«Հանուն փոփոխությունների կոալիցիան» հրապարակել է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների ընտրական ցուցակի առաջին քսան թեկնածուներին։ Ցուցակի առաջին համարը Նանա Մալաշխիան է՝ ԵՄ դրոշով կինը, ով օրեր առաջ միացել է ընդդիմադիր քաղաքական միությանը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 6 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
«Ինձ համար մեծ պատիվ է մասնակցել այս պայքարին, այս թիմով և լինել թիմի առաջին համարը։ Այն թիմով, որը կբերի փոփոխություններ, հիմնարար, համակարգային փոփոխություններ, որոնք անհրաժեշտ են երկրի զարգացման համար։ Ես պատահական չեմ ասել պայքար բառը, դա պայքար է հանուն երկրի անկախության և հենց այն հիմնարար փոփոխությունների, որոնք անհրաժեշտ են Եվրամիությանն անդամակցելու համար։ Վստահ եմ, որ հոկտեմբերի 26-ին Վրաստանը կհաղթի»,- ասել է Մալաշխիան։
«Հանուն փոփոխությունների կոալիցիայի» նախընտրական ցուցակի առաջին քսանյակը հետևյալն է.
- Նանա Մալաշխիա - Թբիլիսիի քաղաքապետարանի աշխատակից,
- Նիկանոր Մելիա - «Ախալի» կուսակցության համանախագահ,
- Զուրաբ Գիրչի Ջափարիձե - «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցություն,
- Գիգա Լեմոնջավա - «Դրոա» կուսակցության անդամ,
- Թենգիզ Թևզաձե - «Ախալի» կուսակցության անդամ,
- Ցոտնե Կոբերիձե - «Գիրչի - ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ,
- Գիորգի Կիրթաձե - «Ախալի» կուսակցության անդամ, Աջարիայի Գերագույն խորհրդի պատգամավոր,
- Իվանե Ճղոնիա – գործարար,
- Խաթունա Սամնիձե - «Հանրապետական կուսակցության» նախագահ,
- Օքտայ Քազումով - վրաց լեզվի և գրականության բանասեր, «Ակտիվիստներ հանուն ապագայի» շարժման անդամ,
- Մաիա Կոպալեիշվիլի - «Ախալի» կուսակցության անդամ, Սահմանադրական դատարանի նախկին նախագահ,
- Բորիս Կուրուա - «Գիրչի՝ ավելի շատ ազատություն» կուսակցության անդամ,
- Անա Գոգոլաձե - «Ախալի» կուսակցության անդամ, Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավոր,
- Գիորգի Բուտիկաշվիլի - «Ախալի» կուսակցության անդամ,
- Գիորգի Իմեդաշվիլի - «Ախալի» կուսակցության անդամ,
- Էլենե Խոշտարիա - «Դրոա» կուսակցության նախագահ,
- Սոփիո Գոլեթիանի - «Ախալի» կուսակցության անդամ,
- Մարիկա Արևաձե - «Ախալի» կուսակցության անդամ,
- Անի Քավթարաձե - բժիշկ-անեսթեզիոլոգ, «Ախալի» կուսակցության անդամ,
- Թոռնիկե Բիկաշվիլի - Թբիլիսիի սակրեբուլոյի պատգամավոր, «Ախալի» կուսակցության անդամ։
«Ախալի» կուսակցության համանախագահ Նիկա Գվարամիան կոալիցիայի ընտրական ցուցակում չկա։ Ինչպես նա է ասել, ցանկանում է «ուղի հարթել խորհրդարանում նոր մարդկանց համար»։
