձիրուլա-Խարագաուլի-Մոլիթի-Փոնա-Չումաթելեթի և Զեստափոնի-Կիցխի-Խարագաուլի ճանապարհներին, որտեղ թեթև մեքենաների տեղաշարժը թույլատրվում է միայն հակասողանքային շղթաներով:
Ճանապարհների դեպարտամենտից հայտնում են, որ առատ ձյունը հանրապետությունում շարունակվում է և քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ երթևեկելուց՝ բացառապես խիստ անհրաժեշտության դեպքերի, երթևեկել սեզոնին համապատասխան անվադողերով և պահպանել երթևեկության կանոնները։
