Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին և Սալոմե Զուրաբիշվիլիին անվանել «խամաճիկ նախագահ»։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 2 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 3 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
«Վրաստանի խամաճիկ նախագահը հրաժարվեց ճանաչել ընտրությունների արդյունքները և հեղաշրջման կոչերով դեմ դուրս եկավ սահմանադրությանը։ Նման դեպքերում ստանդարտ պրակտիկան պաշտոնից ազատումն ու կալանքն է»,- գրել է Մեդվեդևը X հարթակում։
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ «Վրացական երազանքը» հաղթել է խորհրդարանական ընտրություններում և ստացել ձայների 53,92 տոկոսը։ Այս արդյունքի լեգիտիմությունը չեն ճանաչում ընտրական շեմը հաղթահարած ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես նաև նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով հայտարարել է, որ ընտրություններն ամբողջությամբ կեղծվել են, և մենք դարձել ենք «ռուսական հատուկ գործողության զոհ»։
Նախնական զեկույցներում միջազգային դիտորդներն ընդգծել են խախտումները, այդ թվում՝ ընտրողների ահաբեկման և կաշառքի դեպքերը, պետական պաշտոնյաների վրա ճնշումները, քվեարկության գաղտնիության խախտումները և քվեաթերթիկների լցոնումները:
Եվրամիությունը կոչ է արել Վրաստանի իշխանություններին արագ, թափանցիկ և անկախ հետաքննել և քննարկել ընտրախախտումները։ «Սա անհրաժեշտ քայլ է ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը վերականգնելու համար»,- ասել է ԵՄ բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը։
Ամերիկայի Միացյալ Նահանգները միանում է հետաքննության պահանջին։ Ինչպես նշել է պետքարտուղար Էնթոնի Բլինքենը, «միջազգային դիտորդները չեն հայտարարել, որ «արդյունքներն ազատ են և արդար»։
Այս թեմայով՝
Գրված արդյունքները վերջնական չեն լինի, մենք միասին կհասնենք դրան. Նախագահ
