«Ուժեղ Վրաստան» կոալիցիայի առաջնորդ Մամուկա Խազարաձեն ներկայացրել է նոր խորհրդարանական ընտրությունների հասնելու հինգ կետից բաղկացած ծրագիր։ Կետերից մեկը նախատեսում է ընդդիմադիրների կողմից ստեղծել «Ժողովրդական խորհրդարան»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
«Նոր ընտրությունների հասնելու համար անհրաժեշտ է.
- Տարբեր ձևերով մշտական փողոցային բողոքի ցույցերի շարունակություն՝ աշխարհագրորեն տարբեր վայրերում, Թբիլիսիում և ողջ Վրաստանում։
- Խորհրդարանի ապալեգիտիմացում, որն արտահայտվում է ընտրված ընդդիմադիր պատգամավորների՝ մանդատները անհատապես վայր դնելու մասին դիմումներով։ Նաև 4 ընդդիմադիր կուսակցությունների կողմից ընտրացուցակների չեղարկումով։
- Ընդդիմությունից ընտրված խորհրդարանի անդամների կողմից «Ժողովրդական խորհրդարանի» ձևավորում, նախագահ Զուրաբիշվիլիին որպես «Ժողովրդական խորհրդարանի» պատվավոր նախագահի նշանակում, իրական, ազգային քաղաքական կենտրոնի ստեղծում։
- «Ժողովրդական խորհրդարանի» գործողությունների ծրագրի մշակում։
- «Ժողովրդական խորհրդարանի» պատվիրակության գործուղում մեր արևմտյան ընկերների մոտ և նրանց աջակցության ուժեղացում»,- գրել է Մամուկա Խազարաձեն Facebook-ում։
Նոյեմբերի 17-ին՝ ժամը 20:00-ին, Թբիլիսիի Ճավճավաձեի պողոտայում սկսվել է շուրջօրյա շարունակական բողոքի ակցիա, որը կազմակերպել են ընդդիմադիր «Միասնություն-Ազգային շարժում» և «Կոալիցիա հանուն փոփոխությունների» կուսակցությունները։ Բողոքի ակցիային միացել են նաև «Գախարիան հանուն Վրաստանի» և «Ուժեղ Վրաստանի» անդամները, որոնք պահանջում են նոր խորհրդարանական ընտրություններ։
Մեկ օր առաջ Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Գիորգի Կալանդարիշվիլին ստորագրել է ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը։ ԿԸՀ վերջնական արդյունքների համաձայն՝ խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանքը» ստացել է ձայների 53,93 տոկոսը և օրենսդիր մարմնում 150 մանդատներից՝ 89-ը, «Հանուն փոփոխությունների կոալիցիան» ունի ձայների 11,03 տոկոսը և 19 մանդատ, «Միասնություն-Ազգային շարժումը»՝ 10.17% և 16 մանդատ, «Ուժեղ Վրաստանը»՝ 8,81% և 14 մանդատ, իսկ «Գախարիան հանուն Վրաստանի» կուսակցությունը՝ 7,78% և 12 մանդատ։
