Ուկրաինայում ևս մեկ վրացի մարտիկ է զոհվել՝ Նիկոլոզ Ախվլեդիանին

«Վրացական երազանքի» ռուսական օրենքը սպառնում է անկախ լրատվամիջոցների և հասարակական կազմակերպությունների գոյությանը, խանգարում է Վրաստանի Եվրամիությանն անդամակցելուն։

Ռուսական օրենքը Վրաստանում հաստատում է Պուտինի կանոնները, որոնք Ռուսաստանում վերացրել են խոսքի ազատությունը։

Երբ ձեր իրավունքները խախտվեն, այլևս ոչ ոք չի լինի, ով կբարձրաձայնի ձեր խնդիրը ու կկանգնի ձեր կողքին։

«Վրաստանի լուրերը» մինչև վերջ դիմակայելու է «Վրացական երազանքի» ռուսական մտադրությանը։

Ուկրաինայում՝ Բախմուտի մոտ զոհվել է ևս մեկ վրացի մարտիկ՝ 42-ամյա Նիկոլոզ Ախվլեդիանին։ Նա զոհվել է Կլիշիվկա գյուղի մոտ տեղի ունեցած ռմբակոծության հետևանքով։

Լրահոս

Ընթերցողի ընտրանի

Նիկոլոզ Ախվլեդիանին երկար ժամանակ ծառայել է «Վրացական լեգեոնում», ապա միացել Ուկրաինայի միջազգային լեգեոնին։

«Նիկոլոս Ախվլեդիանին զոհվել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, անկախությունն ու ինքնիշխանությունը պաշտպանելիս։ Հավերժ հիշատակ»,- ասված է Վրաստանում Ուկրաինայի դեսպանության հրապարակած ցավակցական հեռագրում։

Վրաստանի արտաքին գործերի նախարարության փոխանցմամբ՝ Նիկոլոզ Ախվլեդիանիի աճյունը տեղափոխելու համար համապատասխան ընթացակարգեր կիրականացվեն։

2022 թվականի փետրվարի 24-ից ի վեր Ռուսաստանի կողմից Ուկրաինայում սկսած պատերազմն արդեն 48 վրացի և վրացական ծագումով ուկրաինացի մարտիկի կյանք է խլել.

  1. Նիկոլոզ Ախվլեդիանի - 42 տարեկան, զոհվել է 2023 թվականի օգոստոսի 23-ին, Բախմուտի մոտ, 
  2. Արչիլ Դևրիսիշվիլի - 35 տարեկան, զոհվել է 2023 թվականի հուլիսի 27-ին, Բախմուտի մոտ,
  3. Մալխազ Կվիժինաձե – 41 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունիսի 24-ին, Լուգանսկի շրջանում, Լիսիչանսկի ուղղությամբ,
  4. Ջոնի Օդիշվիլի  33 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունիսի 24-ին, Բախմուտի մոտ,
  5. Նիկա Ջիղաշվիլի – 31 տարեկան, զոհվել է 2023 թվականի մայիսի 10-ին, Լուգանսկում,
  6. Զուրաբ Օդիշվիլի – 45 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 26-ին,
  7. Դավիթ Քուչուկիանի – 29 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, Բախմուտում,
  8. Վախտանգ Բարամաձե - 45 տարեկան, զոհվել է 2023 թվականի ապրիլի 4-ին, Բախմուտում,
  9. Միխեիլ Մազանաշվիլի – 29 տարեկան, զոհվել է 2023 թվականի մարտի 31-ին Բախմուտի մոտ,
  10. Իլիա Չոխելի – 25 տարեկան, զոհվել է 2023 թվականի մարտի 16-ին Բախմուտում,
  11. Գիորգի Քաաձե – 23 տարեկան, զոհվել է 2023 թվականի հունվարի 29-ին Սոլեդար քաղաքի մոտ,
  12. Միխեիլ Թևդորաձե – 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Բախմուտի մոտ,
  13. Սերգո Լիսիխի – 34 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 13-ին Բախմուտի մոտ,
  14. Ռուսլան Բայրամով – 29 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Միկոլայվի մարզում,
  15. Ռոլանդ Կվարացխելիա – 49 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմեբերի 3-ին Բախմուտի մոտ,
  16. Ավթո Ռուռուա – 41 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  17. Ռոմեո Փիչխայա – 55 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  18. Մերաբ Ալադաշվիլի – 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  19. Բադրի Մարկելիա – 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտմբերի 3-ին Բախմուտի մոտ,
  20. Ջաբա (ՋամբուլաթԽոփերիա – 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի դեկտեմբերի 1-ին Կիևում,
  21. Կոնստանտինե Քուրսուա - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի նոյեմբերի 23-ին Դոնեցկի մոտ,
  22. Լևան Մեքաշվիլի - 38 տարեկան, զոհվել է 2022 թվականի նոյեմբերի 2-ին Միկոլայվի շրջանում,
  23. Գուրգեն (Գուգա) Գագնիձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 30-ին Բախմուտի մոտ,
  24. Ալեքսանդրե Մարտիաշվիլի - 24 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Խերսոնի մոտ,
  25. Միխեիլ Կափլանիշվիլի - 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 21-ին Լուգանսկի մարզում,
  26. Էռնեստ Մաճարաշվիլի - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 13-ին, Խերսոնի շրջանում,
  27. Էդիշեր Կվարացխելիա - 44 տարեկան, զոհվել է 2022 թվականի հոկտեմբերի 10-ին, Դոնեցկի մարզում,
  28. Գելա Գոգիա - 55 տարեկան, զոհվել է 2022 թվականի օգոստոսի 26-ին, Դոնեցկի մարզում,
  29. Բերդիա Ջոխաձե - 43 տարեկան, զոհվել է 2022 թվականի օգոստոսի 12-ին Միկոլայվի հիվանդանոցում,
  30. Կախա Գոգոլ - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի հուլիսի 10-ին Լուգանսկի մարզում,
  31. Ալուդա Զվիադաուրի - 42 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 18-ին, Սևերոդոնեցկի մոտ,
  32. Կիրիլ Շանավա - 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 7-ին Լուգանսկի մարզում,
  33. Դանիել Գերլիանի - 25 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի 3-ին Զապորոժիեի մոտ,
  34. Գիորգի Գրիգոլիա - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի հունիսի սկզբին, Բախմուտի մոտ,
  35. Ռատի Շուրգայա - 38 տարեկան, զոհվել է 2022 թվականի մայիսի 14-ին Խարկովի մարզի Իզյում քաղաքում,
  36. Թելման (Տատո) Բիգավա - 27 տարեկան, զոհվել է 2022 թվականի մայիսի 8-ին, Մարիուպոլում,
  37. Վիտալի Օրբելաձե - 46 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 23-ին Խարկովի շրջանի Իզյում քաղաքում,
  38. Զազա Բիցաձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  39. Ալիկա Ցաավա - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  40. Արկադի Կասրաձե - 40 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 16-ին Լուգանսկի շրջանի Ռուբեժնոե քաղաքի մոտ,
  41. Թեմուր Մաճարաշվիլի - 37 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլին, Զապորոժիեի մոտ,
  42. Նիկա Շանավա - 21 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 9-ին, Խարկովի մարզում,
  43. Դավիթ Մենաբդիշվիլի - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի ապրիլի 9-ին, Խարկովի շրջանում,
  44. Դավիթ Գոբեջիշվիլի - 47 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 25-ին Իրպեն քաղաքի մոտ,
  45. Բախվա Չիկոբավա - 54 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 19-ին, Մարիուպոլում,
  46. Գիա Բերիաշվիլի - 45 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 18-ին Իրպենի մոտ,
  47. Դավիթ Ռատիանի - 53 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 18-ին, Իրպենի մոտ,
  48. Օլեգ Գեգեչկորի - 50 տարեկան, զոհվել է 2022 թվականի մարտի 8-ին Կիևի մարզում:
Վրաստանի լուրեր
Վրաստանի լուրեր
Անկախ, հասարակական-քաղաքական առցանց հրատարակություն: Կայքը ղեկավարում է Տեղեկատվական ռեսուրսների ցանցը (IRN):