Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը խորհրդարանական ընտրություններից տասը օր առաջ հայտարարություն է տարածել, որով պնդում է, որ նախատեսվում է սադրանք կազմակերպել՝ իշխանության թևերի միջև կոնֆլիկտ առաջացնելու, իշխանության և Ուղղափառ եկեղեցու միջև ատելություն սերմանելու, արևմտյան գործընկերների հետ հարաբերությունները վատթարացնելու և արհեստականորեն բողոքի լիցք ստեղծելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Առգրավվել է 7 միլիոն դոլար․ ՊԱԾ-ը՝ Ղարիբաշվիլիի և այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների տների խուզարկության մասին
- 2 Կառավարության հրաժարականի պահանջով հոկտեմբերի 26-ին տեղի կունենա բողոքի երթ
- 3 Ընդդիմության արգելման վերաբերյալ Սահմանադրական դատարան հայց կներկայացվի հոկտեմբերին
- 4 ԿԸՀ. «Վրացական երազանքի» քաղաքապետի թեկնածուները 25 ընտրատարածքներում ստացել են ձայների 100%-ը
- 5 Դատախազությունը մեղադրանք է առաջադրել Իրակլի Ղարիբաշվիլիին
«Ստացված տեղեկության համաձայն՝ քաղաքական շրջանակներին առնչվող խմբերը Վրաստանում առաջիկա խորհրդարանական ընտրություններին նախորդող օրերին ծրագրում են տարածել արհեստական բանակության և այլ ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով մոնտաժված կեղծ տեսանյութեր և ձայնագրություններ»,- ասված է ՊԱԾ-ի հայտարարության մեջ։
Գերատեսչության տվյալներով՝ կեղծ ձայնագրությունները հանրությանը կներկայացվեն որպես Պետական անվտանգության ծառայությունից արտահոսած տեղեկություն, և դրանում կօգտագործվեն իշխանության ներկայացուցիչների ձայներն ու տեսագրությունները։
«Վերոնշյալ կեղծ տեղեկության տարածման նպատակը իշխանության թևերի միջև կոնֆլիկտ առաջացնելն է, ինչպես նաև իշխանության և Ուղղափառ եկեղեցու միջև ատելություն սերմանելը և իշխանության և արևմտյան գործընկերների միջև հարաբերությունների վատթարացումը։
Կեղծիքի արդյունքում ձեռք բերված տեղեկատվական նյութերը տարածողները, իրենց ստեղծած կեղծ ձայնագրությունները հանրությանը ներկայացնելու են որպես Պետական անվտանգության ծառայությունից արտահոսած տեղեկություն և ենթադրում են, որ այս գործողությամբ մի կողմից կվարկաբեկեն գերատեսչությանը և մյուս կողմից դիսոնանս կստեղծեն կառավարության ճյուղերի միջև։
Նշված սադրանքի հիմնական նպատակն է արհեստականորեն բողոքի լիցք ստեղծելն ու ակտիվացնելը, երկրում ապակայունացման օջախներ ստեղծելը, որոնք, ի վերջո, կօգտագործվեն քաղաքական նպատակներով։
«Մենք ուշադիր հետևում ենք նշված խմբերի գործունեությանը և օրենքի ցանկացած խախտման դեպքում օրենքով սահմանված կարգով կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»,- ասել են ՊԱԾ-ից։
Պետական անվտանգության ծառայությունը չի հստակեցնում, թե որ քաղաքական շրջանակների հետ առնչվող խմբերն են նախապատրաստում «սադրանքը»։
