Բաթումիի նավահանգիստ ռուսական զբոսաշրջային նավի ժամանման դեմ շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ Ներքին գործերի նախարարության աշխատակիցներն արդեն ձերբակալել են 23 մարդու։ Նրանք մեղադրվում են մանր խուլիգանության և իրավապահ մարմինների աշխատակցի օրինական պահանջին չենթարկվելու մեջ։ Ըստ տարածված տեղեկությունների՝ ձերբակալվածներից մեկն Ուկրաինայի քաղաքացի է։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Վրացիները, հավանաբար, այլևս չեն կարողանա աշխատել Լեհաստանում պարզեցված ընթացակարգով
- 2 Կարևոր է, որ Վրաստանի կառավարության ճանաչումը դառնա իրականություն. Զախարովան՝ Օգոստոսյան պատերազմի մասին
- 3 Վաշինգտոնում տեղի կունենա Թրամփի, Փաշինյանի և Ալիևը հանդիպումը
- 4 Գիորգի Ախոբաձեն անմեղ ճանաչվեց և ազատ արձակվեց դատարանի դահլիճից
- 5 Որոշ քաղաքացիներ կկարողանան ստանալ նույնականացման քարտեր կես գնով՝ 30 լարիով
- 6 Ռուսաստանը պատրաստ է համագործակցել Վրաստանի հետ․ Գալուզին
Ռուս զբոսաշրջիկների մի մասը, քաղաքը տեսնելու համար, ոստիկանների օգնությամբ և ցուցարարների բացականչությունների ներքո ավտոբուսներով լքել են զբոսանավը։ Մինչ այդ նավի վրա ոստիկաններ են եղել։ Ինչպես ասել է Աջարիայի ոստիկանության գերատեսչության Բաթումիի բաժնի ղեկավար Իրակլի Ջեբուաձեն, դա ստանդարտ ընթացակարգ էր։
«Բաթումի նավահանգիստ մտնող ցանկացած զբոսանավի համար ստանդարտ ընթացակարգ է՝ ոստիկանությունը բարձրանում է նավ, ստուգում և ձեռնարկում է համապատասխան միջոցներ։ Ըստ այդմ, ոստիկանությունը վերոհիշյալ զբոսանավ է
Հուլիսի 29-ին Սոչիի նավահանգստից մեկնած Astoria Grande զբոսաշրջանավը, որի ուղևորների թվում են ռուս զբոսաշրջիկներ, այսօր լուսադեմին Թուրքիայի Տրապիզոն քաղաքից մտել է Բաթումի նավահանգիստ։ Ցույցի մասնակիցները գիշերը հավաքվել են Բաթումիի նավահանգստում՝ Վրաստանի, Ուկրաինայի և ԵՄ դրոշներով, ինչպես նաև «ռուսաստանը օկուպանտ է» գրություններվ։ Ներքին գործերի նախարարությունը մոբիլիզացրել է պարեկային և քրեական ոստիկանության, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներին և երկաթե պատնեշներով փակել է դեպի նավ ճանապարհը։
Ռուսական զբոսանավը մինչև օրվա վերջ կմնա Բաթումիում։
Հուլիսի 29-ին Սոչիի նավահանգստից մեկնած Astoria Grande զբոսաշրջանավը, որի ուղևորների թվում են ռուս զբոսաշրջիկներ, այսօր լուսադեմին Թուրքիայի Տրապիզոն քաղաքից մտել է Բաթումի նավահանգիստ։ Ցույցի մասնակիցները գիշերը հավաքվել են Բաթումիի նավահանգստում։ Ներքին գործերի նախարարությունը մոբիլիզացրել է պարեկային և քրեական ոստիկանության, ինչպես նաև հատուկ նշանակության ջոկատի աշխատակիցներին և երկաթե պատնեշներով փակել է դեպի նավ ճանապարհը։
Վերջին մեկ շաբաթվա ընթացքում որ Astoria Grande-ն երկրորդ անգամ է մտել վրացական նավահանգիստ։ Հուլիսի 27-ին Astoria Grande-ին Բաթումիից ճանապարհել են բողոքի ակցիայով, որը «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն «հիմար քայլ» է անվանել։ Այս անգամ զբոսանավում են եղել նաև ռուսական էստրադայի երգիչներն ու RU.TV երաժշտական ալիքի հաղորդավարները։
Վրաստանի ծովային տրանսպորտի գործակալությունը նշում է, որ Astoria Grande-ն շահագործվում է թուրքական զբոսաշրջային ընկերության կողմից, նավի սեփականատերը գրանցված է Սեյշելյան կղզիներում և չի ենթարկվում միջազգային պատժամիջոցների։ Ուստի նա իրավունք ունի նավահանգիստ մտնել։
Բաթումին այս տարի առաջին անգամ ընդգրկվել է Astoria Grande-ի զբոսանավային երթուղում։ Մինչ այդ ծրագիրը ներառում էր այցելություններ Թուրքիայի քաղաքներ՝ Տրապիզոն, Ամասրա և Ստամբուլ։ Պաշտոնական կայքում հրապարակված տեղեկության համաձայն՝ օգոստոսին և հաջորդող ամիսներին նախատեսված նմանատիպ ուղևորություներն այլևս չեն ներառի կանգառ Բաթումիում։
