Ուկրաինայում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ուկրաինայում շարունակվող պատերազմում զոհվել է ևս մեկ վրացի՝ Արչիլ (Աչիկո) Դևրիսիշվիլին։ Այս մասին տեղեկությունը հաստատել են ԱԳ նախարարությունից։ Ինչպես հայտնել են գերատեսչությունից, Ուկրաինայում Վրաստանի դեսպանությունը տեղեկացվել է Վրաստանի քաղաքացու մահվան մասին և համապատասխան ընթացակարգեր կիրականացվեն։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

«Երեկ՝ երեկոյան, ուկրաինացի և վրացի մարտիկները մտել են Բախմուտի ուղղությամբ բնակավայրերից մեկը վերցնելու, հաջողությամբ կռվել են, որի ժամանակ ռմբակոծվել են։ Աչիկոն մահացել է։ Նրան փորձել են դուրս բերել, որի ժամանակ մի քանի մարտիկներ վիրավորվել են բեկորներից։ Այս պահին Աչիկոյի դին դուրս է բերվել, իսկ վիրավորները բուժվում են»,- պատմում է մահացածի ընկերը։

Արչիլ Դևրիսշվիլին Շիդա Քարթլիից էր։ Նա 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի վետերան էր։ Ուկրաինայում նա ղեկավարել է այնտեղ գտնվող գումարտակի 28-րդ բրիգադի ստորաբաժանումներից «Սև արծիվը»։

2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած պատերազմն արդեն 47 վրացի և վրացական ծագումով ուկրաինացի մարտիկի կյանք է խլել.

  1. Արչիլ Դևրիսիշվիլի - զոհվել է 2023 թվականի հուլիսի 27-ին, Բախմուտի մոտ,
  2. Մալխազ Կվիժինաձե – զոհվել է 2023 թվականի հունիսի 24-ին, Լուգանսկի շրջանում, Լիսիչանսկի ուղղությամբ,
  3. Ջոնի Օդիշվիլի  33 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունիսի 24-ին, Բախմուտի մոտ,
  4. Նիկա Ջիղաշվիլի – զոհվել է 2023 թվականի մայիսի 10-ին, Լուգանսկում,
  5. Զուրաբ Օդիշվիլի – զոհվել է 2023 թվականի ապրիլի 26-ին,
  6. Դավիթ Քուչուկիանի – 29 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, Բախմուտում,
  7. Վախտանգ Բարամաձե – 45 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, Բախմուտում,
  8. Միխեիլ Մազանաշվիլի – 29 տարեկան, զոհվել է 2023 թվականի մարտի 31-ին Բախմուտի մոտ,
  9. Իլիա Չոխելի – 25 տարեկան, զոհվել է 2023 թվականի մարտի 16-ին Բախմուտում,
  10. Գիորգի Քաաձե – 23 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունվարի 29-ին Սոլեդար քաղաքի մոտ,
  11. Միխեիլ Թևդորաձե – 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Բախմուտի մոտ,
  12. Սերգո Լիսիխի – 34 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Բախմուտի մոտ,
  13. Ռուսլան Բայրամով – 29 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Միկոլայվի մարզում,
  14. Ռոլանդ Կվարացխելիա – 49 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմեբերի 3-ին Բախմուտի մոտ,
  15. Ավթո Ռուռուա – 41 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  16. Ռոմեո Փիչխայա – 55 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  17. Մերաբ Ալադաշվիլի – 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  18. Բադրի Մարկելիա – 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  19. Ջաբա (ՋամբուլաթԽոփերիա – 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կիևում,
  20. Կոնստանտինե Քուրսուա - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին Դոնեցկի մոտ,
  21. Լևան Մեքաշվիլի - 38 տարեկան, զոհվել է 2022 թվականի նոյեմբերի 2-ին Միկոլայվի շրջանում,
  22. Գուրգեն (Գուգա) Գագնիձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 30-ին Բախմուտի մոտ,
  23. Ալեքսանդրե Մարտիաշվիլի - 24 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Խերսոնի մոտ,
  24. Միխեիլ Կափլանիշվիլի - 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Լուգանսկի մարզում,
  25. Էռնեստ Մաճարաշվիլի - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 13-ին, Խերսոնի շրջանում,
  26. Էդիշեր Կվարացխելիա - 44 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, Դոնեցկի մարզում,
  27. Գելա Գոգիա - 55 տարեկան, զոհվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին, Դոնեցկի մարզում,
  28. Բերդիա Ջոխաձե - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին Միկոլայվի հիվանդանոցում,
  29. Կախա Գոգոլ - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի հուլիսի 10-ին Լուգանսկի մարզում,
  30. Ալուդա Զվիադաուրի - 42 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 18-ին, Սևերոդոնեցկի մոտ,
  31. Կիրիլ Շանավա - 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 7-ին Լուգանսկի մարզում,
  32. Դանիել Գերլիանի - 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 3-ին Զապորոժիեի մոտ,
  33. Գիորգի Գրիգոլիա - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի սկզբին, Բախմուտի մոտ,
  34. Ռատի Շուրգայա - 38 տարեկան, զոհվել է 2022 թվականի մայիսի 14-ին Խարկովի մարզի Իզյում քաղաքում,
  35. Թելման (Տատո) Բիգավա - 27 տարեկան, զոհվել է 2022 թվականի մայիսի 8-ին, Մարիուպոլում,
  36. Վիտալի Օրբելաձե - 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 23-ին Խարկովի շրջանի Իզյում քաղաքում,
  37. Զազա Բիցաձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  38. Ալիկա Ցաավա - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  39. Արկադի Կասրաձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  40. Թեմուր Մաճարաշվիլի - 37 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլին, Զապորոժիեի մոտ,
  41. Նիկա Շանավա - 21 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 9-ին, Խարկովի մարզում,
  42. Դավիթ Մենաբդիշվիլի - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 9-ին, Խարկովի շրջանում,
  43. Դավիթ Գոբեջիշվիլի - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 25-ին Իրպեն քաղաքի մոտ,
  44. Բախվա Չիկոբավա - 54 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 19-ին, Մարիուպոլում,
  45. Գիա Բերիաշվիլի - 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 18-ին Իրպենի մոտ,
  46. Դավիթ Ռատիանի - 53 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 18-ին, Իրպենի մոտ,
  47. Օլեգ Գեգեչկորի - 50 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 8-ին Կիևի մարզում:
Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):