Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել, որը վերաբերում է Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեության արգելմանը։ Փաստաթղթի ստորագրումից առաջ Զելենսկին ասել է, որ Ուկրաինայի համար կապահովվի լիարժեք, այդ թվում՝ հոգևոր անկախություն։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Բաթումիի և Քոբուլեթիի քաղաքապետները ֆեյսբուքյան գրառումներով հրաժարական են ներկայացրել
- 2 Գլդանիի բանտից ծանր վնասվածքներով կլինիկա տեղափոխված կալանավորը մահացել է
- 3 Իրակլի Օքրուաշվիլին ձերբակալվել է Ծուլուկիանիի հանձնաժողովի նիստին չներկայանալու համար
- 4 Մայիսի 26-ը մերն է, Վրաստանի բոլոր քաղաքացիները կստանձնեն մայիսի 26-ը․ Զուրաբիշվիլի
- 5 ՆԱՏՕ-ի և Եվրամիության տեղեկատվական կենտրոնը լուծարվում է
- 6 Ընտրությունները նախ պետք է լինեն խորհրդարանական, ապա՝ տեղական, կամ համատեղ․ Զուրաբիշվիլի
«Մենք երբեք թույլ չենք տա որևէ մեկին ուկրաինական հոգում կայսրություն կառուցել։ Այսօր տեղի է ունեցել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի նիստ, որտեղ քննարկել ենք Ուկրաինայի առանձին կրոնական շրջանակների և ագրեսոր պետության միջև կապի բազմաթիվ փաստեր։
Ցավոք, նույնիսկ Ռուսաստանի տեռորն ու լայնածավալ պատերազմը չկարողացան որոշ գործիչների համոզել, որ արժե դիմակայել չարի գայթակղությանը։ Այնպես որ, մենք պետք է այնպիսի պայմաններ ստեղծենք, երբ ագրեսոր պետությունից կախված ցանկացած դերակատար հնարավորություն չի ունենա մանիպուլյացիայի ենթարկել ուկրաինացիներին և թուլացնել Ուկրաինան ներսից»,- ասել է Զելենսկին։
Նախագահի ստորագրած փաստաթղթի համաձայն՝ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կառավարությանը հանձնարարում է առաջիկա երկու ամսվա ընթացքում պատրաստել և Գերագույն ռադայի քննարկմանը ներկայացնել օրենքի նախագիծ՝ Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության ազդեցության կենտրոնների հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեության հնարավորությունը բացառելու մասին։
Բացի այդ, ազգային անվտանգության իրավասություն ունեցող իշխանություններին հանձնարարվել է ուժեղացնել Ուկրաինայի կրոնական միջավայրում ռուսական հատուկ ծառայությունների դիվերսիոն գործողությունների բացահայտման և դրանց դեմ պայքարի միջոցները և կիրառել անձնական պատժամիջոցներ:
«Այս և այլ որոշումներով մենք ապահովում ենք Ուկրաինայի հոգևոր անկախությունը։ Ուզում եմ ընդգծել, որ 1991 թվականին մեր պետությունը թևակոխեց իրավական ու ժողովրդավարական ճանապարհ։ Այս ճանապարհով կքայլենք նաև ապագայում։ Միայն կշռադատված որոշումներ և ազգային շահեր»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։
Նոյեմբերի վերջին Ուկրաինայի Գերագույն Ռադայի պատգամավորները գրանցել էին օրենքի նախագիծ, որը վերաբերում է երկրում Ռուս ուղղափառ եկեղեցու և նրան պատկանող կամ նրան ենթակա բոլոր կրոնական հաստատությունների ու կազմակերպությունների արգելմանը։
