Ուկրաինայի Դոնբասի Բախմուտ քաղաքում հինգ վրացի մարտիկ է զոհվել։ Ռուսական օկուպացիոն զորքերի հետ բախման ժամանակ զոհվել են Բադրի Մարկելիան, Ռոմեո Կվարացխելիան, Ռոմեո Փիչխաիան, Մերաբ Ալադաշվիլին և Ավթո Ռուռուան։
Լրահոս
Ընթերցողի ընտրանի
- 1 Ես կտրականապես դեմ էի առանց վիզայի ռեժիմի կասեցմանը, բայց փոխեցի իմ դիրքորոշումը․ Ռոթ
- 2 Մառնեուլիի սակրեբուլոյի փոխնախագահը մի քանի քվեաթերթիկ է լցրել արկղի մեջ, ընտրատեղամասը փակվել է
- 3 ԿԸՀ-ի նախնական արդյունքներով՝ ընտրություններում 53%-ով առաջատարը «Վրացական երազանքն» է
- 4 «Ֆորմուլայի» և «Մթավարիի» էքզիթ փոլերով ընտրություններում հաղթում է ընդդիմությունը, ըստ «Իմեդիի»՝ «Երազանքը»
- 5 Նախագահը չի ճանաչում ընտրությունների արդյունքները. հոկտեմբերի 28-ին Ռուսթավելիում հավաք է նախատեսվում
- 6 Ժամը 17:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը 50,06 տոկոս է
Ուկրաինայում կռվող Ռոմեո Փարուլավան և Գոչա Խորավան «Մթավարի Արխի» հեռուստաընկերության եթերում ասել են, որ Բախմուտում իրավիճակը շատ ծանր է, և զինվորները շրջապատված են հակառակորդի կողմից։
«Բախմուտում դժոխային վիճակ է: Այսօր մենք կորցրել ենք Բախմուտի կեսը։ Որտեղ զոհվեցին մեր տղաները, մեր եղբայրները, մեր վրացի քաջերը, այնտեղ արդեն բանակն է տեղակայված։ Պետք է ինչ-որ կերպ բացենք, որ կարողանանք մեր տղաներին այնտեղից դուրս հանել, որպեսզի դիերը այնտեղ չթողնենք»,- ասել է Ուկրաինայում կռվող Գոչա Խորավան։
Դեկտեմբերի 3-ին, Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն՝ Ռուսաստանը փորձում է պաշարել Բախմուտը։ Ըստ տեղեկության՝ 2022 թվականի օգոստոսից Ռուսաստանը Դոնեցկի մարզի հյուսիսում գտնվող այս քաղաքը դարձրեց առաջնահերթություն իր հարձակողական գործողությունների համար: Չնայած Բախմուտի գրավումը սահմանափակ գործառնական արժեք ունի, այն ռուսներին թույլ կտա սպառնալ Կրամատորսկի և Սլավյանսկի ավելի մեծ քաղաքային տարածքներին: «Իրական հավանականություն կա, որ Բախմուտի գրավումը Ռուսաստանի համար առաջին հերթին խորհրդանշական քաղաքական նպատակ է դարձել»,- գրել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Ռուսաստանի Ուկրաինա ներխուժումից և արդեն ինը ամիս շարունակվող պատերազմի սկսվելուց հետո ռազմական գործողությունների հետևանքով զոհվել է 32 վրացի.
- Բադրի Մարկելիա - Բախմուտ, Դոնեցկի մարզ, 2022 թվականի դեկտեմբեր,շ
- Ռոմեո Կվարացխելիա - Բախմուտ, Դոնեցկի մարզ, 2022 թվականի դեկտեմբեր,
- Ռոմեո Փիչխաիա - Բախմուտ, Դոնեցկի մարզ, 2022 թվականի դեկտեմբեր,
- Մերաբ Ալադաշվիլի - Բախմուտ, Դոնեցկի մարզ, 2022 թվականի դեկտեմբեր,
- Ավթո Ռուռուա - Բախմուտ, Դոնեցկի մարզ, 2022 թվականի դեկտեմբեր,
- Ջաբա (Ջամբուլաթ) Խոփերիա - դեկտեմբեր 2022,
- Կոնստանտինե Քուրսուա – Կիևի մարզ, 2022 թվականի նոյեմբեր,
- Լևան Սախելաշվիլի – Բաշտանկա, Միկոլաևի շրջան, 2022 թվականի նոյեմբեր,
- Գուրգեն (Գուգա) Գագնիձե– Դոնեցկի շրջան, Բախմուտ, 2022 թվականի հոկտեմբեր,
- Ալեքսանդրե Մարտիաշվիլի – Խերսոնի շրջան, 2022 թվականի հոկտեմբեր,
- Միխեիլ Կափլանիշվիլիի - Խերսոնի շրջան, 2022 թվականի հոկտեմբեր,
- Էդիշեր Կվարացխելիա - Դոնեցկի շրջան, հոկտեմբեր 2022,
- Գելա Գոգիա - Դոնեցկի շրջան, 2022 թվականի օգոստոս,
- Բերդիա Ջոխաձե - Խերսոնի շրջան, 2022 թվականի օգոստոս,
- Կախա Գոգոլ - Լուգանսկի շրջան, 2022 թվականի հուլիս,
- Ալուդա Զվիադաուրի- Լուգանսկի շրջան, 2022 թվականի հունիս,
- Կիրիլ Շանավա- Լուգանսկի շրջան, 2022 թվականի հունիս,
- Դանիել Գերլիանի- Լուգանսկի շրջան, 2022 թվականի հունիս,
- Գիորգի Գրիգոլիա- Լուգանսկի շրջան, 2022 թվականի հունիս,
- Ռատի Շուրգաիա- Խարկովի շրջան, Իզյում, մայիս 2022,
- Տելման (Տատո) Բիվավա- Դոնեցկի շրջան, Մարիուպոլ, «Ազովստալ», մայիս 2022,
- Վիտալի Օրբելաձե- Խարկովի շրջան, Իզյում, 2022 թվականի ապրիլ,
- Զազա Բիցաձե- Լուգանսկի շրջան, 2022 թվականի ապրիլ,
- Ալիկա Ցաավա- Լուգանսկի շրջան, 2022 թվականի ապրիլ,
- Արկադի Կասրաձե- Լուգանսկի շրջան, Ռուբեժնոե, 2022 թվականի ապրիլ,
- Դավիթ Մենաբդիշվիլի- Խարկովի շրջան, Իզյում, 2022 թվականի ապրիլ,
- Նիկա Շանավա- Խարկովի շրջան, Իզյում, 2022 թվականի ապրիլ,
- Դավիթ Գոբեջիշվիլի- Կիևի մարզ, քաղաք Իրպեն, 2022 թվականի մարտ,
- Բախվա Չիկոբավա- Կիևի մարզ, քաղաք Իրպեն, 2022 թվականի մարտ,
- Դավիթ Ռատիանի- Կիևի մարզ, Իրպեն քաղաք, 2022 թվականի մարտ,
- Գիա Բերիաշվիլի- Կիևի մարզ, քաղաք Իրպեն, 2022 թվականի մարտ,
- Օլեգ Գեգեչկորի- Կիևի մարզ, 2022 թվականի մարտ: