Բրյուսելում ԵՄ արդարադատության խորհրդի և ներքին գործերի նախարարների հանդիպմանը Լատվիայի ՆԳ նախարար Ռիհարդ Կոզլովսկիսը կոչ է արել ԵՄ երկրներին ամբողջությամբ դադարեցնել Շենգենյան տուրիստական վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը «հիբրիդային պատերազմ» է մղում Եվրոպայի դեմ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Խուզարկություն է իրականացվել Նանուկա Ժորժոլիանիի, Ալեկո Ցկիտիշվիլիի և մի քանի այլ ակտիվիստների տներում
- 2 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 3 Վրաստանը փոխում է 17 երկրի քաղաքացիների համար մուտքի և երկրում մնալու կանոնները
- 4 Ռուսաստանը կանոնավոր չվերթներ է սկսել դեպի օկուպացված Աբխազիա
- 5 Ղարիբաշվիլին հեռացել է քաղաքականությունից. կոռուպցիոն դեպքեր, որոնց մեջ մեղադրում էին նրան
- 6 Ճիաթուրայում ձերբակալվել է ցույցի մասնակից 4 հանքափոր․ նրանց սպառնում է մինչև 6 տարվա ազատազրկում
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ 2024 թվականին Ռուսաստանի քաղաքացիներին տրվել է 565 069 Շենգենյան վիզա, ինչը 25 տոկոսով ավելի է, քան 2023 թվականին։ Ընդ որում, այդ վիզաների 90%-ը տրվել է զբոսաշրջային նպատակներով։
Ռիհարդս Կոզլովսկիսը հիշեցրել է ԵՄ անդամ երկրների իր գործընկերներին, որ Լատվիան դադարեցրել է զբոսաշրջային վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին 2022 թվականի սկզբին՝ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից անմիջապես հետո։ Նմանատիպ միջոցառումներ են ձեռնարկել Էստոնիան, Լիտվան, Լեհաստանը և Չեխիան։
«Ստեղծված իրավիճակում մենք չենք կարող սովորականի պես շարունակել մեր գործը։ Մենք պետք է ընդունենք, որ հիբրիդային պատերազմի մեջ ենք։ Լատվիայում դա ազդում է անվտանգության մարմինների ամենօրյա աշխատանքի վրա՝ ինչպես սահմանին, այնպես էլ երկրի ներսում:
Մենք բախվում ենք և՛ սահմանի ապօրինի հատման դեպքերի, և՛ դիվերսիոն գործողությունների, ինչպիսիք են օկուպացիայի թանգարանը հրկիզելը, անօդաչու սարքերով սահմանը հատելը, հանրային կարծիքի վրա ազդելու քարոզչական փորձերը և այլն։ Ուստի ես կոչ եմ անում բոլոր անդամ պետություններին լրջորեն վերաբերվել այս սպառնալիքին: Մեր բարոյական պարտքն է հրաժարվել նման ծառայություններից»,- ասել է Լատվիայի ներքին գործերի նախարարը։
Ընդհանուր առմամբ, 2024 թվականին Ռուսաստանի քաղաքացիներին տրված վիզաները կազմել են Շենգենյան գոտում տրված բոլոր վիզաների 5,7%-ը։
Եվրամիության ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատար Մագնուս Բրունները մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակի վերաբերյալ և կոչ է արել անդամ երկրներին միավորվել Շենգենյան վիզաների տրամադրման հարցում։ Այս թեման կարող է քննարկվել նաև ներքին գործերի նախարարների խորհրդի հաջորդ նիստում։
