Ուկրաինայում շարունակվող պատերազմում զոհվել է ևս մեկ վրացի մարտիկ՝ Նիկա Ջիղաշվիլին։ Երիտասարդը կռվել է Լուգանսկի ուղղությամբ՝ միջազգային լեգեոնի կազմում։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Վրաստանի քաղաքացին զոհվել է մայիսի 10-ին տեղի ունեցած հրետանային ռմբակոծության հետևանքով: Նրա մարմինը մինչ այժմ չի հաջողվել դուրս բերել մարտի դաշտից։ Եվս մեկ վրացի ծանր վիրավոր է:

«Երկու օր ակտիվ ռմբակոծության տակ են եղել, կոնտակտ են ունեցել մեր թշնամու հետ, հայտնել են, որ հրետանային հարձակումն իրականացվում է ուղիղ իրենց վրա։ Վիրավորին դուրս ենք բերել, նա հիվանդանոցում է։ Նրա վիճակը, որքան գիտեմ, ծանր է, բայց ողջ է։ Ինչ վերաբերում է Նիկային, նա մահացել է նախօրեին, գիշերը ժամը 1-ի սահմաններում։ Ցավոք, մեզ դեռ չի հաջողվել դուրս հանել նրա մարմինը»,- ​​«Մթավարի արխի»-ին ասել է բժիշկ Քեթի Լեշկաշելին, ով մասնակցում է Ուկրաինայում շարունակվող մարտերին։

2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած պատերազմն արդեն 44 վրացի և վրացական ծագումով ուկրաինացի մարտիկի կյանք է խլել.

  1. Նիկա Ջիղաշվիլի – զոհվել է 2023 թվականի մայիսի 10-ին, Լուգանսկում,
  2. Զուրաբ Օդիշվիլի – զոհվել է 2023 թվականի ապրիլի 26-ին,
  3. Դավիթ Քուչուկիանի – 29 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, Բախմուտում,
  4. Վախտանգ Բարամաձե – 45 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, Բախմուտում,
  5. Միխեիլ Մազանաշվիլի – 29 տարեկան, զոհվել է 2023 թվականի մարտի 31-ին Բախմուտի մոտ,
  6. Իլիա Չոխելի – 25 տարեկան, զոհվել է 2023 թվականի մարտի 16-ին Բախմուտում,
  7. Գիորգի Քաաձե – 23 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունվարի 29-ին Սոլեդար քաղաքի մոտ,
  8. Միխեիլ Թևդորաձե – 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Բախմուտի մոտ,
  9. Սերգո Լիսիխի – 34 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Բախմուտի մոտ,
  10. Ռուսլան Բայրամով – 29 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Միկոլայվի մարզում,
  11. Ռոլանդ Կվարացխելիա – 49 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմեբերի 3-ին Բախմուտի մոտ,
  12. Ավթո Ռուռուա – 41 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  13. Ռոմեո Փիչխայա – 55 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  14. Մերաբ Ալադաշվիլի – 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  15. Բադրի Մարկելիա – 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  16. Ջաբա (ՋամբուլաթԽոփերիա – 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կիևում,
  17. Կոնստանտինե Քուրսուա - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին Դոնեցկի մոտ,
  18. Լևան Մեքաշվիլի - 38 տարեկան, զոհվել է 2022 թվականի նոյեմբերի 2-ին Միկոլայվի շրջանում,
  19. Գուրգեն (Գուգա) Գագնիձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 30-ին Բախմուտի մոտ,
  20. Ալեքսանդրե Մարտիաշվիլի - 24 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Խերսոնի մոտ,
  21. Միխեիլ Կափլանիշվիլի - 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Լուգանսկի մարզում,
  22. Էռնեստ Մաճարաշվիլի - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 13-ին, Խերսոնի շրջանում,
  23. Էդիշեր Կվարացխելիա - 44 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, Դոնեցկի մարզում,
  24. Գելա Գոգիա - 55 տարեկան, զոհվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին, Դոնեցկի մարզում,
  25. Բերդիա Ջոխաձե - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին Միկոլայվի հիվանդանոցում,
  26. Կախա Գոգոլ - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի հուլիսի 10-ին Լուգանսկի մարզում,
  27. Ալուդա Զվիադաուրի - 42 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 18-ին, Սևերոդոնեցկի մոտ,
  28. Կիրիլ Շանավա - 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 7-ին Լուգանսկի մարզում,
  29. Դանիել Գերլիանի - 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 3-ին Զապորոժիեի մոտ,
  30. Գիորգի Գրիգոլիա - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի սկզբին, Բախմուտի մոտ,
  31. Ռատի Շուրգայա - 38 տարեկան, զոհվել է 2022 թվականի մայիսի 14-ին Խարկովի մարզի Իզյում քաղաքում,
  32. Թելման (Տատո) Բիգավա - 27 տարեկան, զոհվել է 2022 թվականի մայիսի 8-ին, Մարիուպոլում,
  33. Վիտալի Օրբելաձե - 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 23-ին Խարկովի շրջանի Իզյում քաղաքում,
  34. Զազա Բիցաձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  35. Ալիկա Ցաավա - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  36. Արկադի Կասրաձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  37. Թեմուր Մաճարաշվիլի - 37 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլին, Զապորոժիեի մոտ,
  38. Նիկա Շանավա - 21 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 9-ին, Խարկովի մարզում,
  39. Դավիթ Մենաբդիշվիլի - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 9-ին, Խարկովի շրջանում,
  40. Դավիթ Գոբեջիշվիլի - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 25-ին Իրպեն քաղաքի մոտ,
  41. Բախվա Չիկոբավա - 54 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 19-ին, Մարիուպոլում,
  42. Գիա Բերիաշվիլի - 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 18-ին Իրպենի մոտ,
  43. Դավիթ Ռատիանի - 53 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 18-ին, Իրպենի մոտ,
  44. Օլեգ Գեգեչկորի - 50 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 8-ին Կիևի մարզում:
Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):