Ընթացիկ բողոքի ակցիաների ֆոնին «Վրացական երազանքի» կառավարությունն ընդունել է բանաձև, որով ռազմավարական և/կամ հատուկ նշանակության օբյեկտների ցանկում են ներառվել միջազգային ճանապարհները: Ըստ այդմ՝ դրանց արգելափակումը կհամարվի քրեական հանցագործություն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Դեռահասին ծեծի ենթարկելու մեղադրանքով ձերբակալվել է Մառնեուլիի Սակրեբուլոյի անդամի որդին
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 5 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
Իրակլի Կոբախիձեն բանաձևը ստորագրել է հունվարի 31-ին։ Կանոնակարգն ուժի մեջ է մտել նույն օրը։
Միջազգային նշանակության ճանապարհները ներառում են, օրինակ՝ Թբիլիսի մուտքի ճանապարհը, Թբիլիսի-Սենակի-Լեսելիձե և Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհները:
Վրաստանի Քրեական օրենսգրքի համաձայն՝ ռազմավարական կամ հատուկ նշանակության օբյեկտի առգրավումը կամ արգելափակումը, որը խոչընդոտել է կամ կարող էր խոչընդոտել դրա բնականոն գործունեությունը, պատժվում է տուգանքով կամ ուղղիչ աշխատանքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:
Նույն արարքը, որը կատարվել է խմբով կամ բազմիցս՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ երկուսից չորս տարի ժամկետով։
«Պարզ ասած, իշխանությունը քրեականացրել է ավտոճանապարհներին հավաքներն ու ցույցերը։
Մենք՝ իրավապաշտպաններս, արդեն գիտեինք, որ կառավարությունն անպայման այս փոփոխություններն է անելու բանաձևում։ Ավելին, հաշվի առնելով «Վրացական երազանքի» հակաժողովրդավարական մտադրությունները, զարմանալի է, որ այս գործողությունը նախկինում քրեականացված չէր»,- ասում է Սոցիալական արդարության կենտրոնի իրավաբան Գուրամ Իմնաձեն։
Նա ասել է, որ այս փոփոխությունները ցույց են տալիս, որ իշխանությունը վախենում է բողոքի ցույցերից և ակտիվիստական խմբերից, և այդ վախի պատճառով պատրաստ է օրինականացնել ավտորիտարիզմի բոլոր նշանները։
