Ձյան և ցածր ջերմաստիճանի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի (Փոստա)-Կոբի հատվածում արգելվում է կցորդներով և կիսակցորդներով տրանսպորտային միջոցների երթևեկությունը, իսկ այլ տեսակի ավտոմոբիլների տեղաշարժն ազատ է:
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 4 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 5 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 6 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
Ձյան առատ տեղումների պատճառով Չխակաուրա-Բախմարո ավտոճանապարհի 19 կիլոմետրանոց հատվածում արգելվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Նույն պատճառով Օզուրգեթի-Շեկադինի-Բժուզեզի-Գոմիսմթա ավտոճանապարհի 13-րդ կիլոմետրից մինչև 33-րդ կիլոմետրը ներառյալ արգելված է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը։
Ձյան պատճառով Զուգդիդի-Ջվարի-Մեստիա-Լասդիլի ավտոճանապարհի Ուշգուլի-Լասդիլի հատվածում արգելվում է բոլոր տեսակի ավտոմեքենաների երթևեկությունը, Մեստիա-Ուշգուլի հատվածում արգելվում է կցորդներով, կիսակցորդներով և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների տեղաշարժը: Այլ տեսակի ավտոտրանսպորտային միջոցների տեղաշարժն ազատ է։
Շրջակա միջավայրի ազգային գործակալության տեղեկատվության համաձայն՝ նոյեմբերի 20-ից նոյեմբերի 22-ը Վրաստանում սպասվում է անձրև, բարձր լեռնային շրջաններում՝ ձյուն, տեղ-տեղ հնարավոր է ուժեղ բուք, հնարավոր է ձնահյուսեր, արևմտյան ուղղությամբ քամու ուժգնացում, ծովում 4-5 բալանոց փոթորիկ։
Գործակալությունը բնակչությանը զգուշացնում է, որ Վրաստանում սպասվող տեղումները կարող են գետերում ջրի մակարդակի զգալի բարձրացում առաջացնել, իսկ լեռնային շրջաններում՝ սողանքներ և սելավներ։
Սպասվող առատ ձյան, ձնահյուսի վտանգի, լեռնային և բարձր լեռնային շրջաններում բքի և տեսանելիության վատթարացման պատճառով ավտոճանապարհների առանձին հատվածներում հնարավոր է սահմանափակվի երթևեկությունը։
