2024 թվականի մայիսին Վրաստան ուղարկված դրամական փոխանցումների հոսքերի ծավալը կազմել է 284․3 մլն ԱՄՆ դոլար (772․3 մլն լարի), ինչը 27․1%-ով (105․9 մլն ԱՄՆ դոլար) պակաս է 2023 թվականի մայիսի համանման ցուցանիշից։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 2 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 3 Ռուսամետ «Ալտ-Ինֆո»-ն հայտարարել է, որ կմասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին
- 4 «Երազանքը» կուսակցություններին արգելում է դասախոսություններ անցկացնել ՀԿ-ների աջակցությամբ
- 5 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
- 6 Ոչ լեգիտիմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում վրաց ժողովրդին հետապնդելու համար․ՀԿ-ներ
Ազգային բանկի տվյալներով՝ դրամական փոխանցումների քանակով առաջին տեղում է Իտալիան, որտեղից անցած ամիս փոխանցվել է 48․12 մլն դոլար։ Դա կազմում է փոխանցումների ընդհանուր ծավալի 16․93%-ը։ Նախորդ տարվա մայիսի համեմատ Իտալիայից փոխանցված դրամական միջոցներն աճել են 7․74%-ով։
Տրանսֆերտների վիճակագրությամբ Ռուսաստանն անցել է երկրորդ տեղ։ Ռուսաստանից ստացվել է 48․11 մլն դոլար կամ տրանսֆերտների ընդհանուր ծավալի 16․92%-ը, ինչը 69․50%-ով պակաս է 2023 թվականի մայիսի համեմատ։ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց և ՌԴ քաղաքացիների՝ երկիր զանգվածային մուտք գործելուց հետո, փոխանցումների քանակով առաջատարը Ռուսաստանն էր։ Պիկը գրանցվել է 2022 թվականի դեկտեմբերին՝ մեկ ամսում փոխանցվել է 317․3 մլն դոլար։
Երրորդ տեղում Ամերիկայի Միացյալ Նահանգներն է, որտեղից մայիսին փոխանցվել է 47․22 մլն դոլար։ Սա տրանսֆերտների ընդհանուր ծավալի 16․61%-ն է և 22․10%-ով ավելի է նախորդ տարվա մայիսի փոխանցումներից։
Երկրներ, որտեղից ամենաշատ գումարն է փոխանցվել մայիսին.
- Իտալիա – 48․12 մլն դոլար
- Ռուսաստան – 48․11 մլն դոլար
- ԱՄՆ – 47․22 մլն դոլար
- Հունաստան - 22 մլն դոլար
- Իսրայել – 21․78 մլն դոլար
- Գերմանիա – 21․73 մլն դոլար
- Ղազախստան – 11․34 մլն դոլար
- Թուրքիա – 8․63 մլն դոլար
- Իսպանիա – 5․64 մլն դոլար
- Իռլանդիա – 5․32 մլն դոլար
- Ֆրանսիա – 4․9 մլն դոլար
- Ղրղզստան – 4․72 մլն դոլար
- Ադրբեջան – 4․03 մլն դոլար
- Միացյալ Թագավորություն – 3․66 մլն դոլար
- Լեհաստան – 3․02 մլն դոլար
- Կանադա – 23 մլն դոլար
Մայիսին Վրաստանից արտերկիր է ուղարկվել 30.1 մլն դոլար (81.9 մլն լարի), ինչը 3.5 տոկոսով պակաս է 2023 թվականի մայիսի համանման ցուցանիշից (31.2 մլն ԱՄՆ դոլար)։
