Ամերիկացի կոնգրեսական և ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի համանախագահ Սթիվ Քոհենը պահանջում է ազատ արձակել Batumelebi և Netgazeti առցանց լրատվամիջոցների հիմնադիր Մզիա Ամաղլոբելիին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ի՞նչ է գրված օտարերկրյա դրամաշնորհների դեմ «Վրացական երազանք» կուսակցության օրինագծում
- 2 Կոբախիձեն առանց Ռուսաստանը հիշատակելու ապրիլի 9-ի պատասխանատվությունը վերագրում է «օտար ուժին»
- 3 «Սոփլիս Նոբաթիի» կաթի մեջ առողջության համար վտանգավոր նյութ է հայտնաբերվել
- 4 ՄԱՇ․ Գեներալներ Գոգավան և Կուրաշվիլին ռուսական հանձնաժողովին կներկայանան առանց կուսակցական պատկանելության
- 5 Կավելաշվիլին ետ է կանչել ռուսական օրենքը չեղարկելու վերաբերյալ Զուրաբիշվիլիի սահմանադրական հայցը
- 6 «Վրացական երազանքը» պատրաստվում է արգելել առանց կառավարության համաձայնության օտարերկրյա դրամաշնորհներ ստանալը
Դեմոկրատ կոնգրեսականն ասել է, որ որպես ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի քաղբանտարկյալների հարցերով հատուկ ներկայացուցիչ, ուշադիր հետևում է Ամաղլոբելիի գործին։
«Մզիան լրագրող է, որը շինծու մեղադրանքներով ձերբակալվել է «Վրացական երազանքի» դե ֆակտո կառավարության կողմից։ Նա բանտում իրեն լավ չի զգում, կառավարությունը պետք է հիմա ազատ արձակի նրան», - գրել է Սթիվ Քոհենը հարթակ X-ում։
Մզիա Ամաղլոբելին ձերբակալվել է հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Բաթումիի ոստիկանապետ Իրակլի Դգեբուաձեի վրա հարձակվելու մեղադրանքով և նրան սպառնում է 4-ից 7 տարվա ազատազրկում։ Իրավապաշտպանները պնդում են, որ քրեական հետապնդումն անօրինական է և իրենից ներկայացնում է ահաբեկում և քաղաքական ռեպրեսիա, քանի որ լրագրողի արարքը՝ երեսին ապտակելը, չի կարող որակվել որպես հարձակում ոստիկանի վրա։ Նրանք դատախազությանը կոչ են անում անհապաղ դիմել դատարան և միջնորդել փոխել խափանման միջոցը՝ ազատազրկումը։
Ձերբակալությունից հետո Ամաղլոբելին Բաթումիի ոստիկանապետին մեղադրել է վատ վերաբերմունքի և բռնության մեջ։ Նրա խոսքով՝ Իրակլի Դգեբուաձեն թքել է իր դեմքին և փորձել ֆիզիկական բռնություն գործել՝ թույլ չտալով ջուր խմել և օգտվել զուգարանից։ Հատուկ քննչական ծառայությունը հետաքննություն է սկսել «պաշտոնեական լիազորությունները գերազանցելու» հոդվածով (որը ավելի թեթև հոդված է), այլ ոչ թե «անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի» հոդվածով։ Ամաղլոբելին դեռ չի ստացել տուժողի կարգավիճակ, մինչդեռ Դգեբուաձեն շարունակում է պաշտոնավարել:
Մզիա Ամաղլոբելին արդեն 17-րդ օրն է, ինչ հացադուլ է անում՝ ի նշան բողոքի։ Վրաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիան հայտարարել է, որ նրա կյանքին վտանգ է սպառնում, և անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Ամաղլոբելին մի քանի խրոնիկ հիվանդություններ ունի։
