Ուկրաինայի պատերազմում զոհվել է վրացի մարտիկ՝ 22-ամյա Դեմետրե Դարչիան

Դեմետրե Դարչիա

Ուկրաինայում ընթացող պատերազմում զոհվել է «Վրացական լեգեոնի» 22-ամյա մարտիկ Դեմետրե Դարչիան։ «Վրացական լեգեոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլիի խոսքով՝ Դեմետրե Դարչիան նրանց միացել է մոտ վեց ամիս առաջ և մարզումներ էր անցնում նրանց ուսումնական բազաներից մեկում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Նախնական տվյալներով՝ մեր բազայում հայտնաբերվել է պայթուցիկ նյութ, որը պայթել է այն պահին, երբ մեր զինվորը դրա մոտ է եղել։ Այժմ Ուկրաինայի հատուկ ծառայությունները և ազգային ոստիկանությունը հետաքննություն են անցկացնում։ «Վրացական լեգեոնի» անունից ցանկանում եմ ցավակցություն հայտնել զոհվածի ընտանիքին», - ասել է Մամուլաշվիլին։

2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր, Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած պատերազմն արդեն շուրջ 80 վրացի և վրացական ծագումով ուկրաինացի մարտիկի կյանք է խլել.

  1. Դեմետրե Դարչիա - 22 տարեկան, զոհվել է Կիևում՝ 2025 թվականի հունիսին,
  2. Դավիթ Դվալիշվիլի - զոհվել է 2025 թվականի փետրվարի 5-ին,
  3. Մամուկա Բերիա - զոհվել է 2025 թվականի փետրվարի 5-ին,
  4. Կախա Թիլիձե - 40 տարեկան, զոհվել է 2025 թվականի հունվարի 12-ին՝ Զապորոժիեի մարզում,
  5. Սպարտակ Լեկիաշվիլի - 25 տարեկան, զոհվել է 2024 թվականի նոյեմբերի 25-ին, վիրավորվել՝ 2023 թվականի մայիսին, Լուգանսկի ուղղությամբ,
  6. Լևան Լոխիշվիլի - 24 տարեկան, զոհվել է 2024 թվականի նոյեմբերի 19-ին, Խերսոնում,
  7. Զուրաբ Շվանգիրաձե - 26 տարեկան, զոհվել է նոյեմբերի 8-ին, Դնեպրում,
  8. Մամուկա Կեկելիա - զոհվել է 2024 թվականի հոկտեմբերի 27-ին՝ Զապորոժիեում,
  9. Գիորգի Ռոինիշվիլի - զոհվել է 2024 թվականի սեպտեմբերի 17-ին՝ Կորսկի մարզում,
  10. Վասո Քարդավա - զոհվել է 2024 թվականի օգոստոսի 10-ին, վայրը հայտնի չէ,
  11. Բոնդո Գագնիձե - զոհվել է 2024 թվականի հուլիսի 30-ին,
  12. Զուրաբ Իաշվիլի - զոհվել է 2024 թվականի հուլիսի 15-ին՝ Լվովի զինվորական հոսպիտալում,
  13. Ամիրան Զոիձե - զոհվել է 2024 թվականի հունիսի 27-ին, Ավդիիվկա,
  14. Խվիչա Գվիրջիշվիլի - զոհվել է 2024 թվականի հունիսի 3-ին, Խարկով,
  15. Սերգո Գորնակաշվիլի - զոհվել է 2024 թվականի մայիսի 22-ին, Խարկով
  16. Դավիթ Գոգաձե - զոհվել է 2024 թվականի մայիսի 7-ին, Դոնեցկի մարզ,
  17. Բեսո Լոմիձե - զոհվել է 2024 թվականի մայիսի 7-ին, Դոնեցկի մարզ,
  18. Սոսո Գուգուտիշվիլի - զոհվել է 2024 թվականի մայիսի 5-ին, Դոնեցկի մարզ,
  19. Թենգիզ Ճանիա - 48 տարեկան, զոհվել է 2024 թվականի մարտի 23-ին, Դոնեցկի մարզ,
  20. Նոդար Նասիրով - զոհվել է 2024 թվականի մարտի 9-ին,
  21. Գիորգի Գոգիաշվիլի - զոհվել է 2024 թվականի մարտի 9-ին,
  22. Գոչա Ժվանիա - 2024 թվականի փետրվարի 1, Արևելյան ճակատ,
  23. Զուրա Ծիկլաուրի - 2024 թվականի փետրվարի 1, Արևելյան ճակատ,
  24. Նիկոլոզ Գելենիձեն - 31 տարեկան, զոհվել է 2023 թվականի նոյեմբերի 16-ին, Բախմուտ,
  25. Բեքա Լոմաշվիլի - 2023 թվականի նոյեմբերի 16, Դոնեցկի մարզ,
  26. Ռամազ Փետելավա - 2023 թվականի նոյեմբերի 16, Դոնեցկի մարզ,
  27. Իրակլի Քուրցիկիձե - 2023 թվականի նոյեմբերի 10,
  28. Լևան Լոբժանիձե - 2023 թվականի հոկտեմբեր, Բախմուտի մոտ,
  29. Զաքրո Շուբիթիձե - 30 տարեկան, զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 18-ին, Դոնեցկի մարզում,
  30. Նիկոլոզ Ախվլեդիանի - 42 տարեկան, զոհվել է 2023 թվականի օգոստոսի 23-ին, Բախմուտի մոտ, 
  31. Արչիլ Դևրիսիշվիլի - 35 տարեկան, զոհվել է 2023 թվականի հուլիսի 27-ին, Բախմուտի մոտ,
  32. Մալխազ Կվիժինաձե – 41 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունիսի 24-ին, Լուգանսկի շրջանում, Լիսիչանսկի ուղղությամբ,
  33. Ջոնի Օդիշվիլի  33 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունիսի 24-ին, Բախմուտի մոտ,
  34. Նիկա Ջիղաշվիլի – 31 տարեկան, զոհվել է 2023 թվականի մայիսի 10-ին, Լուգանսկում,
  35. Զուրաբ Օդիշվիլի – 45 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 26-ին,
  36. Դավիթ Քուչուկիանի – 29 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, Բախմուտում,
  37. Վախտանգ Բարամաձե - 45 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, Բախմուտում,
  38. Միխեիլ Մազանաշվիլի – 29 տարեկան, զոհվել է 2023 թվականի մարտի 31-ին Բախմուտի մոտ,
  39. Իլիա Չոխելի – 25 տարեկան, զոհվել է 2023 թվականի մարտի 16-ին Բախմուտում,
  40. Գիորգի Քաաձե – 23 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունվարի 29-ին Սոլեդար քաղաքի մոտ,
  41. Միխեիլ Թևդորաձե – 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Բախմուտի մոտ,
  42. Սերգո Լիսիխի – 34 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Բախմուտի մոտ,
  43. Ռուսլան Բայրամով – 29 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Միկոլայվի մարզում,
  44. Ռոլանդ Կվարացխելիա – 49 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմեբերի 3-ին Բախմուտի մոտ,
  45. Ավթո Ռուռուա – 41 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  46. Ռոմեո Փիչխայա – 55 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  47. Մերաբ Ալադաշվիլի – 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  48. Բադրի Մարկելիա – 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  49. Ջաբա (ՋամբուլաթԽոփերիա – 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կիևում,
  50. Կոնստանտինե Քուրսուա - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին Դոնեցկի մոտ,
  51. Լևան Մեքաշվիլի - 38 տարեկան, զոհվել է 2022 թվականի նոյեմբերի 2-ին Միկոլայվի շրջանում,
  52. Գուրգեն (Գուգա) Գագնիձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 30-ին Բախմուտի մոտ,
  53. Ալեքսանդրե Մարտիաշվիլի - 24 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Խերսոնի մոտ,
  54. Միխեիլ Կափլանիշվիլի - 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Լուգանսկի մարզում,
  55. Էռնեստ Մաճարաշվիլի - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 13-ին, Խերսոնի շրջանում,
  56. Էդիշեր Կվարացխելիա - 44 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, Դոնեցկի մարզում,
  57. Գելա Գոգիա - 55 տարեկան, զոհվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին, Դոնեցկի մարզում,
  58. Բերդիա Ջոխաձե - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին Միկոլայվի հիվանդանոցում,
  59. Կախա Գոգոլ - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի հուլիսի 10-ին Լուգանսկի մարզում,
  60. Ալուդա Զվիադաուրի - 42 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 18-ին, Սևերոդոնեցկի մոտ,
  61. Կիրիլ Շանավա - 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 7-ին Լուգանսկի մարզում,
  62. Դանիել Գերլիանի - 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 3-ին Զապորոժիեի մոտ,
  63. Գիորգի Գրիգոլիա - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի սկզբին, Բախմուտի մոտ,
  64. Ռատի Շուրգայա - 38 տարեկան, զոհվել է 2022 թվականի մայիսի 14-ին Խարկովի մարզի Իզյում քաղաքում,
  65. Թելման (Տատո) Բիգավա - 27 տարեկան, զոհվել է 2022 թվականի մայիսի 8-ին, Մարիուպոլում,
  66. Վիտալի Օրբելաձե - 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 23-ին Խարկովի շրջանի Իզյում քաղաքում,
  67. Զազա Բիցաձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  68. Ալիկա Ցաավա - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  69. Արկադի Կասրաձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  70. Թեմուր Մաճարաշվիլի - 37 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլին, Զապորոժիեի մոտ,
  71. Նիկա Շանավա - 21 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 9-ին, Խարկովի մարզում,
  72. Դավիթ Մենաբդիշվիլի - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 9-ին, Խարկովի շրջանում,
  73. Դավիթ Գոբեջիշվիլի - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 25-ին Իրպեն քաղաքի մոտ,
  74. Բախվա Չիկոբավա - 54 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 19-ին, Մարիուպոլում,
  75. Գիա Բերիաշվիլի - 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 18-ին Իրպենի մոտ,
  76. Դավիթ Ռատիանի - 53 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 18-ին, Իրպենի մոտ,
  77. Օլեգ Գեգեչկորի - 50 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 8-ին Կիևի մարզում:
Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն։ Կայքը կառավարում է Վրաստանի լուրեր ՍՊԸ-ն։