ՆԳՆ աշխատակիցները թմրանյութերի հետ կապված հանցագործությունների մեղադրանքով ձերբակալել են 58 անձի, այդ թվում 31-ին՝ թմրանյութ իրացնելու համար։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
Ըստ ՆԳՆ տեղեկատվության՝ քննությամբ պարզվել է, որ թմրամիջոցների իրացման և իրացման փորձի համար ձերբակալված անձինք ներգրավված են եղել թմրամիջոցների իրացման սխեմաների մեջ, մասնավորապես՝ տարբեր ինտերնետային հավելվածների և սոցիալական ցանցերի միջոցով, կոնկրետ վայրերում տեղադրել են թմրանյութային միջոցներ, ապա լուսանկարահանել դրանք, համապատասխան նշումներ արել և կոորդինատներով ուղարկել թմրանյութ ձեռք բերելով հետաքրքրված անձանց։
«Դատավորի որոշման հիման վրա իրավապահները մի քանի անգամ թմրանյութերի ապօրինի պահելու մեղադրանքով ձերբակալված անձանցից թմրանյութերի հսկիչ գնումներ են կատարել և այդ գնումների գաղտնի աուդիո-վիդեո ձայնագրություններ կատարել», - հայտնում են ՆԳՆ-ից։
Գերատեսչության տվյալներով՝ թմրանյութերի հետ կապված հանցագործության մեջ մեղադրվող այլ անձանց անձնական ավտոմեքենաների, տների և ժամանակավոր բնակելի բնակարանների խուզարկության արդյունքում որպես ապացույց առգրավվել է առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի թմրամիջոցներ. «Հերոին», «Կոկային», «Մեթադոն», «Բուպրենորֆին», «Մդմա», «Ալֆա-ՊՎՊ», «Մեֆեդրոն», «Պրեգաբալին», այսպես կոչված սինթետիկ թմրանյութեր՝ «Մետամֆետամին», «Ֆենտանիլ», «Տրամադոլ», «Պսիլոցին», «Մարիխուանա» և թմրամիջոցներ պարունակող բույս՝ կանեփ։ Առգրավվել են նաև թմրամիջոցների վաճառքից ենթադրաբար ձեռք բերված գումարները, փոքր չափի կշեռքներ և կպչուն ժապավեններ։
Հանցագործությունները պատժվում են մինչև 20 տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ։
