Դատարանը Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահ Ռովշան Իսկանդարովի և նրա զարմիկ Էթիբար Իսկանդարովի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել է կալանքը։ Պաշտպանական կողմը պահանջում էր նրանց ազատ արձակել 50 հազար լարի գրավի դիմաց, սակայն դատավոր Գվանցա Չիքովանին չբավարարեց այս պահանջը։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Իսկանդարովներն առաջադրված մեղադրանքում իրենց մեղավոր չեն ճանաչում։ Դատավարության ընթացքում սակրեբուլոյի փոխնախագահը կրկին խոսել է ընդդիմության սադրանքի մասին։
«Որ ասում են կեղծիք, ինձ կեղծիք պետք չէ։ Բոլորը գիտեն, Սադախլոյի բնակիչները, ովքեր ապրում են Սադախլոյի վարչական միավորում, 100 տոկոսով իմ կողքին են։ [...] «Ազգային շարժման» դիտորդներն առավոտից միջամտում էին, տարեցներին թույլ չէին տալիս քվեարկել։ Ամեն ինչ դրա պատճառով եղավ։ Ամեն ինչ ծրագրված էր։ Ես դրանում վստահ եմ Աստծո և ձեր առջև: Հուսով եմ՝ սա «Ազգային շարժման» դատարանը չէ, արդար դատարան է։ Վերևում մենք վստահում ենք Աստծուն, իսկ ներքևում՝ ձեզ»,- ասել է Ռովշան Իսկանդարովը։
Փաստաբան Զուրաբ Դալաքիշվիլին Իսկանդարովների կողմից քրեական հանցագործությունը բացառում է։ Ըստ նրա՝ «կարող էր լինել ինչ-որ ընթացակարգային խախտումներ»։
«Կեղծ քվեաթերթիկներ գոյություն չունեն։ Ուստի ընտրակեղծիքների մասին խոսել հնարավոր չէ։ Կադրերից եզրակացություններ արեցինք, հանրությունը տեղեկություն չունի այդ պահին ընտրատեղամասում տիրող իրավիճակի մասին։ Ապացույցներ չկան այսօր և չեն լինի ապագայում։ Թե ինչ է եղել իրականում, պատասխան կտրվի քննությունից հետո»,- լրագրողներին ասել է փաստաբանը։
Գործի դատախազը նշել է, որ քվեաթերթիկների լցոնումը ցուցադրող տեսանյութը հիմնավորվում է հարցաքննության արձանագրություններով և վկաների ցուցմունքներով, որոնք հաստատում են, որ երկու ամբաստանյալներն էլ քվեաթերթիկները լցրել են քվեատուփի մեջ։
Ռովշան Իսկանդարովը «Վրացական երազանքի» անդամ է և սակրեբուլոյում Սադախլոյի մեծամասնական պատգամավորը։
Հոկտեմբերի 26-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, սոցիալական ցանցերում տարածվել է 69-րդ տեղամասում դիտորդի կողմից նկարահանված տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է Ռովշան Իսկանդարովը քվեաթերթիկներ լցնում արկղի մեջ։ Տեսանյութում երևում է նաև մեկ այլ տղամարդ, ով օգնում է նրան այդ գործում։
Ռովշան Իսկանդարովին ու նրա զարմիկին ոստիկանությունը ձերբակալել է հոկտեմբերի 31-ին։ Ըստ դատախազության՝ իրականացված քննությամբ պարզվել է, որ քվեարկության օրը ամբաստանյալները կեղծ քվեաթերթիկներ են լցրել քվեատուփի մեջ՝ ընտրությունները կեղծելու նպատակով, ինչը հանգեցրել է նշված տեղամասում քվեարկության դադարեցման և քվեարկության արդյունքները անվավեր ճանաչելուն։ Նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի 1643-րդ հոդվածով (ընտրակեղծիք), որը նախատեսում է մինչև 2 տարվա ազատազրկում։