Ռուսաստանի կողմից օկուպացված Աբխազիայում սկսվել է 18-ից 27 տարեկան տղամարդկանց զինվորական ծառայության զորակոչը: Դե ֆակտո նախագահ Ասլան Բժանիան հրամանագիրը ստորագրել է սեպտեմբերի 29-ին։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կանեմ ամեն ինչ, որպեսզի Իվանիշվիլին կորցնի ամենաթանկը՝ փողն ու իշխանությունը. Գախարիա
- 2 Թբիլիսիի քաղաքապետարանը խուսափում է 16-ամյա տղայի մահվան դեպքի համար պատասխանատվությունից
- 3 Արդյո՞ք Վրաստանում թայլանդացի կանանցից բռնի կերպով ձվաբջիջներ են ձեռք բերում
- 4 Պատժամիջոցների ենթարկվելուց հետո Իվանիշվիլին օֆշորներից արդեն 12 ընկերություն է տեղափոխել Վրաստան․ TI
- 5 Ոստիկանները մտել են քաղաքացիական ակտիվիստների տներ, ձերբակալվել է Իսակո Դևիձեն
- 6 Լարին դոլարի նկատմամբ արժեզրկվել է 2 թեթրիով, եվրոյի նկատմամբ՝ 4 թեթրիով
Հրապարակված փաստաթղթի համաձայն՝ դե ֆակտո հանրապետության այն քաղաքացիները, որոնք ռեզերվում չեն և ենթակա են զորակոչի, կզորակոչվեն հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը ներառյալ։
Բժանիան զինվորական պարտավորության և զինվորական ծառայության մասին «հրամանագիր» է հրապարակել, որն ընդունվել է 2014 թվականի օրենքի համաձայն, ըստ որի զինվորական զորակոչն իրականացվում է տարին երկու անգամ՝ ապրիլի 1-ից հունիսի 30-ը և հոկտեմբերի 1-ից դեկտեմբերի 31-ը։
Սեպտեմբերի 21-ին Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը մասնակի զորահավաք է հայտարարել, որի շրջանակներում, ըստ պաշտոնական հաղորդագրության, նախատեսվում է զորակոչել 300 000 քաղաքացու, թեև լրատվամիջոցները գրում են, որ Ուկրաինայում շարունակվող պատերազմին ներգրավվելու համար զորահավաքը կարող է վերաբերել ավելի քան մեկ միլիոն մարդու։ Աբխազիայի դե ֆակտո արտաքին գործերի նախարարությունը հերքել է սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե մասնակի զորահավաք է լինելու նաև Աբխազիայում։
«Ռուսաստանի Դաշնությունում հայտարարված մասնակի մոբիլիզացիայի համատեքստում մեր հակառակորդների նպատակն է խուճապ սերմանել աբխազական հասարակության մեջ և դրանով իսկ վատացնել ռուս-աբխազական հարաբերությունների ֆոնը։ Խնդրում ենք մեր քաղաքացիներին խոհեմ լինել այս հարցում», - ասված է դե ֆակտո ԱԳՆ-ի սեպտեմբերի 21-ին տարածած հաղորդագրության մեջ։
Ռուսական Meduza անկախ հրատարակությունը սեպտեմբերի 25-ին գրել է, որ Կրեմլում քնարկում են ոչ միայն Ռուսաստանի, այլև, օկուպացված Աբխազիայի ու Ցխինվալիի շրջանի քաղաքացիների զորահավաքը: ՌԴ նախագահի վարչակազմին մոտ կանգնած անձը հրատարկությանը հայտնել է, որ այս շրջաններից հնարավոր է մի քանի հազար մարդ հավաքագրել։
Քաղաքագետ, հաշտեցման և քաղաքացիական հավասարության հարցերով նախկին պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին կարծում է, որ օկուպացված Աբխազիայում և Ցխինվալիի շրջանում զորահավաք հայտարարելով, Ռուսաստանը լրացուցիչ խնդիրներ կստեղծի Սոխումիում և Ցխինվալիում։
Զաքարեիշվիլին ընդգծում է ժողովրդի դժգոհությունը Աբխազիայի Բիճվինթայի պետական ամառանոցը Ռուսաստանին հանձնելու հետ կապված գործընթացներից և Ցխինվալիի շրջանից և Հյուսիսային Օսիայից Ուկրաինա կռվելու ուղարկված զինվորների մահվան բարձր ցուցանիշից։ Փորձագետի խոսքով, մահացածների թվով օսերը դաղստանցիներից հետո երկրորդ տեղում են։ Պաատա Զաքարեիշվիլին խորհուրդ է տալիս վրացական իշխանությունների ներկայացուցիչներին հրապարակային հայտարարություն անել, որ պատրաստ են ընդունել այն աբխազներին և օսերին, որոնք կանգնած են պատերազմին ներգրավվելու վտանգի առաջ, և պահպանել նրանց անանունությունն ու ստեղծել այստեղ ապրելու պայմաններ։
