«Ինչպես գիտեք, Գոգաշվիլին ասել է, որ ինձ առևանգել են Իվանիշվիլիի հրահանգով, և այս գործով հանդես է գալիս նաև ներքին գործերի նախարար Վախtանգ Գոմելաուրին։ Մենք պահանջում ենք, որպեսզի Իվանիշվիլին ու Գոմելաուրին ցուցմունք տան այս առնչությամբ։ Նաև վաղը վարչապետին և խորհրդարանին կդիմեմ, որ ՆԳ նախարարը պետք է հրաժարական տա, քանի որ նա մասնակցել է իմ առևանգման գործին։ Նման մարդը չի կարող նախարար լինել, քանի որ ճնշում է գործադրելու դատախազության վրա։ Բացի այդ, նրա ծառայությունը բարոյապես արդարացված չէ։ Ժողովրդավարական այլ երկրներում նախարարները որոշում են կայացնում հրաժարական տալ սրանից քիչ հանցագործությունների համար»,- ասել է ադրբեջանցի լրագրող Աֆղան Մուխթարլին «Թբիլիսիի մարդու իրավունքների տանը» հրավիրած ասուլիսում։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Գուդաուրիի հնդկական ռեստորաններից մեկում հայտնաբերվել է 12 մարդու դի
- 2 Կոբախիձեի խոսքով՝ պետական ծառայողները և ուսուցիչները ընթերցանության ընկալման խնդիր ունեն
- 3 Եվրախորհրդարանը պահանջում է պատժամիջոցների ենթարկել «Երազանքի» առաջնորդներին և նոր ընտրություններ անցկացնել Վրաստանում
- 4 Նախագահի թեկնածու Միխեիլ Կավելաշվիլին բարձրագույն կրթություն չունի
- 5 Ցույցերի ժամանակ Թբիլիսիում է գտնվել Ռուսաստանի ոստիկանական արհմիությունների ասոցիացիայի ղեկավարը
- 6 Թող գա Իվանիշվիլին... նոր ընտրությունների օրը պետք է համաձայնեցվի մինչև դեկտեմբերի 29-ը. նախագահի կոչը
Աֆղան Մուխթարլին այսօր է Գերմանիայից Թբիլիսի ժամանել, և ինչպես ինքն է ասել, պատրաստվում է մնալ Վրաստանում, քանի դեռ չի ավարտվել գործի հետաքննությունը։ Մուխթարլիի ընտանիքը քաղաքական ապաստան է ստացել Գերմանիայում։
Այսօր Մուխթարլին իր փաստաբան Արչիլ Չոփիկաշվիլիի հետ գնացել է դատախազություն և պահանջել ծանոթանալ անվտանգության ծառայության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Սոսո Գոգաշվիլիի առևանգման գործով տված ցուցմունքներին։
Օգոստոսին, բանտում գտնվող Պետանվտանգության ծառայության ղեկավարի նախկին առաջին տեղակալ Սոսո Գոգաշվիլին ասել էր, որ Աֆղան Մուխթարլիին առևանգել են Բիձինա Իվանիշվիլիի հրամանով, իսկ առևանգման կադրերը ջնջվել են Անվտանգության ծառայության օպերատիվ-տեխնիկական վարչության կողմից։
Քրեական գործով տուժող ճանաչված Մուխթարլիին դատախազությունում չեն ներկայացրել գործի նյութերը, այդ թվում՝ Սոսո Գոգաշվիլիի ցուցմունքները։
«Դատախազությունից մեզ ասացին, որ Սոսո Գոգաշվիլին իր ցուցմունքը մինչև վերջ չի տվել, ուստի մենք չենք կարող տեսնել նրա ցուցմունքի արձանագրությունը։ Կարծում եմ, որ կայացված որոշումը քաղաքական է։ Դատախազությունը կատարել է կառավարության պատվերը: Մենք պատրաստվում ենք դիմել Գլխավոր դատախազություն, իսկ հետո՝ Եվրոպական դատարան։ Կարծում եմ, որ ես պետք է այստեղ ապրեմ, քանի դեռ գործընթացը չի ավարտվել»,- ասել է ադրբեջանցի լրագրողը։
Մուխթարլիի շահերը պաշտպանում են Թբիլիսիի Մարդու իրավունքների տունը և «Իրավունքներ Վրաստան» կազմակերպությունը։
Աֆղան Մուխթարլին Թբիլիսիից անհայտ անձանց կողմից առևանգվել էր 2017 թվականի մայիսին և հանձնվել Ադրբեջանին, որտեղ նրան դատել էին սահմանն ապօրինի հատելու, մեծ քանակությամբ արտարժույթ տեղափոխելու և իրավապահներին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով։ 2020 թվականի մարտին Ադրբեջանի իշխանությունները բանտից ազատեցին Աֆղան Մուխթարլիին և թույլ տվեցին նրան մեկնել Գերմանիա։