Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն չի բացառում, որ «Վրացական երազանքը» կարող է փորձել ընդդիմադիր քաղաքական կուսակցություններին հակասահմանադրական ճանաչել և արգելել դրանք՝ նույնիսկ առանց խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն ունենալու։ Այս մասին նա լրագրողներին ասել է Ադրբեջանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 4 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
«Նախընտրական շրջանում մենք խոսում էինք քաղաքական կուսակցություններին հակասահմանադրական ճանաչելու մասին։ Մենք սա կապեցինք սահմանադրական մեծամասնություն ստանալու հետ։ Սակայն եթե այս մարդիկ այսպես շարունակեն, մենք կարող ենք գնալ այս քայլին նույնիսկ առանց սահմանադրական մեծամասնության։
Եթե շարունակեն դեմ գնալ սահմանադրական կարգին, այս դեպքում կհասունացնեն համապատասխան որոշումը։ Սակայն մեկ անգամ ևս կրկնեմ, որ սրա համար քիչ ռեսուրսներ ունեն։ Համապատասխանաբար, կարծում եմ, որ շատ շուտով նրանք կդադարեն, կստանան համապատասխան հրահանգներ, և ի վերջո, չգիտեմ, ցավոք, կամ բարեբախտաբար, նրանք կհայտնվեն խորհրդարանի աթոռներին»,- ասել է Կոբախիձեն։
Վարչապետը պարզաբանել է, որ խոսքը սահմանադրական դատարան հայց ներկայացնելու մասին է, որը չի պահանջում խորհրդարանում սահմանադրական մեծամասնություն, և պատգամավորների փոքր թիվը բավարար է։
«Եթե շարունակեն դեմ գնալ սահմանադրական կարգին, այս դեպքում մենք կարող ենք դիտարկել այս հարցը։ Մյուս կողմից, ընդդիմությունն այսօր այնքան է թուլացել, որ նման միջոցների ձեռնարկումը կարող է այլևս անհրաժեշտ չլինել, թեև դա վատ չէր լինի երկրի երկարաժամկետ կայուն զարգացման համար»,- ասել է վարչապետը։
Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի համաձայն՝ խորհրդարանի անդամների մեկ հինգերորդը, այսինքն՝ 30 պատգամավոր, իրավունք ունի սահմանադրական հայցով դիմել Սահմանադրական դատարան։
Քաղաքական հակառակորդների արգելքը «Վրացական երազանքի» և վարչապետ Կոբախիձեի նախընտրական հիմնական խոստումներից էր։ Իշխող կուսակցությունն իր կողմնակիցներին վստահեցնում էր, որ դրա համար անհրաժեշտ է սահմանադրական մեծամասնություն, այսինքն՝ 113 մանդատ ստանալ։
