Բացարձակ պայքարի առաջնության (UFC) Վրաստանի չեմպիոններ Մերաբ Դվալիշվիլին և Իլիա Թոփուրիան կստանան մեկական միլիոն լարի դրամական պարգև։ Այս մասին վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը տարածել է կառավարության վարչակազմը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Հայաստանում ձերբակալվել է Ռուսաստանի կողմից հետախուզվող Վրաստանի քաղաքացի
- 3 CRRC. Բնակչության 78%-ը կարծում է, որ վիզայի ազատականացման դադարեցումը վնասակար կլինի
- 4 Չինաստանը Վրաստանին չի հրավիրել Պեկինում նախատեսված Հաղթանակի շքերթին
- 5 Վազիանիի բնակավայրում զինվորի դի է հայտնաբերվել
- 6 GeoStat. Բնակչության 93.4%-ը Վրաստանի քաղաքացիներ են, 6.6%-ը՝ մշտապես բնակվող օտարերկրացիներ
«Այսօր UFC-ի գործող 8 չեմպիոններից 2-ը վրացիներ են, ինչը լավագույնս է ներկայացնում վրացիների մարտական ոգին։ Նման արդյունք, 4 միլիոնանոց Վրաստանի հետ մեկտեղ, ունի միայն 200 միլիոնանոց Բրազիլիան, ինչը յուրաքանչյուր վրացու համար առանձնահատուկ հպարտություն է։ Իլիա Թոփուրիան և Մերաբ Դվալիշվիլին ցույց տվեցին 3000 տարի մարզված վրացի մարդու մարտական բնավորությունը և այդպիսով հիշեցրեցին բոլորիս, որ որտեղ էլ որ մենք արժանապատվորեն կռվենք, ոչ ոք չի կարող հաղթել մեզ՝ վրացիներիս», - ասել է Իրակլի Կոբախիձեն։
Ըստ նրա՝ մարզական հաջողությունները և երկրի համար նվաճած հաղթանակը պատշաճ գնահատանքի կարիք ունեն։
«Ըստ այդմ՝ որոշում ենք կայացրել Մերաբ Դվալիշվիլիին, ինչպես նաև UFC-ի չեմպիոնի առաջին տիտղոսը Վրաստան բերած Իլիա Թոփուրիային տալ դրամական պարգև՝ յուրաքանչյուրին մեկ միլիոն լարիի չափով։ Մերաբ Դվալիշվիլիին և Իլիա Թոփուրիային մաղթում ենք նորանոր հաղթանակներ։ Հոկտեմբերի 26-ին Իլիա Թոփուրիային մաղթում ենք UFC գոտու պաշտպանություն։ 26-ը մեր օրն է, և մենք հավատում ենք, որ հոկտեմբերի 26-ին Իլիան մեզ ևս մեկ հաղթանակ կտա»,- ասել է Վրաստանի վարչապետը։
Սեպտեմբերի 15-ին 33-ամյա Մերաբ Դվալիշվիլին հաղթել է ամերիկացի Շոն Օ՛Մելլիին և դարձել UFC-ի գերթեթև քաշային կարգի չեմպիոն։ Մինչ այդ՝ փետրվարին, 27-ամյա Իլիա Թոփուրիան նվաճել էր կիսաթեթև քաշային կարգում չեմպիոնի կոչումը։
