Ուկրաինայում մարտական ​​գործողությունների ժամանակ զոհվել են ևս երկու վրացի մարտիկներ՝ Դավիթ Գոգաձեն և Բեսո Լոմիձեն։ Այս մասին տեղեկություն է տարածում վրացական «Սև արծիվ» մարտական ​​ստորաբաժանումը։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Ավդեևկայի ուղղությամբ մարտական ​​գործողությունների արդյունքում զոհվել են «Սև արծիվ» ստորաբաժանման մարտիկներ Դավիթ Գոգաձեն և Բեսո Լոմիձեն։ «Սև արծիվը» ցավակցում է ընտանիքներին այս մեծ կորստի համար։ Պայքարը շարունակվում է մինչև արյան վերջին կաթիլը՝ մինչև վերջին շունչը»,- ասված է ստորաբաժանման հաղորդագրության մեջ։

«Սև արծիվը» մայիսի 5-ին կորցրել է ևս մեկ մարտիկ։ Ավդեևկայի ուղղությամբ մարտերի ընթացքում զոհվել է Սոսո Գուգուտիշվիլին։

2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր, Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած պատերազմն արդեն 62 վրացի և վրացական ծագումով ուկրաինացի մարտիկի կյանք է խլել.

  1. Դավիթ Գոգաձե - զոհվել է 2024 թվականի մայիսի 7-ին, Դոնեցկի մարզ,
  2. Բեսո Լոմիձե - զոհվել է 2024 թվականի մայիսի 7-ին, Դոնեցկի մարզ,
  3. Սոսո Գուգուտիշվիլի - զոհվել է 2024 թվականի մայիսի 5-ին, Դոնեցկի մարզ,
  4. Թենգիզ Ճանիա - 48 տարեկան, զոհվել է 2024 թվականի մարտի 23-ին, Դոնեցկի մարզ,
  5. Նոդար Նասիրով - զոհվել է 2024 թվականի մարտի 9-ին,
  6. Գիորգի Գոգիաշվիլի - զոհվել է 2024 թվականի մարտի 9-ին,
  7. Գոչա Ժվանիա - 2024 թվականի փետրվարի 1, Արևելյան ճակատ,
  8. Զուրա Ծիկլաուրի - 2024 թվականի փետրվարի 1, Արևելյան ճակատ,
  9. Նիկոլոզ Գելենիձեն - 31 տարեկան, զոհվել է 2023 թվականի նոյեմբերի 16-ին, Բախմուտ,
  10. Բեքա Լոմաշվիլի - 2023 թվականի նոյեմբերի 16, Դոնեցկի մարզ,
  11. Ռամազ Փետելավա - 2023 թվականի նոյեմբերի 16, Դոնեցկի մարզ,
  12. Իրակլի Քուրցիկիձե - 2023 թվականի նոյեմբերի 10,
  13. Լևան Լոբժանիձե - 2023 թվականի հոկտեմբեր, Բախմուտի մոտ,
  14. Զաքրո Շուբիթիձե - 30 տարեկան, զոհվել է 2023 թվականի սեպտեմբերի 18-ին, Դոնեցկի մարզում,
  15. Նիկոլոզ Ախվլեդիանի - 42 տարեկան, զոհվել է 2023 թվականի օգոստոսի 23-ին, Բախմուտի մոտ, 
  16. Արչիլ Դևրիսիշվիլի - 35 տարեկան, զոհվել է 2023 թվականի հուլիսի 27-ին, Բախմուտի մոտ,
  17. Մալխազ Կվիժինաձե – 41 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունիսի 24-ին, Լուգանսկի շրջանում, Լիսիչանսկի ուղղությամբ,
  18. Ջոնի Օդիշվիլի  33 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունիսի 24-ին, Բախմուտի մոտ,
  19. Նիկա Ջիղաշվիլի – 31 տարեկան, զոհվել է 2023 թվականի մայիսի 10-ին, Լուգանսկում,
  20. Զուրաբ Օդիշվիլի – 45 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 26-ին,
  21. Դավիթ Քուչուկիանի – 29 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, Բախմուտում,
  22. Վախտանգ Բարամաձե - 45 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, Բախմուտում,
  23. Միխեիլ Մազանաշվիլի – 29 տարեկան, զոհվել է 2023 թվականի մարտի 31-ին Բախմուտի մոտ,
  24. Իլիա Չոխելի – 25 տարեկան, զոհվել է 2023 թվականի մարտի 16-ին Բախմուտում,
  25. Գիորգի Քաաձե – 23 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունվարի 29-ին Սոլեդար քաղաքի մոտ,
  26. Միխեիլ Թևդորաձե – 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Բախմուտի մոտ,
  27. Սերգո Լիսիխի – 34 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Բախմուտի մոտ,
  28. Ռուսլան Բայրամով – 29 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Միկոլայվի մարզում,
  29. Ռոլանդ Կվարացխելիա – 49 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմեբերի 3-ին Բախմուտի մոտ,
  30. Ավթո Ռուռուա – 41 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  31. Ռոմեո Փիչխայա – 55 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  32. Մերաբ Ալադաշվիլի – 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  33. Բադրի Մարկելիա – 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  34. Ջաբա (ՋամբուլաթԽոփերիա – 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կիևում,
  35. Կոնստանտինե Քուրսուա - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին Դոնեցկի մոտ,
  36. Լևան Մեքաշվիլի - 38 տարեկան, զոհվել է 2022 թվականի նոյեմբերի 2-ին Միկոլայվի շրջանում,
  37. Գուրգեն (Գուգա) Գագնիձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 30-ին Բախմուտի մոտ,
  38. Ալեքսանդրե Մարտիաշվիլի - 24 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Խերսոնի մոտ,
  39. Միխեիլ Կափլանիշվիլի - 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Լուգանսկի մարզում,
  40. Էռնեստ Մաճարաշվիլի - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 13-ին, Խերսոնի շրջանում,
  41. Էդիշեր Կվարացխելիա - 44 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, Դոնեցկի մարզում,
  42. Գելա Գոգիա - 55 տարեկան, զոհվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին, Դոնեցկի մարզում,
  43. Բերդիա Ջոխաձե - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին Միկոլայվի հիվանդանոցում,
  44. Կախա Գոգոլ - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի հուլիսի 10-ին Լուգանսկի մարզում,
  45. Ալուդա Զվիադաուրի - 42 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 18-ին, Սևերոդոնեցկի մոտ,
  46. Կիրիլ Շանավա - 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 7-ին Լուգանսկի մարզում,
  47. Դանիել Գերլիանի - 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 3-ին Զապորոժիեի մոտ,
  48. Գիորգի Գրիգոլիա - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի սկզբին, Բախմուտի մոտ,
  49. Ռատի Շուրգայա - 38 տարեկան, զոհվել է 2022 թվականի մայիսի 14-ին Խարկովի մարզի Իզյում քաղաքում,
  50. Թելման (Տատո) Բիգավա - 27 տարեկան, զոհվել է 2022 թվականի մայիսի 8-ին, Մարիուպոլում,
  51. Վիտալի Օրբելաձե - 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 23-ին Խարկովի շրջանի Իզյում քաղաքում,
  52. Զազա Բիցաձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  53. Ալիկա Ցաավա - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  54. Արկադի Կասրաձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  55. Թեմուր Մաճարաշվիլի - 37 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլին, Զապորոժիեի մոտ,
  56. Նիկա Շանավա - 21 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 9-ին, Խարկովի մարզում,
  57. Դավիթ Մենաբդիշվիլի - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 9-ին, Խարկովի շրջանում,
  58. Դավիթ Գոբեջիշվիլի - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 25-ին Իրպեն քաղաքի մոտ,
  59. Բախվա Չիկոբավա - 54 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 19-ին, Մարիուպոլում,
  60. Գիա Բերիաշվիլի - 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 18-ին Իրպենի մոտ,
  61. Դավիթ Ռատիանի - 53 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 18-ին, Իրպենի մոտ,
  62. Օլեգ Գեգեչկորի - 50 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 8-ին Կիևի մարզում:
Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):