Կովկասի ժողովուրդները չպետք է զոհվեն Ռուսաստանի ամոթալի պատերազմում. Զելենսկու կոչը

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ է արել Կովկասի, Սիբիրի և Ռուսաստանի բնիկ ժողովուրդներին չհնազանդվել մոբիլիզացիային և չմիանալ Ուկրաինայի դեմ պատերազմին։ Ուկրաինայի նախագահը կոչ է անում Ռուսաստանի քաղաքացիներին պաշտպանել իրենց ազատությունը փողոցներում և հրապարակներում, որպեսզի երբ ռուսական իշխանությունները սկսեն մոբիլիզացիայի հաջորդ ալիքները, ստիպված չլինեն կյանքի իրավունքի համար պայքարել լեռներում և անտառներում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Անփոփող ներկայացնում ենք Ուկրաինայի նախագահի կոչը.

«Կովկասի ժողովո՛ւրդ,

Այժմ ես Կիևի այն հատվածում եմ, որտեղ 1860-ական թվականներին ապրել է Դաղստանի հերոս և ողջ Կովկասի իմամ Շամիլը։ Ինչպես տեսնում եք, Ուկրաինան գիտի հարգել ձեր հերոսներին։ Մենք հիշում ենք այն վայրերի մասին, որոնք իրար են կապել մեր ժողովուրդների մշակույթները։

Սա մեր մայրաքաղաքի կենտրոնն է։ Ուկրաինայի հարյուրավոր քաղաքներից մեկը, որի դեմ ռուսական իշխանություններն ուղղել են հրթիռներ, ռումբեր և զորքեր։ Կովկասը գիտի, թե դա ինչ է նշանակում։ Կովկասը տեսել է դա։

Արդեն 218 օր է, ինչ մենք պաշտպանվում ենք նրանցից, ովքեր մեզնից ավելի շատ հրթիռներ ունեն և մեզնից ավելի շատ մարդիկ, բայց բոլորովին զուրկ են պարկեշտությունից։ Ռուսաստանի կողմից սա ցածր ոգով, հանցավոր պատերազմ է։ Սա մեր սուրբ պարտավորությունն է, մեր պարտքը մեր ծնողներին, մեր երեխաներին, մեր ազգի բոլոր սերունդներին՝ նրանց, ովքեր ապրել են և նրանց, ովքեր ապրելու են մեր հողի վրա։ Մեզ պետք չէ այն, ինչ մերը չէ։

Ուկրաինայում արդեն 58 500 ռուս զինվոր է զոհվել: Նրանք եկել էին մեզ սպանելու և զոհվեցին։ Ձեզ չեն ասում նրանց թիվը, ստում են՝ ասելով, որ մոտ 6 հազարն է սպանվել։ 58 500՝ սա է ճշմարտությունը: Նրանք զոհվեցին, քանի որ այս պատերազմը մեկ մարդ էր ուզում, միայն մեկին էին ծառայում շատերը։

Կովկասի ժողովուրդ, բոլոր մարդիկ, ովքեր ապրում են Ռուսաստանի տարածքում: Դուք ոչ մի պատճառ չունեք լինել այն բազմաթիվների թվում, ովքեր դեռ ծառայում են նրան, ով ցանկանում է այս պատերազմը: Դուք չպետք է զոհվեք Ուկրաինայում: Ձեր երեխաներին չպետք է սպանեն Ուկրաինայում: Դուք ո՛չ ձեր հայրերի, ո՛չ ձեր երեխաների, ո՛չ ձեր ապագայի և ձեր հողի ապագայի հանդեպ նման պարտավորություն և պարտք չունեք։ Դուք գիտեք դա:

Մենք տեսնում ենք, որ դուք դեմ եք հանցավոր մոբիլիզացիային, որով Ռուսաստանի իշխանությունները ցանկանում են կոծկել սեփական ձախողումը, սեփական կանոնավոր բանակի ձախողումը և սեփական հանցավոր հրամանները։ Նրանք ստում են ձեզ, կարծես, երբեք չեն ձախողվել:

Ռուսաստանի համար այս անիմաստ պատերազմին վերջ տալու փոխարեն, Ռուսաստանի կառավարությունը փորձում է մահացածներին փոխարինել նոր մարդկանցով։ Ինչ է սպասում նրանց բոլորին, դուք գիտեք պատասխանը։

Ուկրաինան կշարունակի պաշտպանվել և հաղթել մեր դեմ սանձազերծված այս պատերազմում, քանի որ մենք մեր հողի վրա ենք, ճշմարտությունը մեր կողմն է, ողջ քաղաքակիրթ աշխարհը մեր կողմն է։ Մենք պայքարում ենք այն ամենի համար, ինչ ճշմարիտ է այս մոլորակի ցանկացած ազգի համար՝ հանուն կյանքի և ազատության, բոլորիս ընտանիքների համար, մեր երեխաների երջանիկ լինելու համար։

Ռուսաստանը միայնակ է մնացել: Նա արդեն մեկուսացված է և կդատապարտվի այս պատերազմի պատճառով։

«Ով զենք է վերցնում ճշմարտության դեմ, զենք է վերցնում իր կործանման համար», — հավանաբար, Իմամ Շամիլի այս խոսքերը Կրեմլում հայտնի չեն, բայց այս խոսքերը պետք է իմանան Կովկասում։ Այս խոսքերը պետք է հնչեն Սիբիրում և բոլոր այլ երկրներում, որտեղից մարդկանց ուղարկում են այս պատերազմին։

Իսկ հիմա՝ մոբիլիզացիան։ Պայքարե՛ք չմեռնելու համար։ Պաշտպանեք ձեր ազատությունը հիմա՝ փողոցներում և հրապարակներում, որպեսզի հետագայում ստիպված չլինեք կյանքի իրավունքի համար պայքարել լեռներում և անտառներում, երբ ռուսական իշխանությունները կսկսեն մոբիլիզացիայի հաջորդ ալիքները։

Մի՞ թե հավատում եք, որ ընդամենը 300 հազար հոգի են տանելու։ Այն մեկ մարդը, ով սկսեց այս պատերազմը, կանգ չի առնի մոբիլիզացիայի առաջին ալիքի վրա, կլինի ավելին։ Նա կփորձի մնացած ողջերին էլ տանել։ Նա թքած ունի մարդկանց վրա։ Նա չի հարգում ոչ ողջերին, ոչ մահացածներին։

Տարբեր շրջաններից հազարավոր ռուս զինվորների դիակներ մնացել են Ուկրաինայում։ Նրանք փտում են դաշտերում, նրանց, ում ռուսական բանակը չի այրել, պահում են դիահերձարանում: Աշխարհի միակ բանակը, որն իր հետ դիակիզարաններ է կրում, որպեսզի տնօրինի սեփական զինվորների մարմինները, երբ դա անելու ժամանակ ունենա:

Բայց հիմա նա այնպես է փախչում, որ ոչ միայն դիակներն է թողնում, այլեւ տանկերն ու ռեակտիվ հրետանիները։

Պարզապես մտածեք, թե որքան հեռու է այն հասել: Ստիպված ենք տեղեկատվական պատերազմ սկսել և Ռուսաստանի քաղաքացիներին, ովքեր այժմ զորակոչվում են, հատուկ թեզ փոխանցելու համար:

Գոնե դաջեք ձեր անունն ու ազգանունը, որպեսզի մենք իմանանք, թե ինչպես գտնել ձեր սիրելիներին, երբ ձեզ սպանում են, իսկ ձեր զինվորի կրծքանշանը ձեզ հետ չէ: Ռուսաստանի կառավարությունը մարդկանց ուղարկում է այս պատերազմին առանց զինվորի կրծքանշանի, հաճախ առանց փաստաթղթերի։ Նրանք դա անում են հատուկ, որպեսզի հեշտ խաբեն ձեզ, թե իրականում քանի մարդ է այստեղ մահանում: Սա նրանց հատուկ գործողությունն է։ Ստի հատուկ օպերացիա, տեռոր, բնիկ ժողովուրդների բնաջնջում:

Հանցավոր մոբիլիզացիայի առաջին շաբաթվա ընթացքում ավելի շատ տղամարդիկ փախան Ռուսաստանից, քան Ռուսաստանի իշխանությունները պաշտոնապես մտադիր էին պատերազմ ուղարկել: Կրեմլն ինչպե՞ս կարձագանքի սրան։ Նա զինվորականներին ուղարկում է Ռուսաստանի սահման՝ ընդդեմ հենց Ռուսաստանի քաղաքացիների։ Սա ամոթ է:

Սուտը կավարտվի ինչ-որ կեղծ հանրաքվեներով, ինչ-որ ճանաչումներով ու բռնակցումներով, Ռուսաստանի էլ ավելի խայտառակվելով:

Ոչ ոք չպետք է մասնակցի այս ամոթալի պատերազմին: Ուկրաինայում դաղստանցիները չպետք է մահանան: Չեչեններ, Ինգուշներ, Օսեր, Չերքեզներ և ցանկացած այլ ազգ, որը հայտնվել է Ռուսաստանի դրոշի տակ։ Ընդհանուր առմամբ, գրեթե 200 տարբեր ազգեր... գիտեք, թե ով է նրանց ուղարկում Ուկրաինա։ Նրանց ուղարկողը ուզում է նրանց «Բեռ 200» դարձնել։

Եվ դուք ուզում սա՞ եք ուզում: Ես վստահ եմ, որ դուք ապրել եք ուզում: Համոզված եմ, որ դուք հոգնել եք ստերից: Համոզված եմ, որ դուք գիտեք, որ հիմա պայքար է անհրաժեշտ:

Որպեսզի ՌԴ քաղաքացիները գնան պատերազմի, նրանք այլեւս արհեստականորեն չեն զրկվում վարկերից: Մարդկանց վախեցնում են հալածանքներով, թունավորում՝ քարոզչությամբ։ Դուք կարող եք փոխել սա: Պարզապես պետք է հասկանալ, թե ով է ձեր իրական խորհրդանիշը, ով է փեր հերոսը, ով է ձեր պատմության հպարտությունը և ով է պարզապես ուզում օգտագործել ձեզ։

Պայքարե՛ք և կհաղթեք»։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 21-ին հայտարարեց մասնակի զորահավաքի մասին։ Պուտինի խոսքով՝ կզորակոչվեն «առաջին հերթին նրանք, ովքեր ծառայել են զինված ուժերում, ունեն որոշակի ռազմական մասնագիտություն և համապատասխան փորձ»։ Իրականում զինկոմիսարիատներն անխտիր հավաքագրում են տղամարդկանց։ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով՝ այսպես կոչված մասնակի մոբիլիզացիայի շրջանակներում նախատեսվում է զորակոչել 300 հազար քաղաքացի, սակայն, ինչպես գրում են լրատվամիջոցները, Կրեմլի կայքում հրապարակված Պուտինի հրամանագրում փակ կետ կա, որտեղ խոսվում է մոտ մեկ միլիոն մարդու զորակոչելու մասին։ Կրեմլն այս տեղեկությունը կեղծ է որակում։

Մասնակի զորահավաքի դեմ ցույցեր են անցկացվել Ռուսաստանի տարբեր քաղաքներում ու շրջաններում, այդ թվում՝ Դաղստանում, որտեղ հիմնականում կանայք են դուրս եկել։ Ոստիկանությունը բռնի ուժով ցրել է նրանց և ձերբակալել հարյուրից ավելի մարդու։

Մոբիլիզացիայի ֆոնին ՌԴ քաղաքացիները փորձում են զանգվածաբար լքել երկիրը։ Վրաց-ռուսական սահմանի Վերին Լարսի անցակետում մի քանի օր անընդմեջ մեծ հերթեր են գոյացել։

Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։