Քվեմո Քարթլիում՝ Մառնեուլիի մունիցիպալիտետի գյուղերից մեկում, ամուսնության նպատակով 16-ամյա աղջկա են առևանգել։ Դեպքը տեղի է ունեցել երեկ՝ հունիսի 7-ին։ Ոստիկանները անչափահասին ազատությունից ապօրինի զրկելու մեղադրանքով ձերբակալել են 1994 թվականին ծնված Ջ.Հ.-ին և 1981 թվականին ծնված Գ.Ա․-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
Ըստ ՆԳՆ-ի՝ հետաքննությամբ պարզվել է, որ Ջ.Հ.-ն ապօրինաբար ազատությունից զրկել է 2007 թվականին ծնված Ս.Կ.-ին՝ նրա հետ ամուսնանալու նպատակով։ Հանցագործությանը մասնակցել է նաև Գ.Ա․-ն։
Ամուսնության նպատակով անչափահասին առևանգելու դեպքերը քննվում են Վրաստանի քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով, որը նշանակում է ազատությունից ապօրինի զրկում։ Հանցագործությունը պատժվում է 7-ից 10 տարի ազատազրկմամբ։
Վրաստանի հանրային պաշտպանի զեկույցի համաձայն՝ երկրում կարևոր մարտահրավեր է մնում վաղ և մանկահասակ ամուսնությունների վնասակար պրակտիկան։ 2022 թվականին ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել հնարավոր վաղ ամուսնության 171 դեպքով։ Օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարության տեղեկատվության համաձայն՝ 2022 թվականին գրանցվել է 815 անչափահասի հղիություն, իսկ անչափահասների ծննդաբերության թիվը հասել է 434-ի։
Անչափահասի նկատմամբ նախնական իմացությամբ ամուսնություն (այդ թվում՝ չգրանցված) հարկադրելը պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից չորս տարի ժամկետով՝ զենքի հետ կապված իրավունքների սահմանափակմամբ կամ առանց դրա։
