Vkontakte սոցիալական ցանցում ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի պաշտոնական էջում հրապարակվել է գրառում, ըստ որի՝ մինչև 1801 թվականը Վրաստանը որպես երկիր գոյություն չի ունեցել և բաղկացած է եղել հինգ ինքնիշխան քաղաքական կազմավորումներից՝ Քարթլին և Կախեթին՝ Թբիլիսի մայրաքաղաքով, Իմերեթին՝ Քութայիսի մայրաքաղաքով, երկու մելիքություններ՝ Գուրիա և Սամեգրելո Սևծովյան տարածաշրջանում և Սվանեթին՝ լեռնային շրջանում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Որևէ ոստիկան պատասխանատվության ենթարկվե՞լ է, նման դեպք չկա․ Իոսելիանի
- 2 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 3 Սալոմե Զուրաբիշվիլին ճանապարհը փակելու համար տուգանվել է 5000 լարիով
- 4 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
- 5 «Վրացական երազանքը» թույլ է տալիս Ռուսաստանին մեծացնել ազդեցությունը երկրում. ԱՄՆ հետախուզություն
- 6 Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան
«Վրաստանն իր ներկայիս սահմաններով ստեղծվել է միայն Ռուսական կայսրության շրջանակներում։ Վրաստանը շարժվում էր դեպի Ռուսաստան, քանի որ գիտեր, որ իր միակ դաշնակիցն է, իսկ հիմա պատմությունը կրկնվում է՝ Հյուսիսային և Հարավային Օսիան, Աբխազիան և մնացած Վրաստանը կարող են միավորվել միայն Ռուսաստանի կազմում»։
Գրառման մեջ ասվում էր նաև, որ «Կիևը և Փոքր Ռուսաստանի ողջ տարածքը ազգայնական ավազակախմբերից ազատագրելուց հետո», Ռուսաստանը «կրկին կմիավորվի։ Մենք սկսելու ենք հաջորդ արշավը՝ վերականգնելու մեր հայրենիքի սահմանները, որոնք, ինչպես գիտեք, ոչ մի տեղ չեն ավարտվում»։
Գրառման մեջ Վրաստանից բացի նշվել է նաև Ղազախստանը։ Այն հիշատակվում էր որպես «արհեստական պետություն» և «Ռուսաստանի նախկին տարածքներ»։ Գրառման համաձայն՝ «Ղազախստանի իշխանությունները վտարում են տարբեր էթնիկ խմբերի, որոնք կարելի է որակել որպես ռուսների ցեղասպանություն։ Մենք չենք պատրաստվում աչք փակել դրա վրա: Քանի դեռ ռուսները չեն հասել այնտեղ, կարգուկանոն չի լինի»։
Գրառումը ջնջվել է մոտ 10 րոպեում, իսկ Մեդվեդևի օգնականը բացատրել է, որ կոտրել են ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահի էջը։
Vkontakte -ում գրառումը ջնջելուց հետո Դմիտրի Մեդվեդևի նոր հայտարարություն կամ բացատրություն չի հրապարակվել։
