Վրաստանում Գերմանիայի դեսպանությունն արձագանքում է եվրոպամետ բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների դատավարություններին և առանձնահատուկ մտահոգություն է հայտնում Batumelebi/Netgazeti-ի հիմնադիր Մզիա Ամաղլոբելիի բանտարկության կապակցությամբ։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Բաթումիում խմբով հարձակվել են Գիորգի Գախարիայի վրա
- 5 ԱՄՆ-ն և Հայաստանը կստորագրեն ռազմավարական գործընկերության փաստաթուղթ
- 6 Վրաստանն Ամերիկայի համար կարող է մեծ հաջողություն լինել, կամ մեծ խնդիր՝ Կովկասում. Զուրաբիշվիլի
Հայտարարության մեջ նշվում է, որ դեսպանությունը եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ շարունակում է հետևել դատական գործընթացներին և կարծում է, որ պետք է հարգվեն օրենքի գերակայության սկզբունքները, հատկապես՝ օրենքի առջև հավասարության, համաչափության, իրավական անվտանգության և ազատության պաշտպանության սկզբունքները։
Օրինակ, դեսպանության հայտարարությամբ՝ դատական պրակտիկան պետք է լրջորեն վերաբերվի նախնական կալանքից հնարավոր ազատման մասին օրենսդրական դրույթներին, և հնարավոր քրեական հանցագործությունների դեպքում չպետք է կիրառվեն տարբեր չափանիշներ ցուցարարների և իրավապահների նկատմամբ։
«Այս պահին մի քանի դատավարություններ են ընթանում ցուցարարների նկատմամբ։ Նրանցից ոմանց սպառնում է երկարաժամկետ ազատազրկում։ Բացի այդ, պետական կառույցների կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ լուրջ հետաքննություն դեռ չի իրականացվել։ Մեզ հատկապես անհանգստացնում է լրագրող Մզիա Ամաղլոբելիի գործը, ով չի ազատվում նախնական կալանքից՝ չնայած առողջական վիճակին», - հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
Մզիա Ամաղլոբելին արդեն 32-րդ օրն է հացադուլի մեջ է։ Նա փետրվարի 4-ից գտնվում է Հատուկ քրեակատարողական ծառայության կապալառու «Վիվամեդ» կլինիկայում։
Հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Աջարիայի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի ժամանակ «Բաթումելեբի»/«Նեթգազեթի» լրատվականների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է երկու անգամ։ Առաջին անգամ նրան ձերբակալել են վարչության օժանդակ շենքի պատին բողոքի պաստառ փակցնելու համար, իսկ երկրորդ անգամ՝ Բաթումիի ոստիկանապետի վրա հարձակվելու մեղադրանքով, իսկ փաստաբաններին երեք ժամ թույլ չեն տվել տեսակցել նրան։
Ձերբակալությունից հետո Ամաղլոբելին դարձել է դաժան վերաբերմունքի զոհ։ Նրա խոսքով՝ ոստիկանական բաժանմունքում ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեն թքել է իր դեմքին և փորձել ֆիզիկական բռնություն գործադրել՝ թույլ չտալով ջուր խմել և օգտվել զուգարանից։
«Բաթումելեբին» տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ոստիկանները բանավոր վիրավորում Մզիա Ամաղլոբելիին այն բանից հետո, երբ նրան բերման են ենթարկել ոստիկանության բաժին։ Ինքը՝ ոստիկանապետը, հայհոյել է նրան և սպառնացել քրեական կարգով ձերբակալել։
Ամաղլոբելին դեռ չի ստացել տուժողի կարգավիճակ, մինչդեռ Դգեբուաձեն շարունակում է պաշտոնավարել:
Իրավապաշտպանները պնդում են, որ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ճնշում, քանի որ լրագրողի արարքը՝ նրան ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։ Նրանք դատախազությանը կոչ են անում անհապաղ դիմել դատարան և միջնորդել փոխել խափանման միջոցը՝ կալանքը։
Մզիա Ամաղլոբելիին սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Ձերբակալության օրվանից նա հացադուլ է հայտարարել՝ ի նշան բողոքի։
![Վրաստանի լուրեր](/images/a2.png#joomlaImage://local-images/a2.png?width=80&height=80)