Եվրոպական լիբերալների և դեմոկրատների դաշինք (ALDE) կուսակցության խորհուրդը բանաձև է ընդունել, որով կոչ է անում Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին ներում շնորհել Միխեիլ Սաակաշվիլիին և «Մթավարի Արխիի» գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Բանաձևը, որի հեղինակն է «Ստրատեգիա Աղմաշենեբելին», ընդունվել է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում՝ ALDE-ի խորհրդի նիստում։ Փաստաթուղթը կոչ է անում ԵՄ անդամ երկրներին պատժամիջոցներ կիրառել «Alt-Info»-ի առաջնորդ Կոնստանտին Մորգոշիայի և Գվարամիայի գործով դատավոր Լաշա Չխիկվաձեի նկատմամբ։
«Ստրատեգիա Աղմաշենեբելի» առաջնորդներից Սերգո Չիխլաձեն հրապարակել է «Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Վրաստանի կողմից 12 առաջարկությունների կատարման մասին» 014 բանաձևի տեքստը։
«Եվրոպական լիբերալների և դեմոկրատների դաշինքի (ALDE) կուսակցության խորհուրդը ընդունում է, որ 2022 թվականի հունիսի 23-ին Եվրոպական խորհուրդը ճանաչեց Վրաստանի եվրոպական հեռանկարը և հաստատեց, որ Վրաստանը պետք է կատարի Եվրահանձնաժողովի կողմից սահմանված 12 կետերը՝ Եվրամիության թեկնածու երկրի կարգավիճակ ստանալու համար։
Խստորեն դատապարտում է.
Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի ապատեղեկատվության քարոզարշավն ու մեղադրանքները, ըստ որոնց՝ Արևմուտքը ցանկանում է Վրաստանը ներքաշել պատերազմի մեջ: Այս մեղադրանքները իրականության հետ կապ չունեն և կրկնում են ռուսական հռետորաբանությունը։
Քաղաքական դրդապատճառներով քրեական գործեր քննադատական լրատվամիջոցների («Ֆորմուլա», «TV Պիրվելի», «Մթավարի Արխի») և նրանց սեփականատերերի դեմ: Ընդդիմության առաջնորդների, այդ թվում՝ Մամուկա Խազարաձեի և Բադրի Ջափարիձեի դեմ, որը նույնպես նշվում է որպես քաղաքականացված արդարադատության օրինակ՝ Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի 2022 թվականի նոյեմբերի 8-ի զեկույցում։
Հորդորում է, որ.
Եվրախորհուրդը պետք է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհի Հանձնաժողովի կողմից սահմանված տասներկու կետերից բոլոր 12-ը կատարելուց հետո։
Եվրահանձնաժողովը պետք է արագացնի Վրաստանի գնահատման գործընթացը՝ սահմանելով կոնկրետ չափանիշներ և ժամկետներ։
Իշխող կուսակցությունը և Վրաստանի կառավարությունը պետք է վճռական քայլեր ձեռնարկեն ապաօլիգարխացման ուղղությամբ և վերացնեն Բիձինա Իվանիշվիլիի ազդեցությունը վրացական պետական ինստիտուտների, դատական համակարգի, իրավապահ մարմինների և խորհրդարանի վրա:
ԵՄ անդամ երկրները պետք է արգելեն հակաարևմտյան քարոզչության և մարդու իրավունքների ոտնահարման մեջ ներգրավված անձանց և խմբերի մուտքը ԵՄ տարածք:
(1) «Alt-Info» արմատական խմբավորման առաջնորդ և հիմնադիր Կոնստանտին Մորգոշիային, ով պատասխանատու է 2021 թվականի հուլիսի 5-6-ը ԶԼՄ-ների ներկայացուցիչների և փոքրամասնությունների խմբերի դեմ բռնությունների կազմակերպման համար:
2) «Մթավարի Արխի» հեռուստաընկերության հիմնադիր Նիկա Գվարամիային ձերբակալելու քաղաքական դրդապատճառներով որոշում կայացրած դատավոր Լաշա Չխիկվաձեն:
Վրաստանի նախագահը պետք է օգտագործի իր հայեցողական լիազորությունները և ներում շնորհի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին և «Մթավարի Արխի» հեռուստաընկերության մեդիա մենեջեր Նիկա Գվարամիային՝ որպես քաղաքական իրավիճակի ապաբևեռացման և քաղաքական դրդապատճառներով արդարադատության դադարեցմանն ուղղված քայլեր։
Իշխող կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն պետք է դադարեցնի վիրավորական, բանավոր հարձակումները ԵՄ կառույցների և Եվրախորհրդարանի անդամների վրա։ Նման հարձակումները սպառնում են Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման գործընթացին»։
Եվրոպական լիբերալների և դեմոկրատների դաշինք (ALDE) կուսակցությունը 705 անդամ ունեցող Եվրախորհրդարանում ունի 71 ներկայացուցիչ։
