Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը սպառնում է արյան վրեժ լուծել Իչկերիայի չճանաչված հանրապետության կողմնակիցներից, որոնք Ուկրաինայում կռվում են Ռուսաստանի դեմ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Խորհրդարանն այլևս գոյություն չունի, քանի որ մի կուսակցություն տապալեց սահմանադրությունը. Զուրաբիշվիլի
- 4 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 5 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 6 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
«Նոխչալայի օրենսգիրքից [«Պատվո օրենսգիրք»] ոչ ոք չի հրաժարվել։ Ուստի ուզում եմ ձեզ ասել, որ հատուկ գործողությունն ավարտվի, թե չավարտվի, մենք ձեզ ամբողջ կյանքում հետապնդելու և ոչնչացնելու ենք։ Մեր յուրաքանչյուր սպանված եղբոր համար հազարավոր մարդիկ են սպանվելու։ Չեչենախոս սատանաներին ուզում եմ ասել՝ ձեր տեղն այնտեղ է։ Մենք ձեզ վռնդեցինք այստեղից, իսկ հետո դուք ասում եք, որ ռազմիկներ եք ինչ-որ բան պաշտպանելու համար: Դուք չկարողացաք պաշտպանել ձեր գաղափարը, եթե ունեք այն, ձեր հանրապետությունը, հայրենիքը, և ինչպե՞ս կարող եք պաշտպանել ուրիշների հայրենիքը: Ձեր մասին խոսելը ծիծաղելի է, բայց ուզում եմ մի բան ասել, որ վրեժը դաժան է լինելու»,- ասել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։
Ռամզան Կադիրովը նաև դիմել է այն պետություններին, որոնք ընդունում են, կամ ապագայում կընդունեն չճանաչված հանրապետության կողմնակիցներին. «Եթե եղբայրը, եղբոր համար իր արյունակցին է սպանում, կամ որդին է սպանում հորը, կամ քրոջ համար սատանա-ահաբեկչի սպանությունը հանցագործություն եք համարում, բարի եղեք և արտաքսեք նրանց, տվեք մեզ այս շեյթան-ահաբեկիչներին: Այնպես որ, որտեղ էլ որ լինեն, մենք նրանց հետևելու ենք ու ոչնչացնելու»:
Կադիրովի խոսքով՝ արյան վրեժը միջնադարի մասունք չէ, ինչպես որ «սխալ են պատկերացնում եվրոպացի լիբերալները»։
«Սա ագրեսիան և անմտությունը զսպելու ամենաարդյունավետ գործիքն է, որը զրոյի է հասցրել կանխամտածված սպանության անգամ տեսական հնարավորությունը։ Մենք կարող ենք նաև արյան վրեժ լուծել Զելենսկուց, բայց վերլուծելով նրա գործողություններն ու հայտարարությունները՝ կարող ենք միայն ասել, որ նա Արևմուտքի պատանդն է և ստիպված է կատարել ուրիշների հրամանը»,- ասում է Կադիրովը։
2014 թվականից ի վեր Իչկերիայի առաջին նախագահ Ջոխար Դուդաևի և Շեյխ Մանսուրիի անուններով կամավորների երկու գումարտակներ կռվում են Ուկրաինայի կողմից։ Հուլիսին Իչկերիայի չճանաչված հանրապետության կողմնակիցները ջիհադ են հայտարարել Ռամզան Կադիրովի և նրա ռեժիմի դեմ։ Բացի այդ, Իչկերիայի երկրորդ նախագահ Ասլան Մասխադովի որդին՝ Անզոր Մասխադովը և Շեյխ Մանսուրի անվան գումարտակի խոսնակ Իսլամ Բելոկիևը հայտարարել են Չեչնիայում ընդհատակյա դիմադրության շարժման նախապատրաստման մասին։ Ըստ նրանց՝ նախապատրաստման նպատակը «Իչկերիայի դեօկուպացիան ու անկախությունն է»։
Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները պահանջում են Չեչնիայի չճանաչված Իչկերիայի Հանրապետությունը ճանաչել որպես ինքնիշխան պետություն։ Համապատասխան բանաձևի նախագիծը Ուկրաինայի Ռադային է ներկայացվել հուլիսի 12-ին։
«Չեչեն ժողովրդին ենթարկելու համար Կրեմլը երկու պատերազմ է մղել, դաժան սպանություններ, ցեղասպանություն, նշանակել է իր կամակատար Ռամզան Կադիրովին, որը շարունակում է ահաբեկչության քաղաքականությունը։ Երկու պատերազմների ընթացքում Արգուն և Գրոզնի քաղաքները գրեթե ամբողջությամբ ավերվեցին Ռուսաստանի զանգվածային ռմբակոծությունների հետևանքով (ինչպես Մարիուպոլը, Սևերոդոնեցկը և տասնյակ այլ ուկրաինական քաղաքներ), որոնց նպատակն էր նաև ոչնչացնել այս քաղաքների խաղաղ բնակչությանը: Իչկերիայի մարտիկներն արդեն օգնում են Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում՝ մեր անկախության համար պայքարում»,- ասել է բանաձևի հեղինակներից՝ Օլեքսի Գոնչարենկոն։